«ԱՌԿԱ» գործակալությունը պարգևատրվել է ՎՏԲ-Հայաստան բանկի պատվոգրով

ԵՐԵՎԱՆ, 9 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. «ԱՌԿԱ» լրատվական գործակալությունն՝ ի դեմս տնօրեն Կոնստանտին Պետրոսովի, արժանացել է «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ի պատվոգրի՝ որպես բանկի լավագույն տեղեկատվական գործընկեր:

«Այս նախագիծը շուկայի տեղեկատվական թափանցիկության լավ սկիզբ է, այն բանկի բոլոր հաճախորդներին հնարավորություն է տալիս բաց ռեժիմում օգտվել տեղեկատվությունից», – ուրբաթ ԱՌԿԱ» գործակալության նոր ֆինանսական արտադրանքի՝ www.armbanks.am կայքի շնորհանդեսի ժամանակ հայտարարել է ՎՏԲ-Հայաստան բանկի տնօրինության նախագահ Վալերի Օվսյաննիկովը:

Նա նաև հայտարարել է, որ «մոտ ժամանակներում կարելի է Հայաստանում սկսել տնտեսական թերթի թողարկում և հնարավոր է նաև՝ հեռուստաալիքի հեռարձակում»:

«Այս ամենն օգնում է մեզ բացել տեղեկատվական հասանելիությունն օգտվողների և հաճախորդների համար, ովքեր կարող են հանգիստ ընտրել, թե որ կազմակերպության հետ են ցանկանում աշխատել», – ասել է Օվսյաննիկովը:

«ԱՌԿԱ» լրատվական գործակալությունն իր զարգացման ռազմավարության շրջանակներում տեղեկատվական հանրությանն է ներկայացնում նոր ֆինանսաբանկային պորտալ՝ armbanks.am, որը ներառում է նաև bonds.am և anticrisis.am կայքերը։

Բացի օպերատիվ տեղեկատվությունից, պորտալում կներկայացվեն վերլուծական և բացառիկ նյութեր, տվյալներ բանկերի, ապահովագրական և վարկային կազմակերպությունների մասին, դրանց համեմատական ֆինանսական ցուցանիշները, վիճակագրական տեղեկատվություն: Հաճախորդները կկարողանան օգտվել նոր ծառայություններից՝ օն-լայն կոնֆերանսից և օն-լայն խորհրդատվությունից, կայքում գործում են նաև վարկային հաշվիչ և տարադրամի փոխարկիչ:

Հեռահաղորդակցությունների և բարձր տեխնոլոգիաների ոլորտում մասնագիտացված առաջին ինտերնետ-նախագիծը՝ http://teleсom.arka.am կայքը, «ԱՌԿԱ» գործակալությունը գործարկել է 2008 թ.-ի հոկտեմբերին: Ընկերությունը ծրագրում է ընդլայնել մասնագիտացված ինտերնետ-ռեսուրսների շարքը:

«ԱՌԿԱ» լրատվական գործակալությունը գործում է 1996թ. մայիսի 1-ից։ Մասնագիտանում է ֆինանսատնտեսական տեղեկատվության բնագավառում։
«ԱՌԿԱ»-ի հետ համագործակցում են համաշխարհային և ռուսական խոշորագույն տեղեկատվական գործակալություններ և տվյալների բազաներ, մասնավորապես, DowJones-ը, Reuters-ը, Internet Security Inc.-ը, Ռոսբիզնեսկոնսալթինգը։
Գործակալության տեղեկատվությունը պարբերաբար ստանում և օգտագործում են տարբեր կազմակերպություններ, այդ թվում՝ պետական և կոմերցիոն կառույցներ, բանկեր, միջազգային ֆինանսական կազմակերպություններ, խորհրդատվական ընկերություններ, դեսպանատներ, զանգվածային լրատվամիջոցներ:-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հայաստանի վարկային կազմակերպությունների ներդրումային պորտֆելը III եռամսյակի արդյունքներով կազմել է 99,70 մլրդ դրամ

2026 թ.-ի սեպտեմբերի 30-ի դրությամբ Հայաստանի վարկային կազմակերպությունների համախառն ներդրումային պորտֆելը կազմել է 99,70 մլրդ դրամ։

Rate.Trading․ Խոշոր գործարքներ՝ փոխարժեքի ռիսկերի թվային կառավարմամբ (ՎԻԴԵՈ)

Անշարժ գույքի ձեռքբերումը հաճախ ուղեկցվում է բազմաթիվ կազմակերպչական հարցերով

«ԱՌԿԱ» գործակալությունը հրապարակել է «Հայաստանի վարկային կազմակերպությունները» 2026 թ.-ի երրորդ եռամսյակի տեղեկագիրը

«ԱՌԿԱ» տեղեկատվական գործակալությունը հրապարակել է  «Հայաստանի վարկային կազմակերպությունները (գործունեության հիմնական ցուցանիշները)» եռամսյակային ֆինանսատնտեսական տեղեկագրի հերթական համարը՝ 2026 թ.-ի երրորդ եռամսյակի արդյունքներով

Հայաստանի վարկային կազմակերպությունների կապիտալը 9 ամսում աճել է 4,35%-ով՝ հասնելով 474,09 մլրդ դրամի

Հայաստանի վարկային կազմակերպությունների համախառն կապիտալը 2026 թ.-ի սեպտեմբերի 30-ի դրությամբ կազմել է 474,09 մլրդ դրամ՝ III եռամսյակում աճելով 1,49%-ով, իսկ տարեսկզբից՝ 4,35%-ով

Երազանքից իրականություն․ IDBank-ի հատուկ հիփոթեքային պայմանները TOON EXPO.Invest 2026-ում

Հավատարիմ մնալով ճկուն և ժամանակակից ֆինանսական լուծումներ առաջարկելու իր նպատակին՝ IDBank-ը TOON EXPO.Invest 2026 Vol. 2 ցուցահանդեսին ներկայանում է հիփոթեքային վարկավորման հատուկ առաջարկներով

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img