«ԱՌԿԱ» պորտալը տարբերվում է իր նորարարական լուծումներով

ԵՐԵՎԱՆ, 9 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. «ԱՌԿԱ» գործակալության ֆինանսաբանկային պորտալը շահեկանորեն տարբերվում է իր նորարարական լուծումներով:

«Հայաստանում գործող բանկային և ֆինանսական ոլորտի կայքերի թվում տվյալ պորտալը շահավետորեն տարբերվում է բազմաթիվ ծառայություններով և օն-լայն ռեժիմներով, որոնք թույլ են տալիս սպառիչ տեղեկատվություն ստանալ հետաքրքրող հարցերի շուրջ»,- «ԱՌԿԱ» գործակալության ֆինանսաբանկային www.armbanks.am պորտալի շնորհանդեսի ժամանակ ասաց ԿԲ խորհրդի անդամ Գրիգոր Ղոնջեյանը:

Նրա խոսքերով՝ պորտալը շատ օգտակար գործիք է շուկայի իրավիճակի մասին լիարժեք տեղեկատվություն ստանալու համար, մատչելի է գործածության մեջ ինչպես հասարակ, այնպես էլ պրոֆեսիոնալ օգտվողների համար»,- կարծում է Ղոնջեյանը:

«ԱՌԿԱ» լրատվական գործակալությունն իր զարգացման ռազմավարության շրջանակներում տեղեկատվական ներկայացրել է նոր ծրագրեր՝ armbanks.am, bonds.am և anticrisis.am կայքերը։

Բացի օպերատիվ տեղեկատվությունից, պորտալում կներկայացվեն վերլուծական և բացառիկ նյութեր, տվյալներ բանկերի, ապահովագրական և վարկային կազմակերպությունների մասին, դրանց համեմատական ֆինանսական ցուցանիշները, վիճակագրական տեղեկատվություն:

Հաճախորդները կկարողանան օգտվել նոր ծառայություններից՝ օն-լայն կոնֆերանսից և օն-լայն խորհրդատվությունից, կայքում գործում են նաև վարկային հաշվիչ և տարադրամի փոխարկիչ: Ինչպես նաև «ԱՌԿԱ» գործակալության ձայնային տնտեսական նորությունների ամենօրյա ունկնդրման և ֆոտոժապավենի դիտման հնարավորություն է ընձեռվում:

Հեռահաղորդակցությունների և բարձր տեխնոլոգիաների ոլորտում մասնագիտացված առաջին ինտերնետ-նախագիծը՝ http://teleсom.arka.am կայքը, «ԱՌԿԱ» գործակալությունը գործարկել է 2008 թ.-ի հոկտեմբերին: Ընկերությունը ծրագրում է ընդլայնել մասնագիտացված ինտերնետ-ռեսուրսների շարքը:

«ԱՌԿԱ» լրատվական գործակալությունը գործում է 1996թ. մայիսի 1-ից։ Մասնագիտանում է ֆինանսատնտեսական տեղեկատվության բնագավառում։

«ԱՌԿԱ»-ի հետ համագործակցում են համաշխարհային և ռուսական խոշորագույն տեղեկատվական գործակալություններ և տվյալների բազաներ, մասնավորապես, DowJones-ը, Reuters-ը, Internet Security Inc.-ը, Ռոսբիզնեսկոնսալթինգը։

Գործակալության տեղեկատվությունը պարբերաբար ստանում և օգտագործում են տարբեր կազմակերպություններ, այդ թվում՝ պետական և կոմերցիոն կառույցներ, բանկեր, միջազգային ֆինանսական կազմակերպություններ, խորհրդատվական ընկերություններ, դեսպանատներ, զանգվածային լրատվամիջոցներ:-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

ԿԲ նախագահը ԱՄՀ առաքելության հետ քննարկել է ԱՄՀ կողմից սահմանված կառուցվածքային հենանիշների կատարման ընթացքը

ՀՀ կենտրոնական բանկում տեղի է ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի առաքելության հետ ամփոփիչ հանդիպումը՝ ԿԲ նախագահի և առաքելության ղեկավար Ալեքսանդր Թիմանի գլխավորած պատվիրակության մասնակցությամբ

Ակբա խումբը AI գործարանի ստեղծմանն ուղղել է 45 միլիոն ԱՄՆ դոլար(ՎԻԴԵՈ)

Ակբա բանկն ու Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթն ընդհանուր 45 միլիոն ԱՄՆ դոլար են ուղղել Firebird ընկերությանը՝ արհեստական բանականության գործարանի և տվյալների կենտրոնի ստեղծման համար

Armbanks Weekly Digest. Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (մարտի 23–29)

Հայաստանի ֆինանսական շուկայում շաբաթն անցավ հարկաբյուջետային հստակեցումների, կարգավորող փոփոխությունների և ինստիտուցիոնալ որոշումների համադրման ռեժիմում

Հայաստանը Համաշխարհային բանկից կստանա 200 մլն դոլար՝ կայուն և մրցունակ տնտեսության զարգացման համար

Հայաստանը Համաշխարհային բանկից կստանա 200 մլն դոլար (170,3 մլն եվրո)՝ աջակցելու Հայաստանի անցմանը դեպի ավելի մրցունակ և համաշխարհային շուկաներում ինտեգրված տնտեսության, որը նաև կունենա արտանետումների վերահսկման և կառավարման համակարգ

Ինչպես են Idram-ն ու IDBank-ը խթանում հավասար հնարավորությունները կանանց և տղամարդկանց համար

Կանանց միամսյակը ևս մեկ առիթ է խոսելու մեր հասարակությունում և բիզնեսում կանանց դերի, նրանց նկատմամբ վերաբերմունքի, առաջնորդության և հասարակության յուրաքանչյուր անդամի հավասար հնարավորությունների մասին

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img