Հայաստանում բանկերի խոշորացման գործընթացն անխուսափելի է. Վարդանյան

ԵՐԵՎԱՆ, 13 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Բանկերի միավորման և խոշորացման գործընթացն անխուսափելի է, Հայաստանում նաև կնվազի բանկերի քանակը, ասաց Ամերիաբանկի Տնօրենների խորհրդի նախագահ, «Տրոյկա Դիալոգ» ընկերությունների խմբի Տնօրենների խորհրդի ղեկավար Ռուբեն Վարդանյանը:

«Իհարկե, բանկերի թիվը կկրճատվի, կարծում եմ, որ այդ գործընթացը կընթանա», – հինգշաբթի Երևանում Ամերիաբանկի գլխամասային գրասենյակի բացման հանդիսավոր արարողության ժամանակ լրագրողներին է ասել Վարդանյանը:

Այս կապակցությամբ նա ավելացրել է, որ Հայաստանում կա սփյուռքից դրամական մեծ փոխանցումների (մի քանի միլիարդ դոլարի) հետ կապված առանձնահատկություն:
Այս գործընթացը բնականոն համարելով՝ նա չի կարծում, թե դա թելադրված կլինի երկրի իշխանություններից կողմից:

Բացի այդ «Տրոյկա Դիալոգի» ղեկավարի խոսքերով, ակնհայտ է նաև Հայաստանի բանկերի միջազգայնացման գործընթացը:

«Մենք տեսնում ենք, որ Հայաստանի բանկային համակարգը քիչ-քիչ միջազգային է դառնում, և այս ամենը դեռ շարունակվելու է», – պարզաբանել է նա:

Պատասխանելով որևէ հայկական բանկի գնման մասին լրագրողների հարցին՝ Վարդանյանն առաջարկեց այդ թեման քննարկել հաջորդ հանդիպման ժամանակ:
2009թ.-ի սեպտեմբերի 30-ի դրությամբ Հայաստանում գործում է 22 բանկ:-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Ինչպես են Idram-ն ու IDBank-ը խթանում հավասար հնարավորությունները կանանց և տղամարդկանց համար

Կանանց միամսյակը ևս մեկ առիթ է խոսելու մեր հասարակությունում և բիզնեսում կանանց դերի, նրանց նկատմամբ վերաբերմունքի, առաջնորդության և հասարակության յուրաքանչյուր անդամի հավասար հնարավորությունների մասին

Մարտին դրամի միջին հաշվարկային փոխարժեքը դոլարի նկատմամբ 3,9%-ով ցածր է եղել, քան մեկ տարի առաջ

2026 թ.-ի մարտին հայկական դրամի միջին հաշվարկային փոխարժեքը ԱՄՆ դոլարի նկատմամբ կազմել է 377,4 դրամ՝ 2025 թվականի մարտի 392,8 դրամի դիմաց

Էմիտենտների տեղեկատվության կանոնավոր բացահայտումը Հայաստանի կապիտալի շուկայի զարգացման առանցքային պայմաններից է․ Էկոնոմիկայի նախարարություն

Կապիտալի շուկայի հետագա խորացման առանցքային պայմաններից մեկը Էկոնոմիկայի նախարարությունում համարում են տեղեկատվության կանոնավոր և համադրելի բացահայտումը, առանց որի անհնար է վստահության ձևավորումը, ռիսկերի ճիշտ գնահատումը և կապիտալի շուկայի գործիքների նկատմամբ հետաքրքրության բարձրացումը

IDBank-ը ԵՊՀ-ի արցախցի 103 ուսանողի 35 մլն դրամի չափով կրթաթոշակ կտրամադրի (ՎԻԴԵՈ)

IDBank-ը համագործակցության հուշագիր է ստորագրել Երևանի պետական համալսարանի հետ

Հայաստանում մարտին գրանցվել է 4,5% գնաճ

Ընդ որում, մարտին, փետրվարի համեմատ, արձանագրվել է 0,7% գնաճ

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img