Վերջին 20 տարին ՀՀ-ի համար հետընթացի ժամանակ էր. McKinsey&Company ընկերության փորձագետ

ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Վերջին 20 տարին Հայաստանի համար հետընթացի ժամանակ էր, տնտեսական մի իրավիճակը փոխարինվում էր մյուսով, վերաբաշխվում էր սեփականությունը, ձևավորվում էին նոր քաղաքական և տնտեսական վերնախավեր, շաբաթ օրը լրագրողներին ասել է McKinsey&Company ընկերության Ռուսաստանի և ԱՊՀ երկրների գծով տնօրեն-գործընկեր, Ազգային մրցունակության հիմնադրամի թղթակից-անդամ Ավետիք Չալաբյանը:

«Հասարակական և տնտեսական զարգացման տեսակետից անցած տարիների ընթացքում Հայաստանը հետընթաց ապրեց, ինչն անդրադարձավ նաև սոցիալական և կրթական համակարգերի վրա», – ասել է Չալաբյանը:

Նրա խոսքերով, այս իրավիճակը շարունակվում էր մինչև 2008թ.-ի սկիզբը, ինչից հետո հասարակությունը պահանջեց նոր լուծումներ և վերադարձ դեպի զարգացում:

«Հենց նման հարցեր ենք մենք փորձում լուծել և գտնել հիմնադրամի շրջանակներում. հնարավորության դեպքում վերականգնել ներուժն ու վերադառնալ դեպի զարգացում՝ համաշխարհային և տարածաշրջանային տնտեսությունում սեփական տեղը զբաղեցնելու համար», – ասել է Չալաբյանը:

Ինչպես նշել է փորձագետը, ընդհուպ մինչև 2008 թ.-ը երկրում գրանցված տնտեսական աճի ցուցանիշները չեն անդրադարձել Հայաստանում աշխատանքի արտադրողականության աճի վրա, որը 7 անգամ ցածր է, քան ԱՄՆ-ում:

Նրա խոսքերով, դա բացատրում է կենսամակարդակներում գոյություն ունեցող տարբերություններն ու երկրի բարդ սոցիալական վիճակի արդյունքն է՝ հատկապես հաշվի առնելով սոցիալական բևեռացումը, աշխարհագրական և կրոնական տեսանկյունից երկրի մեկուսացվածությունը:

«Այս ամենի հետևանքով երկրի ներսում գոյություն ունեցող ներուժը մենք օգտագործում ենք երկրի սահմաններից դուրս: Բազմաթիվ տաղանդավոր մարդիկ մեկնում են արտասահման և միայն այնտեղ են տեսնում ինքնահաստատման հնարավորությունը, ինչը երկրում գոյություն ունեցող տնտեսական իրավիճակի լուրջ հետևանք է», – ասել է Չալաբյանը:

Ինչ վերաբերում է տարածաշրջանին, ապա այն ևս պարադոքսային է, քանի որ ապրում է ոչ այնքան տնտեսական սկզբունքներով՝ մեծամասամբ ղեկավարվելով քաղաքական և մշակութային ասպեկտներով, որոնք ավելի կարևոր դեր են խաղում որոշումներ ընդունելիս:

«Այս կապակցությամբ Հայաստանը պետք է մշակի այնպիսի ծրագրեր, որոնք թույլ կտան ապրել նման տարածաշրջանում և տնտեսական զարգացման հնարավորություն ապահովել: Մեզ համար ավելի կարևոր է, որպեսզի Հայաստանը որպես երկիր գրավիչ դառնա յուրաքանչյուրի հայի համար», – ասել է Չալաբյանը:

Նրա խոսքերով, դա չի նշանակում, որ բոլոր հայերը պետք է վերադառնան հայրենիք, սակայն այն նախադրյալներ կստեղծի, որպեսզի եթե արտասահմանում բնակվող հայերից որևէ մեկը ցանկանա վերադառնալ, նրա մոտ որևէ բարդություններ չառաջանան:

«Այս ամենի համար անհրաժեշտ է երկիրը դարձնել ավելի դինամիկ, գրավիչ, զարգացած, բաց՝ աշխարհի համար և որոշ իմաստով էքսպանսիվ տարածաշրջանային մակարդակում:

Մեր էքսպանսիան կարող է լինել մշակութային, տնտեսական պլանում, բիզնեսում, սակայն դրա համար պետք է մի շարք նախնական հարցեր լուծել», – ասել է Չալաբյանը:-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Եվրոյի փոխարժեքը շարունակում է նվազել, դոլարն ու ռուբլին աճել են․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքը նվազել է 0․37 կետով և կազմել 433․76 դրամ, ռուբլին աճել է 0․0216 կետով և կազմել 4․6501 դրամ

Ինչպես են Idram-ն ու IDBank-ը խթանում հավասար հնարավորությունները կանանց և տղամարդկանց համար

Կանանց միամսյակը ևս մեկ առիթ է խոսելու մեր հասարակությունում և բիզնեսում կանանց դերի, նրանց նկատմամբ վերաբերմունքի, առաջնորդության և հասարակության յուրաքանչյուր անդամի հավասար հնարավորությունների մասին

Հայաստանը Համաշխարհային բանկից կստանա 200 մլն դոլար՝ կայուն և մրցունակ տնտեսության զարգացման համար

Հայաստանը Համաշխարհային բանկից կստանա 200 մլն դոլար (170,3 մլն եվրո)՝ աջակցելու Հայաստանի անցմանը դեպի ավելի մրցունակ և համաշխարհային շուկաներում ինտեգրված տնտեսության, որը նաև կունենա արտանետումների վերահսկման և կառավարման համակարգ

ՎՏԲ-Հայաստան Բանկը պարզեցրել է ավտովարկավորման գործընթացն առաջնային շուկայից

ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկել է ավտովարկավորման պարզեցված գործընթաց՝ շուկայի ավելի քան 50 ավտոսրահներից նոր ավտոմեքենաների ձեռքբերման համար

Armbanks Weekly Digest. Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (մարտի 23–29)

Հայաստանի ֆինանսական շուկայում շաբաթն անցավ հարկաբյուջետային հստակեցումների, կարգավորող փոփոխությունների և ինստիտուցիոնալ որոշումների համադրման ռեժիմում

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img