2010 թվականին «ստվերից» դուրս կբերվի շուրջ 25 մլրդ դրամ

ԵՐԵՎԱՆ, 29 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանն ակնկալում է, որ 2010 թվականին ստվերային տնտեսությունից դուրս կբերվի շուրջ 25 մլրդ դրամ։

«Հաջորդ տարի մենք պետք է ապահովենք ՀՆԱ նկատմամբ հարկերի հարաբերակցությունը բյուջեում 17,7 տոկոս մակարդակով, և այդ ցուցանիշը զգալիորեն բարձր է 2009 թվականի նույն ցուցանիշից»,- երեքշաբթի ասաց նա մամուլի ասուլիսի ընթացքում։

Ֆինանսների նախարարության տվյալներով, հարկային մուտքերը Հայաստանի բյուջե 2009 թվականին կկազմեն ոչ պակաս քան 520 մլրդ դրամ, ինչն 95 մլրդ դրամով պակաս է 2008 թվականի ցուցանիշից, երբ հարկային եկամուտները կազմել են 615 մլրդ դրամ, սակայն ավելի են, քան 2007 թվականի ցուցանիշը (մոտ 508 մլրդ դրամ) և ավելի, քան նախատեսված է եղել այս տարեսկզբին։ -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Թրամփի ստորագրությունը կհայտնվի ԱՄՆ թղթադրամների վրա

Միացյալ Նահանգների ապագա թղթադրամների վրա կհայտնվի նախագահ Դոնալդ Թրամփի ստորագրությունը

FINTECH360 միջազգային համաժողովին կմասնակցեն ավելի քան 500 փորձագետներ

Ապրիլի 27-ից 29-ը Երևանում կայանալիք FINTECH360 միջազգային համաժողովին կմասնակցեն ավելի քան 500 մասնագետներ 30 երկրներից

Ռուսաստանը կսահմանափակի կանխիկ դրամի և ոսկու արտահանումը ԵԱՏՄ երկրներ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել, որով սահմանափակումներ են մտցվում ԵԱՏՄ անդամ պետություններ կանխիկ ռուբլու արտահանման համար

Եվրոյի փոխարժեքը շարունակում է նվազել, դոլարն ու ռուբլին աճել են․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքը նվազել է 0․37 կետով և կազմել 433․76 դրամ, ռուբլին աճել է 0․0216 կետով և կազմել 4․6501 դրամ

Ակբա խումբը AI գործարանի ստեղծմանն ուղղել է 45 միլիոն ԱՄՆ դոլար(ՎԻԴԵՈ)

Ակբա բանկն ու Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթն ընդհանուր 45 միլիոն ԱՄՆ դոլար են ուղղել Firebird ընկերությանը՝ արհեստական բանականության գործարանի և տվյալների կենտրոնի ստեղծման համար

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img