Wed, 14 January
-0.9 C
Yerevan
USD: 380.83 RUB: 4.83 EUR: 444.28 GEL: 141.25 GBP: 512.94

Ինչպես կրկնապատկել կապիտալը ճգնաժամի պայմաններում

ԵՐԵՎԱՆ, 16 փետրվարի. /ԱՌԿԱ/. «Ֆինանս» ամսագիրը հրապարակել է ռուս միլիարդատերերի ամենամյա վարկանիշը։ Դրանում ընդգրկվել է 500 գործարար, ում կարողությունը գերազանցում է 3,3 մլրդ ռուբլին։

Միաժամանակ «դոլարային» միլիարդատերեր են 77 հոգի, ինչը գրեթե մեկ երրորդով շատ է, քան 2009 ճգնաժամային տարվա սկզբին։ Միլիարդատերերի առաջին իսկ տասնյակն արդեն տնտեսական ճգնաժամի պայմաններում կարողացել է մեկ տարվա ընթացքում կրկնապատկել իր կապիտալը։ Ի՞նչն է նպաստել կարողությունների նման զգալի աճին։

Նախևառաջ, բաժնետոմսերի արժեքի զգալի սպեկուլյատիվ աճը։ Բայց և ռուսաստանյան տնտեսության իրական ցուցանիշներն առայժմ զգուշավոր լավատեսություն են ներշնչում։

Վարկանիշի գագաթին է Նովոլիպեցկի մետաղագործական կոմբինատի տնօրենների խորհրդի նախագահ Վլադիմիր Լիսինը 18,8 մլրդ դոլար կարողությամբ։ Նա մեկն է նրանցից, ով կրկնապատկել է իր կարողությունը. նախորդ տարի Վլադիմիր Լիսինը զբաղեցնում էր երրորդ տեղը՝ 7,7 մլրդ դոլարով։ 2009-վարկանիշի ամենահարուստ ձեռնարկատեր, «Օնեքսիմ» խմբի նախագահ Միխայիլ Պրոխորովն, ում կարողությունն ամսագիրը գնահատել է 17,85 մլրդ դոլար, զբաղեցնում է երկրորդ տեղը։ Իսկ երրորդ տեղում է Չուկոտկայի Դումայի նախագահ Ռոման Աբրամովիչը՝ 17 մլրդ դոլարով։
Ըստ վարկանիշի արդյունքների, ամենամեծ հասույթով նախորդ տարում կարող էին պարծենալ մետաղագործները։ Վլադիմիր Լիսինից բացի, 2009 թվականի արդյունքներով առաջին տասնյակում է Rusal ընկերության սեփականատեր Օլեգ Դերիպասկան (մեկ տարվա ընթացքում ութերորդից բարձրացել է վեցերորդ տեղը)։

Տասներորդից յոթերորդ տեղ է տեղափոխվել «Մետալոինվեստի» հիմնադիր Ալիշեր Ուսմանովը, իսկ տասնչորսերորդից իններորդ՝ «Սեվերստալի» հիմնական սեփականատեր Ալեքսեյ Մորդաշովը։ 2008-ի վերջի ճգնաժամային դրսևորումները, երբ կտրուկ ընկավ մետաղի և մետաղական արտադրանքի արտաքին պահանջարկը, փոխհատուցվեցին նույն ցուցանիշի հետագա ակտիվացմամբ։

«Ռուսաստանյան մետաղագործական կոմբինատները դա զգացին, ինչը և կանխորոշեց վարկանիշում Նովոլիպեցկի մետաղագործական կոմբինատի ղեկավարի առաջատար դիրքը»,- ասում է «Ֆինանսական և հաշվապահական խորհրդատուներ» (ФБК) ռազմավարական վերլուծության դեպարտամենտի տնօրեն Իգոր Նիկոլաևը։

Հատկանշական է, որ առաջին տասնյակի ձեռնարկատերերը կարողացել են կրկնապատկել իրենց կապիտալը մակրոտնտեսական կարևորագույն ցուցանիշների անկման ֆոնի ներքո (ՀՆԱ անկումը 2009 թվականին կազմել է 7,9 տոկոս, ներդրումներն ու հիմնական կապիտալը կրճատվել են 17 տոկոսով)։ Եթե այս հանրագումարային կապիտալն ըստ 2008 թվականի արդյունքների կազմել է 75,9 մլրդ դոլար, ապա 2009 տարեվերջին՝ 139,3 մլրդ դոլար։ Համեմատելու համար՝ դաշնային բյուջեի եկամուտներն այս տարի պետք է կազմեն 216 մլրդ դոլար։

Արդյո՞ք ինչպես կարողացան ձեռնարկատերերը ճգնաժամային տարում կրկնապատկել իրենց կարողությունները։ Հնարավոր է, բանն այն է, որ Ռուսաստանում գոյություն ունեն իրական և վիրտուալ տնտեսության, այսինքն, ֆոնդային շուկայի աճի ցուցանիշներ։ Եվ այդ տվյալները չեն արտացոլում մյուսների իրական վիճակը։

Մակրոտնտեսական տվյալների ամսական նվազման ֆոնի ներքո ֆոնդային ինդեքսներն աճում էին։ 2009 թվականի արդյունքներով ռուսաստանյան ֆոնդային շուկան աճել է ավելի քան 100 տոկոսով։ Օրինակ, «ՌԲԿ Ռեյթինգի» տվյալներով, ՌԱՀ՝ Ռուսաստանի առևտրային համակարգի (РТС) ինդեքսը Ռուսաստանում 2009 թվականի ընթացքում աճել է 128,62 տոկոսով՝ 631,89-ից 2008 թվականի դեկտեմբերին մինչև 1444,61՝ 2009 թվականի դեկտեմբերին։

Քանի որ խոշորագույն ձեռնարկատերերի հարստությունը գնահատվում է ըստ իրենց ունեցած բաժնետոմսերի փաթեթի արժեքի, ապա բորսային ինդեքսների կրկնապատկման դեպքում տեղի է ունենում նաև կապիտալի չափի կրկնապատկում։
Այսպիսով, ի՞նչ էր տեղի ունենում ֆոնդային բորսայում 2009 թվականին։ Եթե հունվար-փետրվարին ինդեքսների ռեկորդային անկման ֆոնի ներքո ապոկալիպտիկ կանխատեսումներ էին հայտնվում, ապա արդեն գարնանը լավատեսությունը հասել էր իր գագաթնակետին։

Համաշխարհային տնտեսության վերականգնման հույսերը մղում էին ներդրողներին խաղալ գործնականորեն բոլոր բորսային ցուցանիշների բարձրացման վրա։

Ռուսաստանյան շուկայի համար կարևոր գործոն էր դարձել հումքային շուկաների շարունակական ռալին։

Օտարերկրյա ներդրողները 2009 թվականին սկսեցին ակտիվ ներդրումներ կատարել ռուսական ընկերությունների բաժնետոմսերում, ինչը նույնպես նպաստում էր շրջանառության աճին։ «Ճյուղերի աճի տեսանկյունից առավել աճեց սպառողական հատվածը,- ասում է Ռուսաստանի մասով Deutsche Bank-ի գլխավոր տնտեսագետ Յարոսլավ Լիսովոլիկը։ – Տարվա երկրորդ կեսին լուրջ աճ ցույց տվեց բանկային հատվածը, նախևառաջ, Խնայբանկը»։

Կառավարության «հակաճգնաժամային» փողերը նույնպես նպաստեցին ֆոնդային ինդեքսների աճին և անուղղակիորեն՝ միլիարդատերերի կապիտալի մեծացմանը։ Դա կանխորոշվել է տնտեսության ստեղծված սպեկուլյատիվ մոդելով, վստահ է Իգոր Նիկոլաևը։ Ռուսաստանում, ինչպես և այլ երկրներում, ճգնաժամի դեմ պայքարում էին՝ այն «լցնելով» փողերով։

Բայց քանի որ տնտեսության մոդելն անփոփոխ էր, ապա ֆինանսական համակարգի և որոշ ճյուղերի կայունության պահպանման համար ստացվող կապիտալն անցավ սպեկուլյատիվի կատեգորիա։ Արդյունքում, ֆոնդային և հումքային շուկաները շիկացան, լցվեցին ճգնաժամի դեմ պայքարի համար տրամադրված փողերով։ Եվ ինդեքսները սկսեցին աճել։

Նման «վիտուալ» աճը կարող է տևել մինչև հերթական ճգնաժամը։ Թեև ներկայում տարբեր երկրներում կառավարությունները փորձում են նվազեցնել տնտեսության սպեկուլյատիվ բաղադրիչը։ Օրինակ, Չինաստանում հունվարի մեկից բանկերին արգելել են անշարժ գույքի գործակալություններին կոմիսիոն պարգևատրումներ վճարել հիփոթեքային վարկավորման հաճախորդների ներգրավման համար։ ԱՄՆ-ում ներկայում պատրաստվում են ֆինանսական հարկ մտցնել բանկային պարտքերի պարտավորությունների համար։

Բացառությամբ դեպոզիտներից և բաժնետերերի առջև պարտավորությունների, որոշ թղթերում անվանագրված բոլոր մնացած պարտքերի համար 0,15 տոկոսանոց հարկ պետք է վճարվի։ Բրազիլիայում 2-տոկոսանոց հարկ է մտցվել օտարերկրացիների կողմից ֆիքսված եկամտաբերությամբ գործիքներ գնելու համար։

Բայց առայժմ Ռուսաստանում ոչինչ չի արվում։ Եվ դեռ պարզ չէ՝ կհաջողվի, արդյո՞ք, դանդաղ համապատասխանեցնել վիրտուալ և իրական տնտեսության զարգացման դինամիկան, թե՞ կրկին տեղի կունենա ֆոնդային բորսայի կտրուկ անկում, որը մակրոտնտեսական ցուցանիշները կմոտեցնի ֆոնդայիններին։

Մարիա Սելիվանովա, ՌԻԱ Նովոստիի տնտեսական տեսաբան

Հեղինակի կարծիքը կարող է չհամընկնել խմբագրության դիրքորոշման հետ


spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Բավրա

Եվրոյի փոխարժեըք կտրուկ նվազել է 3,02 կետով․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքը կտրուկ նվազել է 3․02 կետով և կազմել 445․99 դրամ, ռուբլին նվազել է 0․15 կետով և կազմել 4․7198 դրամ

Յունիբանկը թողարկել է նվեր քարտեր  

Տոներին ընդառաջ Յունիբանկը ներկայացնում է նվեր քարտ, որը հարազատներին, մտերիմներին և ընկերներին հաճելի անակնկալ մատուցելու հրաշալի հնարավորություն է

Հայաստանում ֆինանսական կարողություններն աճել են՝ գերազանցելով թիրախային ուղենիշները. ԿԲ նախագահ

Ըստ Գալստյանի, այս դրական դինամիկայի հետ մեկտեղ կան նաև ոլորտներ, որտեղ դեռ շատ անելիքներ կան

Եվրոյի և դոլարի փոխարժեքը նվազել է, ռուբլին փոքր–ինչ աճել է․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքը նվազել է 0․76 կետով և կազմել 446․43 դրամ, ռուբլին ավելացել է 0․0077 կետով և կազմել 4․7442 դրամ

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img