ՓՄԲԶԱԿ-ը 2009 թ. 296 մլին դրամի վարկային երաշխիքներ է տրամադրել

ԵՐԵՎԱՆ, 19 փետրվարի. /ԱՌԿԱ/. Փոքր և միջին բիզնեսի զարգացման ազգային կենտրոնը (ՓՄԲԶԱԿ) 2009 թ.-ին ՓՄԲ 57 սուբյեկտի 296 միլիոն դրամի վարկային երաշխիքներ է տրամադրել:

Ինչպես «ԱՌԿԱ» գործակալությանը տված հարցազրույցում հայտարարեց ՓՄԲԶԱԿ գործադիր տնօրեն Իշխան Կարապետյանը, դա ապահովեց շուրջ 506 միլիոն դրամի վարկային փաթեթ:

«Վարկային պարտավորությունների ընդհանուր ծավալը կազմել է 640 միլիոն դրամ», – ասաց նա՝ ավելացնելով, որ վարկերի գծով միջին տոկոսադրույքը 2009 թ.-ին կազմել է 15,9 տոկոս: Խոսելով ՓՄԲԶԱԿ-ի գործունեության այլ ուղղությունների մասին՝ Կարապետյանը նշեց, որ սկսնակ ձեռներեցների բիզնեսին աջակցելու գծով ֆինանսական աջակցություն է ստացել ՓՄԲ-ի 65 սուբյեկտ, որոնք արդեն գրանցել և սկսել են սեփական բիզնեսը:

«Երկրի բարձր լեռնային և սահմանային շրջաններում գործող չորս ընկերություններում իրականացվել է տոկոսադրույքի մասնակի սուբսիդավորում», – ասաց նա:

Ազգային կենտրոնի տնօրենի խոսքերով՝ երեք ընկերություններում իրականացվել է ավելի քան 240 միլիոն դրամ ընդհանուր ծավալի ֆինանսավորման ծրագիր՝ համապատասխանաբար, 125 միլիոն դրամ, 45,5 միլիոն դրամ և 70 միլիոն դրամ:

Կարապետյանը նաև պարզաբանեց, որ կախված աջակցության ձևաչափից նաև այն բանից, թե տնտեսվարող սուբյեկտը սկսնակ է, թե արդեն շուկայում գործող է և կուտակել է համապատասխան ներուժ զգալի առաջընթացի ապահովման համար, մշակվել են կոնկրետ մեխանիզմներ, ըստ որոնց իրականացվում է աջակցությունը:

«Օրինակ, եթե մարդը սեփական բիզնեսը սկսելու գաղափար ունի, նա մասնակցում է աջակցության ծրագրին՝ որպես սկսնակ ձեռներեց, մասնագետների օգնությամբ մշակում է բիզնես-ծրագիր և ստանալով համապատասխան ֆինանսական ռեսուրսներ՝ սկսում է սեփական գործը», – ասաց նա:

ՓՄԲԶԱԿ-ն հիմնադրվել է Հայաստանում 2002 թ.-ին: 2009 թ.-ին Հայաստանում փոքր և միջին բիզնեսին պետական աջակցության ծրագրի իրագործման համար երկրի պետբյուջեից հատկացվել է 573,5 միլիան դրամ, իսկ միջազգային և օտարերկրյա կազմակերպությունների հետ համագործակցության շրջանակներում ներգրավվել է շուրջ 135,3 միլիոն դրամ:

Ազգային կենտրոնի գործառույթներն են, մասնավորապես, ՓՄԲ-ի սուբյեկտների և պետական կառույցների միջև կապի հաստատումը, ՓՄԲ-ի սուբյեկտների արդյունավետության և մրցունակության բարձրացումը, նրանց համար ֆինանսական ռեսուրսները հասանելի դարձնելը, նորարարական, հետազոտական ծրագրերի և զարգացման նախագծերի իրագործման գործին աջակցություն ցուցաբերելը, ինչպես նաև ՓՄԲ-ի նոր սուբյեկտների ստեղծման գործին նպաստելը (1 դոլարը 381,58 դրամ է):-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Ինչպես են Idram-ն ու IDBank-ը խթանում հավասար հնարավորությունները կանանց և տղամարդկանց համար

Կանանց միամսյակը ևս մեկ առիթ է խոսելու մեր հասարակությունում և բիզնեսում կանանց դերի, նրանց նկատմամբ վերաբերմունքի, առաջնորդության և հասարակության յուրաքանչյուր անդամի հավասար հնարավորությունների մասին

Արտաքին շոկերը դեռևս թույլ են անդրադառնում Հայաստանի վրա, բայց ներդրողների զգուշավորությունը կաճի․ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«ԱՌԿԱ» գործակալությանը տված հարցազրույցում «Սիրիուս Կապիտալ» ընկերության բաժնետոմսերի վերլուծության բաժնի ղեկավար Աննա Ղազարյանն անդրադարձել է այն հարցին, թե ինչ կառուցվածքային տեղաշարժեր են այսօր որոշում գլոբալ շուկաների վարքագիծը, ինչպես են այդ գործընթացներն անդրադառնում Հայաստանի վրա և ինչ սպասել կապիտալի շուկայից II եռամսյակում

ԱԺ հանձնաժողովը հավանություն է տվել ԿԲ նախագահի պաշտոնում Մարտին Գալստյանի թեկնածությունը

ԵՐԵՎԱՆ, 6 ապրիլի․/ԱՌԿԱ/․ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական...

Բիբլոս Բանկ Արմենիան մեկնարկել է նոր արշավ  հատուկ Mastercard World քարտապանների համար

Բիբլոս Բանկ Արմենիան հայտարարել է հատուկ Բանկի Mastercard World քարտապանների համար կազմակերպված արշավի մեկնարկի մասին

IDBank-ը և Idram-ը ֆինանսական գրագիտության դասընթաց են անցկացրել Լոռու մարզի երեխաների համար (ՎԻԴԵՈ)

IDBank-ի և Իդրամի կողմից Լոռու մարզի Վահագնի և հարակից գյուղերում բնակվող երեխաների համար անցկացվել է ֆինանսական գրագիտության դասընթաց

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img