Հայաստանի ՀՆԱ ծավալը հունվարին ավելացել է 2,4%՝ հասնելով 149,5 մլրդ դրամի

ԵՐԵՎԱՆ, 19 փետրվարի. /ԱՌԿԱ/. Օպերատիվ վիճակագրական տվյալների համաձայն՝ Հայաստանի ՀՆԱ ծավալը 2010 թ.-ի հունվարին, 2009 թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ, ավելացել է 2,4 տոկոսով:

Ինչպես «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ Ազգային վիճակագրության ծառայությունից, ՀՆԱ-ի ծավալը կազմել է 149,5 միլիարդ դրամ: Միաժամանակ 2010 թ.-ի հունվարին ՀՆԱ-ի ծավալը 60,5 տոկոսով պակաս է նախորդ տարվա դեկտեմբերի մակարդակից:

2009 թ.-ին տնտեսական անկումը կազմել է 14,4 տոկոս: Ըստ պետբյուջեի՝ Հայաստանում 2010 թ.-ին ՀՆԱ-ի աճը ծրագրված է 1,2 տոկոսի սահմաններում (1 դոլարը 381,58 դրամ է):-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

ՀՀ փոխվարչապետը և ԱԶԲ փոխնախագահը քննարկել են մասնավոր կապիտալի ներգրավման և ենթակառուցվածքների զարգացման հարցերը

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Ասիական զարգացման բանկի փոխնախագահ Վեմփի Սապուտրայի գլխավորած պատվիրակության հետ  քննարկել է ՀՀ կառավարության առաջնահերթությունները, «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, պետության բնապահպանական օրակարգը, մասնավոր կապիտալի ներգրավման և պետություն-մասնավոր գործընկերության ընդլայնման հնարավորությունները։

ԿԲ–ն իրականացնում է արժութային ինտերվենցիաներ շուկայում ցնցումները կանխելու համար․ Գալստան

Հայաստանի Կենտրոնական բանկն օտարերկրյա կապիտալի զգալի ներհոսքի պայմաններում պարբերաբար իրականացնում է արժութային ինտերվենցիաներ՝ արժութային շուկայում լուրջ ցնցումները կանխելու համար, հայտարարել է ԿԲ նախագահը

Հայաստանի բրոքերային շուկան մինչև 2030թ․–ը․ «ԱՌԿԱ» գործակալությունը ներկայացրել է հետազոտություն

Հետազոտությունը հիմնված է շուկայի հինգ խոշոր մասնակիցների հետ 2026 թ․–ի գարնանն անցկացված խորը փորձագիտական հարցազրույցների վրա

COP17-ում ներկայացվել է հայ-ֆրանսիական «Հատիկ» ծրագիրը (ՎԻԴԵՈ)

COP17-ում Ակբա Ֆեդերացիայի աջակցությամբ ներկայացվել է հայ-ֆրանսիական «Հատիկ» ծրագիրը, որը միտված է հայկական հողում մշակված էնդեմիկ սերմերի ուսումնասիրմանն ու պահպանմանը։

Ակբա բանկը՝ COP17-ի Կանաչ գոտու Հայաստանի տաղավարի պաշտոնական գործընկեր (ՎԻԴԵՈ)

Ակբա բանկը ՄԱԿ-ի Կենսաբազմազանության կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) Կանաչ գոտում Հայաստանի տաղավարի պաշտոնական գործընկերն է։

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img