ՀՀ ֆինանսների նախարարն այնքան էլ գոհ չէ 2009թ.-ին բանկերի պահվածքից

ԵՐԵՎԱՆ, 22 փետրվարի. /ԱՌԿԱ/. Հայաստանի ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը շաբաթ օրը հայտնեց, որ այնքան էլ գոհ չէ բանկերից 2009 թվականին։

«Պետությունն, ինչպես ասում են, չափսոսալով իրեն և իր ռեսուրսները՝ հնարավորինս ամեն ինչ արեց, որպեսզի ֆինանսական համակարգը պահպանվի, սակայն դրական արձագանք և հետագայում նմանատիպ վարք բանկերը չդրսևորեցին»,- շաբաթ օրը ասաց Դավթյանը Ծաղկաձորում անցկացված «Կամուրջ 2010» միջազգային տնտեսական ֆորումի ընթացքում։

Ընդգծելով, որ իր սեփական կարծիքն է հայտնում, Դավթյանն ասաց, որ բանկերը շատ պասիվ են եղել շուկայում, նրա խոսքերով՝ աշխատեց «դա ինձ չի վերաբերում» սկզբունքը։

«Մենք հոգ ենք տարել բանկերի մասին, հսկայական միջոցներ ենք ծախսել համակարգի պահպանման համար, ինչից հետո բանկային համակարգը որոշ չափով անշնորհակալ գտնվեց և մեզ օժանդակություն չցուցաբերեց ու չշարունակեց տնտեսության վարկավորումը»,- ասաց նա։

«Վարկավորումն ամբողջովին դադարեցվեց, տոկոսադրույքները բարձրացան, և տնտեսությունը կանգ առավ»,- ավելացրեց նա։

Դավթյանը նշեց նաև, որ դրանից հետո պետությունն՝ ի դեմս կառավարության, ստիպված եղավ միջամտել, իր երաշխիքներով արտաքին ռեսուրսներ ներգրավեց, և այդ հսկայական ռեսուրսները տրամադրվեցին, այդ թվում՝ բանկային համակարգին։

Հայաստանի բյուջեի լրացուցիչ ֆինանսավորումը 2009-2010 թվականներին նախատեսված է մոտ 1 մլրդ չափով, այդ թվում՝ Համաշխարհային բանկի կողմից 60 մլն դոլարի չափով, Զարգացման ասիական բանկի կողմից՝ 80 մլն դոլարի, Արժույթի միջազգային հիմնադրամից՝ շուրջ 305 մլն, ինչպես նաև Ռուսաստանից՝ 500 մլն դոլարի չափով։

«Փաստորեն, տարեվերջին վերկավորման ծավալների ակտիվացումն ու աստիճանական վերականգնումը տեղի են ունեցել, հիմնականում, այն միջոցների հաշվին, որոնք պետությունը բավականին լավ պայմաններով տրամադրել է բանկային համակարգին»,- ընդգծեց նախարարը։

Այս կապակցությամբ գերատեսչության ղեկավարը նշեց, որ ներկայումս իրավիճակը զգալիորեն փոխվել է, վարկավորման ծավալներն աճում և վերականգնվում են, տնտեսությունը նորմալ հուն է մտնում։

Հայաստանի առևտրային բանկերի վարկային ներդրումների ընդհանուր ծավալը 2009 թվականի դեկտեմբերի վերջի դրությամբ կազմել է 746,9 մլրդ դրամ՝ տարեսկզբի 635,9 մլրդ դրամի դիմաց՝ ավելանալով 17,5 տոկոսով։

«Մեզ հաճախ հանդիմանել են, որ նախորդ տարի մենք չափից ավելի ենք պաշտպանել և ֆինանսավորել բանկային համակարգը, սակայն դա կատարվել է ոչ թե մեծ սիրուց, այլ այն բանի համար, որ դա պարտադիր պայման է տնտեսության վերականգնման համար։ Հակառակ դեպքում այլընտրանքը շատ վտանգավոր կլիներ և ընդհանուր առմամբ կարտացոլվեր տնտեսության վրա»,- ընդգծեց Դավթյանն՝ ասելով, որ բանկային համակարգը, կարելի է ասել, միակ ոլորտն է, որը ճգնաժամից «մեծացած և առողջացած» է դուրս եկել։

Դեկտեմբերի 31-ի դրությամբ Հայաստանում գործում է 22 բանկ և 391 մասնաճյուղ: Հայաստանի բանկային համակարգի ընդհանուր ակտիվները 2009 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել են 1346,1 մլրդ դրամ, պարտավորությունները՝ 1059,3 մլրդ դրամ, ընդհանուր կապիտալը՝ 286,8 մլրդ դրամ, հաճախորդների նկատմամբ պարտավորությունները՝ 717,2 մլրդ դրամ ($1 – 381,75 դրամ). –0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Եվրոյի, դոլարի և ռուբլու փոխարժեքները հայկական դրամի նկատմամբ նվազել են. ԿԲ

2026 թվականի մարտի 31-ին Հայաստանի արտարժույթի շուկայում ձևավորված ԱՄՆ դոլարի  միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ մարտի 30-ի համեմատ նվազել է 0.38 կետով՝ հասնելով 377.16 դրամի

Մհեր Գրիգորյանը կարևորել է ԱԶԲ-ի ներգրավվածությունը Հայաստանի համար առանցքային նախագծերում

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) տարածաշրջանային գլխավոր տնօրեն Լիա Գուտիերեսին

Մարտին դրամի միջին հաշվարկային փոխարժեքը դոլարի նկատմամբ 3,9%-ով ցածր է եղել, քան մեկ տարի առաջ

2026 թ.-ի մարտին հայկական դրամի միջին հաշվարկային փոխարժեքը ԱՄՆ դոլարի նկատմամբ կազմել է 377,4 դրամ՝ 2025 թվականի մարտի 392,8 դրամի դիմաց

Յունիբանկը միացել է Ածխածնի արտանետումների հաշվառման ֆինանսական համագործակցությանը

PCAF-ը ֆինանսական հաստատությունների համաշխարհային համագործակցություն է, որի նպատակն է ներդնել միանման մոտեցումներ վարկերի և ներդրումների արդյունքում առաջացող ջերմոցային գազերի արտանետումները բացահայտելու համար

Եվրոյի փոխարժեքը շարունակում է նվազել, դոլարն ու ռուբլին աճել են․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքը նվազել է 0․37 կետով և կազմել 433․76 դրամ, ռուբլին աճել է 0․0216 կետով և կազմել 4․6501 դրամ

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img