ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ Բանկի շահույթը 2009 թ. հասել է 4,3 մլրդ դրամի

ԵՐԵՎԱՆ, 2 մարտի. /ԱՌԿԱ/. ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ Բանկի շահույթը 2009 թ.-ին կազմել է 4,254 միլիարդ դրամ, տեղեկացրեց բանկի գլխավոր գործադիր տնօրեն Ստեփան Գիշյանը:

«Փաստորեն, բանկի շահույթի ցուցանիշի տեսակարար կշիռը կազմում է Հայաստանի բանկային համակարգի ընդհանուր շահույթի 49,6 տոկոսը», – երեքշաբթի ասաց նա մամուլի ասուլիսի ժամանակ:

Գիշյանը նշեց, որ չնայած համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամին՝ ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ Բանկը 2009 թ.-ին չի դադարեցրել վարկավորման գործընթացները՝ աջակցելով իր հաճախորդների գործունեությանը:

«Ընդհանուր առմամբ այդ քաղաքականությունն արդարացված էր, և 2009 թվականին մենք բավականին լավ արդյունքներ ունեցանք», – նշեց բանկիրը:

Գիշյանը նաև տեղեկացրեց, որ 2009 թ.-ի գործունեության արդյունքում ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ Բանկն առաջատարն է հայկական բանկերի շրջանում հիմնական ցուցանիշներով:

Այսպես, գլխավոր գործադիր տնօրենի խոսքերով՝ 2009 թ.-ի դեկտեմբերի 31-ի դրությամբ բանկի ակտվիները կազմել են ավելի քան 162 միլիարդ դրամ (2008 թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ աճը կազմել է 31,6 տոկոս), սեփական կապիտալն աճել է 34,8 տոկոսով՝ գերազանցելով 35 միլիարդ դրամը:

Միաժամանակ բանկի ընդհանուր պարտավորությունները կազմել են 127 միլիարդ դրամ, ինչը կազմում է Հայաստանի բանկային համակարգի ընդհանուր պարտավորությունների 12,1 տոկոսը, իսկ վարկային պորտֆելը հասել է 90 միլիարդ դրամի, ինչը կազմում է հայկական բանկերի ընդհանուր վարկային պորտֆելի 12,2 տոկոսը:

«ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ Բանկի ակտիվների մասնաբաժինը Հայաստանի բանկային համակարգում կազմել է 12,3 տոկոս, իսկ սեփական կապիտալինը՝ 12,7 տոկոս», – ավելացրեց նա:

Խոսելով հետագա ծրագրերի մասին՝ Գիշյանն ասաց, որ բանկը 2010 թվականը սկսել է բավականին արագ տեմպերով:

«Տնտեսության մեջ որոշակի ակտիվություն է նկատվում՝ 2009 թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ, մենք սկսել ենք ակտիվ վարկավորումը բոլոր տեսակներով, և հույս ունենք, որ 2010 թվականը կլինի ավելի լավ, քան 2009 թվականը, ամեն դեպքում՝ առաջին երկու ամսվա կայունացման կանխանշանները թույլ են տալիս հուսալ», – ասաց նա:

«ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ Բանկ» ՓԲԸ-ն (նախկին Հայաստանի գյուղական փոխօգնության բանկ) հիմնադրվել է 1995 թ.-ին, գրանցվել՝ 1996 թ.-ի մարտի 26-ին:
Բանկը ստեղծվել է Եվրամիության TACIS ծրագրի շրջանակներում: Հիմնական բաժնետերերի թվում են ֆրանսիական Credit Agricole S.A-ը՝ 15,56 տոկոս մասնաբաժնով, «SACAM International» բաժնետիրական միությունը՝ 12,44 տոկոս մասնաբաժնով, ինչպես նաև Հայաստանի տասը մարզերի Գյուղական փոխօգնության միությունները, այդ թվում նաև Արմավիրի մարզը՝ 14,08 տոկոս և Արարատի մարզը՝ 12,28 տոկոս:

Այժմ երկրի տարածքում բանկն ունի 35 մասնաճյուղ (1 դոլարը 384,54 դրամ է):-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Կոնվերս Բանկը հայտարարում է ՀՀ դրամով պարտատոմսերի տեղաբաշխման մասին

Կոնվերս Բանկը սկսել է 5 մլրդ ՀՀ դրամ ընդհանուր ծավալով դրամային պարտատոմսերի տեղաբաշխումը Converse Mobile հավելվածում և Բանկի մասնաճյուղերում

Սևակ Միքայելյանն ընտրվել է Հայաստանի Կենտրոնական բանկի խորհրդի անդամ

ՀՀ Ազգային ժողովը Սևակ Միքայելյանին ընտրել է ՀՀ Կենտրոնական բանկի խորհրդի անդամ։

COP17-ի շրջանակում կայացավ «Կլիմայի փոփոխությունը և կանայք» մրցանակաբաշխությունը. Idram և IDBank (ՎԻԴԵՈ)

Կլիմայի փոփոխության մեղմումից մինչև բնապահպանական կրթություն և նորարարական լուծումներ․ «Կլիմայի փոփոխությունը և կանայք» մրցանակաբաշխությունը միավորել է ոլորտի առաջատար կանանց՝ հանրայնացնելով նրանց նախաձեռնություններն ու կենսաբազմազանության պահպանման գործում ունեցած ներդրումը

Հայաստանի առևտրային բանկերը 2026թ․–ի 9 ամսում պետբյուջե են վճարել 149,22 մլրդ դրամ

Հայաստանում գործող բոլոր 17 գործող առևտրային բանկերը ներառվել են երկրի 1000 խոշոր հարկատուների ցանկում2026 թվականի ինը ամիսների արդյունքներով, վկայում են ՀՀ պետական եկամուտների կոմիտեի տվյալները

Armbanks Weekly Digest․ Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (հոկտեմբերի 19–25)

Անցած շաբաթվա Հայաստանի ֆինանսական օրակարգը կենտրոնացած էր 2026 թվականի ինը ամիսների բանկային ոլորտի գործունեության արդյունքների, պարտատոմսերի շուկայի զարգացման և ֆինանսական կարգավորման կատարելագործման վրա

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img