Nasdaq OMX Արմենիա բորսայում ԱՄՆ դոլարով արժույթի առևտրի ծավալը 2010թ.-ի փետրվարին նվազել է 9,1%-ով

ԵՐԵՎԱՆ, 10 մարտի. /ԱՌԿԱ/. Nasdaq OMX Արմենիա բորսայում ԱՄՆ դոլարով արժույթի առևտրի ընդհանուր ծավալը 2010թ.-ի փետրվարին 49,8 մլն դոլար է կազմել կամ 19 մլրդ դրամ` դրամային համարժեքով։

Nasdaq OMX Արմենիա բորսայի ամփոփիչ տեղեկատվության հիման վրա «ԱՌԿԱ» գործակալության անցկացրած վերլուծության համաձայն` այդ ցուցանիշը նվազել է 9,1 տոկոսով՝ 2010թ.-ի հունվարի ցուցանիշի համեմատ, այսինքն՝ 5 մլն դոլարով կամ 1,7 մլրդ դրամով։ Ընդ որում, 2010թ.-ի փետրվարին գործարքների ընդհանուր քանակը 2010թ.-ի հունվարի համեմատ նվազել է 87-ով՝ կազմելով 379 գործարք՝ ամսվա արդյունքներով։

Փետրվարի ընթացքում Nasdaq OMX Արմենիա բորսայում գործարքների առավելագույն ծավալը գրանցվել է փետրվարի 11-ին 15,6 մլն դոլար ծավալով, իսկ նվազագույնը՝ փետրվարի 5-ին՝ 1 հազար դոլարի չափով։

Nasdaq OMX Արմենիա բորսայում հաշվետու ժամանակահատվածում եվրոյով չի գրանցվել ոչ մի գործարք։

NASDAQ ОМХ Արմենիան (մինչև 2009թ. հունվարի 27-ը` «Հայաստանի Ֆոնդային Բորսա») հիմնադրվել է 2001թ.՝ 21 բրոքերական (դիլերական) ընկերությունների կամավոր միավորման բազայի հիման վրա՝ որպես ինքնակարգավորվող կազմակերպություն: 2007թ. նոյեմբերին ֆոնդային բորսան վերակազմավորվեց բաց բաժնետիրական ընկերության: 2008թ. հունվարի 7-ից NASDAQ ОМХ ընկերությունը՝ ստեղծված ամերիկյան NASDAQ բորսայի և սկանդինավյան OMX բորսային օպերատորի միավորմամբ, NASDAQ ОМХ Արմենիա ֆոնդային բորսայի 100 % բաժնետոմսերի սեփականատերն է: Ֆոնդային բորսան 2009թ. հունիսի 5-ից Հայաստանի Կենտրոնական դեպոզիտարիայի 100 % բաժնետոմսերի սեփականատերն է:

2010 թ.-ի փետրվարի արդյունքներով, Nasdaq OMX Արմենիա ֆոնդային բորսայում ԱՄՆ դոլարի միջին կշռված փոխարժեքը, ըստ գործարքների, կազմել է 381 դրամ՝ մեկ դոլարի դիմաց։ -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

ԿԲ նախագահը ԱՄՀ առաքելության հետ քննարկել է ԱՄՀ կողմից սահմանված կառուցվածքային հենանիշների կատարման ընթացքը

ՀՀ կենտրոնական բանկում տեղի է ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի առաքելության հետ ամփոփիչ հանդիպումը՝ ԿԲ նախագահի և առաքելության ղեկավար Ալեքսանդր Թիմանի գլխավորած պատվիրակության մասնակցությամբ

Մհեր Գրիգորյանը կարևորել է ԱԶԲ-ի ներգրավվածությունը Հայաստանի համար առանցքային նախագծերում

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) տարածաշրջանային գլխավոր տնօրեն Լիա Գուտիերեսին

Հայաստանը Համաշխարհային բանկից կստանա 200 մլն դոլար՝ կայուն և մրցունակ տնտեսության զարգացման համար

Հայաստանը Համաշխարհային բանկից կստանա 200 մլն դոլար (170,3 մլն եվրո)՝ աջակցելու Հայաստանի անցմանը դեպի ավելի մրցունակ և համաշխարհային շուկաներում ինտեգրված տնտեսության, որը նաև կունենա արտանետումների վերահսկման և կառավարման համակարգ

Եվրոյի, դոլարի և ռուբլու փոխարժեքները հայկական դրամի նկատմամբ նվազել են. ԿԲ

2026 թվականի մարտի 31-ին Հայաստանի արտարժույթի շուկայում ձևավորված ԱՄՆ դոլարի  միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ մարտի 30-ի համեմատ նվազել է 0.38 կետով՝ հասնելով 377.16 դրամի

Էմիտենտների տեղեկատվության կանոնավոր բացահայտումը Հայաստանի կապիտալի շուկայի զարգացման առանցքային պայմաններից է․ Էկոնոմիկայի նախարարություն

Կապիտալի շուկայի հետագա խորացման առանցքային պայմաններից մեկը Էկոնոմիկայի նախարարությունում համարում են տեղեկատվության կանոնավոր և համադրելի բացահայտումը, առանց որի անհնար է վստահության ձևավորումը, ռիսկերի ճիշտ գնահատումը և կապիտալի շուկայի գործիքների նկատմամբ հետաքրքրության բարձրացումը

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img