Երևանի մետրոպոլիտենը 15 մլն եվրո է ստացել մետրոպոլիտենի արդիականացման և վերականգնման ծրագրով

ԵՐԵՎԱՆ, 10 մարտի. /ԱՌԿԱ/. Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենը 15 միլիոն եվրո է ստացել մետրոպոլիտենի արդիականացման և վերականգնման ծրագրի իրականացման համար, չորեքշաբթի հաղորդում է ՎԶԵԲ-ի երևանյան գրասենյակի մամուլի ծառայությունը:

«ՎԶԵԲ-ն աջակցում է Հայաստանի մայրաքաղաք Երևանում մետրոպոլիտենի համակարգի արդիականացմանը` հատկացնելով 5 միլիոն եվրո սուվերեն վարկ և ֆինանսավորելով «Երևանի Մետրոպոլիտեն Ընկերության» ներդրումային ծրագիրը», – տեղեկացվում է մամուլի հաղորդագրության մեջ:

Ինչպես նշվում է տեղեկատվության մեջ, ներդրումային ծրագիրը կհամաֆինանսավորվի 5 միլիոն եվրո դրամաշնորհով Եվրամիության Հարևաններ – Ներդրումային ծրագրից և ևս 5 միլիոն եվրո սուվերեն վարկով Եվրոպական Ներդրումային Բանկից:

ՎԶԵԲ-ի հատկացրած ֆինանսավորումը կօժանդակի «Երևանի Մետրոպոլիտեն Ընկերությանը» թարմացնել շարժակազմը, նորոգել ռելսերի և էլեկտրամատակարարման մաշված համակարգը, գնել տեխնիկական սպասարկում իրականացնող դրեզինա և փոխել ջրի պոմպակայանները, որոնք դուրս են մղում թունել ներթափանցող ջուրը:

Ակնկալվում է, որ այս ներդրումային ծրագիրը թույլ կտա զգալիորեն էլեկտրաԷներգիա խնայել՝ ջուրը դուրս մղելու ծախսերի նվազման շնորհիվ, որոնք, ըստ մոտավոր հաշվարկների, կկրճատվեն 50 տոկոսով:

«Այս ծրագիրը հնարավորություն կտա Երևանի Մետրոպոլիտենին բարձրացնել մատուցած ծառայությունների որակը և արդյունավետությունը, ինչպես նաև բարելավել շահագործման բնութագիրը: Բացի այդ, ընկերությունն օժանդակություն կստանա նաև հանրային ծառայությունների հետ կնքվող պայմանագրով: Հայաստանում առաջին անգամ ներմուծված լինելով` այդ պայմանագիրը կստեղծի թափանցիկ հենք հասարակական տրասպորտը կառավարողների և տեղական պաշտոնյաների միջև հարաբերությունների համար», – ասվում է տեղեկատվության մեջ:

«Սա առաջին երկարաժամկետ ֆինանսավորումն է, որը ՎԶԵԲ-ի կողմից Հայաստանին է տրամադրվում քաղաքային տրանսպորտի ոլորտում: Ծրագիրը կօգնի «Երևանի Մետրոպոլիտեն Ընկերությանը» կատարելագործել և քաղաքացիներին մատուցել ժամանակակից տրանսպորտային ծառայություններ», – ասել է ՎԶԵԲ-ի երևանյան գրասենյակի ղեկավար Վալերիու Ռազլոգը:

«Սա կարևոր նախագիծ է Երևանի համար, այն իրականացվելու է կառավարության աջակցությամբ և էապես բարելավելու է տրանսպորտային ծառայությունների որակը մայրաքաղաքում: Մենք ուրախ ենք համագործակցել ՎԶԵԲ-ի և այլ ֆինանսավորողների հետ ծրագիրն իրականացնելու համար», – ասել է «Երևանի Մետրոպոլիտեն Ընկերության» Տնօրենների Խորհրդի նախագահ Վալերի Հարությունյանը:

ՎԶԵԲ-ը խոշոր ներդրող է Հայաստանում: Մինչև օրս ՎԶԵԲ-ը տրամադրել է ավելի քան 335 միլիոն եվրո հայաստանյան տնտեսության տարբեր ոլորտներում իրականցվող ավելի քան 70 ծրագրերի ֆինանսավորման համար:-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

COP17-ում ներկայացվել է հայ-ֆրանսիական «Հատիկ» ծրագիրը (ՎԻԴԵՈ)

COP17-ում Ակբա Ֆեդերացիայի աջակցությամբ ներկայացվել է հայ-ֆրանսիական «Հատիկ» ծրագիրը, որը միտված է հայկական հողում մշակված էնդեմիկ սերմերի ուսումնասիրմանն ու պահպանմանը։

Հայաստանի առևտրային բանկերը 2026թ․–ի 9 ամսում պետբյուջե են վճարել 149,22 մլրդ դրամ

Հայաստանում գործող բոլոր 17 գործող առևտրային բանկերը ներառվել են երկրի 1000 խոշոր հարկատուների ցանկում2026 թվականի ինը ամիսների արդյունքներով, վկայում են ՀՀ պետական եկամուտների կոմիտեի տվյալները

ԿԲ–ն իրականացնում է արժութային ինտերվենցիաներ շուկայում ցնցումները կանխելու համար․ Գալստան

Հայաստանի Կենտրոնական բանկն օտարերկրյա կապիտալի զգալի ներհոսքի պայմաններում պարբերաբար իրականացնում է արժութային ինտերվենցիաներ՝ արժութային շուկայում լուրջ ցնցումները կանխելու համար, հայտարարել է ԿԲ նախագահը

Սևակ Միքայելյանն ընտրվել է Հայաստանի Կենտրոնական բանկի խորհրդի անդամ

ՀՀ Ազգային ժողովը Սևակ Միքայելյանին ընտրել է ՀՀ Կենտրոնական բանկի խորհրդի անդամ։

Կոնվերս Բանկը հայտարարում է ՀՀ դրամով պարտատոմսերի տեղաբաշխման մասին

Կոնվերս Բանկը սկսել է 5 մլրդ ՀՀ դրամ ընդհանուր ծավալով դրամային պարտատոմսերի տեղաբաշխումը Converse Mobile հավելվածում և Բանկի մասնաճյուղերում

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img