ՎՏԲ-Հայաստան Բանկի բոլոր մասնաճյուղերում գործում է «ՎՏԲ-Տոնական» կուտակային ավանդը

ԵՐԵՎԱՆ, 10 մարտի. /ԱՌԿԱ/. ՎՏԲ-Հայաստանի Բանկի բոլոր մասնաճյուղերում գործում է «ՎՏԲ-Տոնական» կուտակային ավանդը: Այդ մասին «ԱՌԿԱ» գործակալությանը չորեքշաբթի տեղեկացրեցին բանկի մամուլի ծառայությունից:

Մարտի 9-ից ապրիլի 10-ն ընկած ժամանակահատվածում կին ավանդատուների համար գործում են հետևյալ բոնուսները՝ նվազագույն նախնական ներդրումը կազմում է 10,000 ՀՀ դրամ կամ 30 ԱՄՆ դոլար: ՀՀ դրամով ավանդների դիմաց հաշվեգրվում է միանվագ 12%, ընդ որում` նույնիսկ եթե ավանդը ելքագրվում է պայմանագրի կնքումից 31 օրյա ժամկետից հետո, պահպանվում են ավանդը Բանկում պահպանած փաստացի ժամկետի դիմաց հաշվեգրված տոկոսագումարները:

«ՎՏԲ-Տոնական» ավանդը կարող է ներդրվել 3-րդ անձ հանդիսացող կին հաճախորդների անունով` առանց տարիքային սահմանափակման:

«Մեր Բանկը բնակչությանն առաջարկում է ապրանքների տարբեր տեսակներ՝ շահավետ և հարմար պայմաններով: «ՎՏԲ-Տոնական» ավանդը գործում է 2009 թ.-ի դեկտեմբերի սկզբից, և 3 ամսվա ընթացքում հավաքել է ավելի քան 2 միլիարդ ՀՀ դրամի պորտֆել: Գարնանային տոների նախօրեին մենք որոշեցինք Հայաստանի կանանց նվեր մատուցել և սահմանեցինք նոր սակագներ», – հայտարարեց ՎՏԲ-Հայաստան Բանկի գլխավոր տնօրեն-տնօրինության նախագահ Վալերի Օվսյաննիկովը:

«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ն ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ-ն հանդիսանում է «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ի 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերը: Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ:

Ներկա դրությամբ Բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում՝ 68 մասնաճյուղ: -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

FINTECH360 միջազգային համաժողովին կմասնակցեն ավելի քան 500 փորձագետներ

Ապրիլի 27-ից 29-ը Երևանում կայանալիք FINTECH360 միջազգային համաժողովին կմասնակցեն ավելի քան 500 մասնագետներ 30 երկրներից

ՎՏԲ-Հայաստան Բանկը պարզեցրել է ավտովարկավորման գործընթացն առաջնային շուկայից

ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկել է ավտովարկավորման պարզեցված գործընթաց՝ շուկայի ավելի քան 50 ավտոսրահներից նոր ավտոմեքենաների ձեռքբերման համար

Հայաստանը Համաշխարհային բանկից կստանա 200 մլն դոլար՝ կայուն և մրցունակ տնտեսության զարգացման համար

Հայաստանը Համաշխարհային բանկից կստանա 200 մլն դոլար (170,3 մլն եվրո)՝ աջակցելու Հայաստանի անցմանը դեպի ավելի մրցունակ և համաշխարհային շուկաներում ինտեգրված տնտեսության, որը նաև կունենա արտանետումների վերահսկման և կառավարման համակարգ

Ինչպես են Idram-ն ու IDBank-ը խթանում հավասար հնարավորությունները կանանց և տղամարդկանց համար

Կանանց միամսյակը ևս մեկ առիթ է խոսելու մեր հասարակությունում և բիզնեսում կանանց դերի, նրանց նկատմամբ վերաբերմունքի, առաջնորդության և հասարակության յուրաքանչյուր անդամի հավասար հնարավորությունների մասին

Եվրոյի փոխարժեքը շարունակում է նվազել, դոլարն ու ռուբլին աճել են․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքը նվազել է 0․37 կետով և կազմել 433․76 դրամ, ռուբլին աճել է 0․0216 կետով և կազմել 4․6501 դրամ

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img