Էյչ-Էս-Բի-Սի-ն հաղթող է ճանաչվել GTR 2009-ի կողմից

ԵՐԵՎԱՆ, 15 մարտի. /ԱՌԿԱ/. Էյչ-Էս-Բի-Սի-ն երկրորդ տարին անընդմեջ Լոնդոնյան Global Trade Review (GTR) պարբերականի կողմից ճանաչվել է 2009 թվականի Առևտրի ֆինանսավորման Լավագույն Բանկն աշխարհում: Այս մասին տեղեկացվում է բանկի մամուլի հաղորդագրության մեջ:

Ըստ տեղեկատվության, այս որոշումը կայացվել է 2009 թվականին, աշխարհում Էյչ-Էս-Բի-Սի-ի առևտրի ֆինանսավորման ծառայություններից օգտվող հաճախորդների կողմից ներկայացված քվեների, ինչպես նաև GTR-ի ընթերցողների շրջանում անցկացված առևտրի ֆինանսավորման ոլորտում գործող առաջատար ֆինանսական հաստատություններին գնահատող ամենամյա հարցման արդյունքում:

«Մարտահրավերներով լի տարում Էյչ-Էս-Բի-Սի-ն շարունակել է նվիրված մնալ հաճախորդների կարիքներին համապատասխան բանկային ծառայություններ տրամադրելու իր քաղաքականությանը` բազմաթիվ շուկաներում առևտրի ֆինանսավորման բնագավառում փորձառու և ուղղորդող խորհրդատվություն տրամադրելով իր հաճախորդներին և հնարավորություն ընձեռելով հաճախորդներին հիմնվել Էյչ-Էս-Բի-Սի-ի այս բնագավառում ունեցած համաշխարհային փորձառության վրա և օգտվել դրանից», – ասվում է մամուլի հաղորդագրության մեջ:

Տեղեկատվության համաձայն, բանկին հաջողվել է պահպանել իր առաջատարի դիրքը` 2009 թվականին ներդնելով համաշխարհային առևտրի ֆինանսավորման վստահության ինդեքսը, որտեղ ներառված են աշխարհի 12 երկրներից, ավելի քան 3500 ներկրողների, արտահանողների և առևտրով զբաղվողների տեսակետները: Ինդեքսը, առևտրային ոլորտի ակտիվության յուրօրինակ բարոմետր է, որտեղ ներկայացված տվյալների օգնությամբ հնարավոր է հետևել և բացահայտել առևտրի ֆինանսավորման խոշոր շուկաներում վստահության աճի կամ անկման նշանները:

Միաժամանակ ինչպես նշվում է մամուլի հաղորդագրության մեջ, «Էյչ-Էս-Բի-Սի Հայաստանը» ևս իր նշանակալի ներդրումն ունի Խմբի հաջողության մեջ:

«Չնայած նախորդ տարվա անբարենպաստ տնտեսական պայմաններին, մենք շարունակել ենք Հայաստանում խթանել առևտրի ֆինանսավորման ծառայությունների բոլոր տեսակները և ապահովել առևտրի ֆինանսավորման ընդհանուր եկամուտների 38 տոկոս աճ», – հայտարարել է առևտրի ֆինանսավորման բաժնի կառավարիչ Արթուր Պետրոսյանը:

Միաժամանակ ներմուծումների և երաշխիքների աճը կազմել է 48 և 17 տոկոս համապատասխանաբար:

«Այդուհանդերձ, մեզ համար ամենաարժեքավորը հաճախորդների գնահատականն է` իրենց միջազգային գործարքների ապահովությունը երաշխավորելու հարցում», – նշել է Պետրոսյանը:

«HSBC Bank plc»-ը HSBC Բանկ Հայաստանի բաժնետոմսերի փաթեթի 70 տոկոսի սեփականատերն է, իսկ բաժնետոմսերի 30 տոկոսը պատկանում է օտարերկրյա հայ ներդրողներին։ «HSBC Բանկ Հայաստան» ՓԲԸ-ն 2009 թվականի հունվարից NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայի անդամ է։

«ԱՌԿԱ» գործակալության տվյալների համաձայն՝ 2009թ.-ի դեկտեմբերի 31-ին բանկի ակտիվները կազմել են 135,8 միլիարդ դրամ, պարտավորությունները՝ 118,7 միլիարդ դրամ, ընդհանուր կապիտալը՝ 17,1 միլիարդ դրամ, կանոնադրական կապիտալը՝ 7,6 միլիարդ դրամ, ընդհանուր վարկային ներդրումները՝ 63,4 միլիարդ դրամ, հաճախորդների նկատմամբ պարտավորությունները՝ շուրջ 108 միլիարդ դրամ, իսկ 2009թ.-ի մաքուր շահույթը՝ 1,7 միլիարդ դրամ: (1 դոլարը 392,62 դրամ է):-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հայկական դրամի նկատմամբ դոլարի և ռուբլու փոխարժեքները բարձրացել են, մինչդեռ եվրոն նվազել է. ԿԲ

2026 թվականի հոկտեմբերի 7-ին  ՀՀ արտարժույթի շուկայում  ձևավորված ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ հոկտեմբերի 6-ի համեմատ, աճել է 0.18 կետով՝ կազմելով 362.32 դրամ։

Պատմություն մարդկանց, նպատակների ու վստահության մասին. 30 տարվա ճանապարհ (ՎԻԴԵՈ)

Տարիներ անց, Ակբան բացի գյուղատնտեսությունից, սկսեց ֆինանսավորել տնտեսության տարբեր ոլորտներ՝ նպաստելով Հայաստանի զարգացմանը

Յունիբանկը աջակցեց AGBU Global Run-ի անցկացմանն աշխարհի 22 քաղաքներում

Camp Nairi-ին աջակցող AGBU Global Run բարեգործական նախաձեռնությունը համախմբեց ավելի քան 1 500 մասնակցի աշխարհի 22 քաղաքներում և հավաքագրեց 500 000 ԱՄՆ դոլար՝ պատերազմի և բռնի տեղահանության հետևանքով տուժած երեխաներին ու ընտանիքներին օգնելու համար։

Հայաստանը պլանավորել է տարեկան ապահովել ՀՆԱ-ի 6% աճ․ վարչապետ

ԵՐԵՎԱՆ, 6 հոկտեմբերի․ /ԱՌԿԱ/․  Հայաստանի կառավարությունը նպատակ է դնում...

«Ոսկե ժամ»․  IDBank-ը բացատրում է՝ ինչպես ճիշտ վարվել զեղծարարների հարձակումից հետո

Բժշկության մեջ գոյություն ունի «ոսկե ժամ» հասկացությունը՝ վնասվածք ստանալուց հետո այն ճակատագրական ժամանակահատվածը, երբ օգնությունն առավել արդյունավետ է։

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img