Ամերիաբանկը հաստատել է իր համապատասխանությունը ISO 9001:2008 չափանիշին

ԵՐԵՎԱՆ, 25 մարտի. /ԱՌԿԱ/. Ամերիաբանկին 2009թ. շնորհվել է ISO 9001:2008 Որակի կառավարման միջազգային ստանդարտին համապատասխանության վկայական` գերմանական TUV RHEINLAND GROUP միջազգային հեղինակավոր ընկերության կողմից: Այս մասին «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին բանկի մամուլի ծառայությունից:

Բանկի տարածած տեղեկատվության համաձայն` մեկ տարի անց նշված կազմակերպության կողմից Ամերիաբանկում կատարվեց հերթական տարեկան աուդիտ` ստուգելու Բանկի գործունեության համապատասխանությունը Որակի կառավարման նշված ստանդարտին: TUV RHEINLAND GROUP-ի ներկայացուցչի կողմից բարձր է գնահատվել Բանկի մեկ տարվա գործունեությունը Որակի կառավարման ուղղությամբ և վերահաստատվել է TUV RHEINLAND GROUP-ի կողմից Բանկին շնորհած ISO 9001:2008 Որակի կառավարման միջազգային ստանդարտին համապատասխանության վկայականը:

«Անցած մեկ տարվա ընթացքում Բանկի կողմից իրականացվել են մի շարք միջոցառումներ, որոնք ուղղված էին ներդրված Որակի կառավարման համակարգի կատարելագործմանը և զարգացմանը: Մասնավորապես, ավարտին է հասցվել Բանկի գործունեությունը կանոնակարգող փաստաթղթերի մշակման և հաստատման գործընթացը, որին զուգահեռ իրականացվել են գործող գործընթացների շուրջ 100-ից ավել բարելավումներ:

Միաժամանակ բարելավվել է հաճախորդների հետ հարաբերությունների կառավարման համակարգը, ներդրվել է հավասարակշռված ցուցանիշների համակարգ, որի ներքո մշակվել և սահմանվել են Բանկի ռազմավարությունից բխող ստորաբաժանումների և աշխատակցների խնդիրները և նպատակները, ինչպես նաև դրանց իրականացման արդյունավետության չափման ցուցանիշները /KPI/, որոնք հնարավորություն են ընձեռում գնահատելու յուրաքանչյուր ստորաբաժանման և յուրաքանչյուր աշխատակցի գործունեությունը»,- ասվում է հաղորդագրության մեջ:

«Ամերիաբանկ» ՓԲԸ-ն կորպորատիվ, ներդրումային բանկ է, որն իրականացնում է կորպորատիվ, ներդրումային և սահմանափակ մանրածախ բանկային ծառայություններ` տրամադրելով բանկային լուծումների ամբողջական փաթեթ:

«Ամերիաբանկի» տնօրենների խորհրդի նախագահն է Ռուբեն Վարդանյանը, տնօրինության նախագահ-գլխավոր տնօրենը` Արտակ Հանեսյանը: «Ամերիաբանկի» ռազմավարական գործընկերն է «ՏրոյկաԴիալոգ» խումբը` Ռուսաստանի ամենամեծ ներդրումային բանկային ընկերություններից մեկը: –0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Յունիբանկի Թեժ հեռախոսակապի կենտրոնն աշխատանքային օրերին գործում է շուրջօրյա

Յունիբանկն ընդլայնել է Թեժ հեռախոսակապի կենտրոնի աշխատանքային գրաֆիկը՝ հաճախորդների համար բանկային աջակցությունը դարձնելով ավելի հասանելի

Յունիբանկը դարձել է AGBU Global Run-ի գլխավոր հովանավորը՝ ի աջակցություն Camp Nairi-ի

Յունիբանկը դարձել է Camp Nairi-ին աջակցող AGBU Global Run-ի գլխավոր հովանավորը՝ որպես կորպորատիվ դոնոր միանալով միջազգային բարեգործական նախաձեռնությանը

ԿԲ-ն շրջանառության մեջ է դնում հանրապետության 35-ամյակին նվիրված արծաթե հուշադրամ

Դիմերեսին պատկերված են ՀՀ զինանշանը և հայկական զարդանախշ

ԿԲ-ն նշել է կրիպտոակտիվների կարգավորման առանցքային սկզբունքը՝ գնահատելով ռիսկերը

ՀՀ Կենտրոնական բանկը թվային և վիրտուալ ակտիվները կարգավորելիս հավատարիմ է «նույն ռիսկը — նույն կարգավորումը» (same risk, same regulation) սկզբունքին

Ակբա բանկը Հայաստանում ՎԶԵԲ-ի պարտատոմսերի շուկա ստեղծողն է

Ակբա բանկը Հայաստանի ֆոնդային բորսայում կիրականացնի Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի դրամային պարտատոմսերի շուկա ստեղծողի դերը՝ ապահովելով դրանց իրացվելիությունը երկրորդային շուկայում:

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img