Հայաստանում 2010 թ. փոխարժեքային ցնցումներ չեն լինի. ՀԲՄ նախագահ

ԵՐԵՎԱՆ, 2 ապրիլի. /ԱՌԿԱ/. Հայաստանում ընթացիկ տարում փոխարժեքային լուրջ ցնցումներ չեն կանխատեսվում, ասաց Հայաստանի բանկերի միության նախագահ Արարատ Ղուկասյանը:

«Ցանկացած կանխատեսում, վերջիվերջո, միայն փաստերի վրա հիմնված ենթադրություն է: Ւմ կարծիքով՝ փոխարժեքը կձևավորվի 380-400 դրամի սահմաններում», – ուրբաթ մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Ղուկասյանը՝ ավելացնելով, որ ազգային տարադրամի գինը ձևավորվում է շուկայական գործարքների արդյունքում:

Նա հիշեցրեց, որ տասը օր առաջ փոխարժեքն աճել է 1 ԱՄՆ դոլարի դիմաց մինչև 412-415 դրամի, սակայն այնուհետև նվազել է մինչև 395 դրամի, այսօր այն գրանցվել է 400 դրամի սահմաններում, և դա պահանջարկի ու առաջարկի արդյունքն է:

«Ընդհանուր առմամբ եթե արժեզրկումը սահուն է ընթանում, դա նորմալ է և հատուկ մեր տնտեսությանը», – ավելացրեց նա:

«Տարեսկզբից ազգային տարադրամը դրսևորում է բավականին սահուն և կայուն վարքագիք: Դրամը, իհարկե, արժեզրկվում է, ինչը հատուկ է տնտեսական աճի ապահովման և ընդլայնող քաղաքականության պայմաններում», – նշեց Ղուկասյանը:–0—

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Մարտին դրամի միջին հաշվարկային փոխարժեքը դոլարի նկատմամբ 3,9%-ով ցածր է եղել, քան մեկ տարի առաջ

2026 թ.-ի մարտին հայկական դրամի միջին հաշվարկային փոխարժեքը ԱՄՆ դոլարի նկատմամբ կազմել է 377,4 դրամ՝ 2025 թվականի մարտի 392,8 դրամի դիմաց

Հայաստանում մարտին գրանցվել է 4,5% գնաճ

Ընդ որում, մարտին, փետրվարի համեմատ, արձանագրվել է 0,7% գնաճ

Յունիբանկը միացել է Ածխածնի արտանետումների հաշվառման ֆինանսական համագործակցությանը

PCAF-ը ֆինանսական հաստատությունների համաշխարհային համագործակցություն է, որի նպատակն է ներդնել միանման մոտեցումներ վարկերի և ներդրումների արդյունքում առաջացող ջերմոցային գազերի արտանետումները բացահայտելու համար

ԿԲ նախագահը ԱՄՀ առաքելության հետ քննարկել է ԱՄՀ կողմից սահմանված կառուցվածքային հենանիշների կատարման ընթացքը

ՀՀ կենտրոնական բանկում տեղի է ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի առաքելության հետ ամփոփիչ հանդիպումը՝ ԿԲ նախագահի և առաքելության ղեկավար Ալեքսանդր Թիմանի գլխավորած պատվիրակության մասնակցությամբ

ՎՏԲ-Հայաստան Բանկը պարզեցրել է ավտովարկավորման գործընթացն առաջնային շուկայից

ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկել է ավտովարկավորման պարզեցված գործընթաց՝ շուկայի ավելի քան 50 ավտոսրահներից նոր ավտոմեքենաների ձեռքբերման համար

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img