Կասկադ բանկի հետ միացման արդյունքում Ամերիաբանկի ռազմավարությունը չի փոխվի. Վարդանյան

ԵՐԵՎԱՆ, 10 ապրիլի. /ԱՌԿԱ/. Կասկադ բանկի հետ միացման արդյունքում Ամերիաբանկի ռազմավարությունն անփոփոխ կմնա, ասաց Ամերիաբանկի տնօրենների խորհրդի նախագահ, «Տրոյկա Դիալոգ» ընկերությունների խմբի տնօրենների խորհրդի ղեկավար Ռուբեն Վարդանյանը։

Ամերիաբանկի սեփականատեր «Թի Դի Էյ Լիմիթեդ» կիպրոսյան ընկերությունը Կասկադ բանկի բաժնետերը դարձավ։ «Ամերիաբանկ» ՓԲԸ-ի բաժնետեր «Թի Դի Էյ Հոլդինգս Լիմիթեդ»-ի և «Կասկադ բանկի» ՓԲԸ-ի բաժնետեր «Կասկադ կապիտալ հոլդինգս» ընկերությունների միջև կնքված պայմանագիր կնքման մասին հայտարարվել է մարտին, որից հետո ընթացիկ տարվա ապրիլի 7-ին գործարքը հաստատվել էր ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։

«Մենք ձգտում ենք, որ հայկական բանկը գործի համաշխարհային մակարդակով և մրցակցի ոչ միայն Հայաստանում, այլև՝ դրա սահմաններից դուրս»,- շաբաթ օրը լրագրողներին ասաց Վարդանյանը։

Այդ կապակցությամբ նա նշեց, որ դրան հասնելու համար շատ բան է հարկավոր անել, այդ թվում նաև պետք է ավելացնել կապիտալը, այլ նաև ստեղծել ՏՏ կառույցներ, ավելի լուրջ մոտեցում ձևավորել ռիսկերի նկատմամբ, բարձրացնել կրթության և մասնագետների մակարդակը և համաշխարհային մակարդակով բանկային կապեր ձևավորել։

«Այդ պատճառով մեր բանկի ռազմավարությունը նույնը կմնա, մենք կարծում ենք, որ Ամերիաբանկը միանալով Կասկադ բանկի հետ, միասին ավելի ուժեղ մրցակից կդառնան և Հայաստանում, և դրա սահմաններից դուրս»,- ընդգծեց նա։

AmeriаGroup-ի գործադիր տնօրեն Անդրեյ Մկրտչյանն ասաց, որ բանկի ռազմավարությունը պետք է համահունչ լինի զարգացման ցուցանիշներին, ինչպես նաև Հայաստանի տնտեսության կառույցներին և օպերացիայի տրամաբանությանը։

«Առաջիկա մեկ-երկու տարիների ընթացքում Հայաստանի սահմաններից դուրս մեր առջև ռազմավարական խնդիրներ չկան, սակայն մենք դա բացառում ենք, քանի որ մեր 5-ամյա ռազմավարության մեջ է ներառված վրացական, ռուսական և իրանական շուկաներում որոշ նպատակներով իրականացվող հետազոտությունն ու պոտենցիալ մասնակցությունը»,- ավելացրեց նա։

«Ամերիաբանկ» ՓԲԸ-ն (ավելի վաղ «Արմիմպէկսբանկ»՝ վերանվանված 2008թ.-ի մայիսին) հիմնադրվել է 1992թ.-ի հուլիսին ԽՍՀՄ Վնեշէկոնոմբանկի մասնաճյուղի հիման վրա, 1992թ.-ի սեպտեմբերի 8-ին բանկային գործունեության արտոնագիր է ստացել ՀՀ ԿԲ-ի կողմից։ 2007թ.-ի օգոստոսին բանկի բաժնետոմսերը գնվել էին «Թի Դի Էյ Հոլդինգս Լիմիթեդ» ընկերության կողմից, որը միավորվել էր Ռուսաստանի առաջատար և խոշորագույն ներդրումային-բանկային ընկերությանը՝ «Տրոյկա Դիալոգ» խմբին։ -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հայաստանում մարտին գրանցվել է 4,5% գնաճ

Ընդ որում, մարտին, փետրվարի համեմատ, արձանագրվել է 0,7% գնաճ

Էմիտենտների տեղեկատվության կանոնավոր բացահայտումը Հայաստանի կապիտալի շուկայի զարգացման առանցքային պայմաններից է․ Էկոնոմիկայի նախարարություն

Կապիտալի շուկայի հետագա խորացման առանցքային պայմաններից մեկը Էկոնոմիկայի նախարարությունում համարում են տեղեկատվության կանոնավոր և համադրելի բացահայտումը, առանց որի անհնար է վստահության ձևավորումը, ռիսկերի ճիշտ գնահատումը և կապիտալի շուկայի գործիքների նկատմամբ հետաքրքրության բարձրացումը

Հայաստանը Համաշխարհային բանկից կստանա 200 մլն դոլար՝ կայուն և մրցունակ տնտեսության զարգացման համար

Հայաստանը Համաշխարհային բանկից կստանա 200 մլն դոլար (170,3 մլն եվրո)՝ աջակցելու Հայաստանի անցմանը դեպի ավելի մրցունակ և համաշխարհային շուկաներում ինտեգրված տնտեսության, որը նաև կունենա արտանետումների վերահսկման և կառավարման համակարգ

Ինչպես են Idram-ն ու IDBank-ը խթանում հավասար հնարավորությունները կանանց և տղամարդկանց համար

Կանանց միամսյակը ևս մեկ առիթ է խոսելու մեր հասարակությունում և բիզնեսում կանանց դերի, նրանց նկատմամբ վերաբերմունքի, առաջնորդության և հասարակության յուրաքանչյուր անդամի հավասար հնարավորությունների մասին

Հայաստանում կներդրվի հետադարձ հիփոթեքի ինստիտուտ. Կադաստրի կոմիտեի ղեկավար

Հայաստանում կներդրվի կենսաթոշակառուների համար հետադարձ հիփոթեքի ինստիտուտը, հայտարարել է ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img