2010-2011 թթ.-ին «ՀայՌուսգազարդի» մուտքը IPO շուկա անհնար է

ԵՐԵՎԱՆ, 20 ապրիլի. /ԱՌԿԱ/. «ՀայՌուսգազարդ» ընկերության IPO շուկա մուտք գործելու մասին խոսելը վաղաժամ է, կարծում է ընկերության գլխավոր տնօրենի՝ ֆինանսների և տնտեսության գծով տեղակալ Վահագն Առաքելյանը։

«Ներկայումս IPO-ի մասին խոսելն անհնար է, քանի որ դրա անցկացումը ենթադրում է նաև շուկայի որոշակի վիճակ։ IPO իրականացնելը ոչ միայն մեր ցանկությունն է, շուկաները դեռ պատրաստ չեն դրան։ Կարծում եմ, որ 2010 և 2011թթ.-ին չի կարելի խոսել IPO-ի մասին»,- երեքշաբթի Եվրոպական գործնական կոնգրեսի օրենսդրության, բանկերի և ֆինանսների հանձնաժողովի նիստի ժամանակ լրագրողներին ասաց Առաքելյանը։

«ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ն Հայաստանի ներքին շուկայում ռուսական բնական գազի մատակարարման և տեղաբաշխման մենաշնորհային իրավունք ունի։ Ընկերությունը ստեղծվել է 1997 թ.-ին: «Գազպրոմ» ԲԲԸ-ի մասնաբաժինը ընկերության կանոնադրական կապիտալում կազմում է 80 տոկոս, Հայաստանի կառավարության մասնաբաժինը՝ 20 տոկոս:

NASDAQ ОМХ Արմենիան (մինչև 2009թ. հունվարի 27-ը` «Հայաստանի Ֆոնդային Բորսա») հիմնադրվել է 2001թ.՝ 21 բրոքերական (դիլերական) ընկերությունների կամավոր միավորման բազայի հիման վրա՝ որպես ինքնակարգավորվող կազմակերպություն: 2007թ. նոյեմբերին ֆոնդային բորսան վերակազմավորվեց բաց բաժնետիրական ընկերության: 2008թ. հունվարի 7-ից NASDAQ ОМХ ընկերությունը՝ ստեղծված ամերիկյան NASDAQ բորսայի և սկանդինավյան OMX բորսային օպերատորի միավորմամբ, NASDAQ ОМХ Արմենիա ֆոնդային բորսայի 100 % բաժնետոմսերի սեփականատերն է: 2009թ. մայիսի վերջին առաջին IPO-ի շրջանակներում Հայաստանում ավարտվեց «Արցախ ՀԷԿ» ընկերության բաժնետոմսերի հանրային տեղաբաշխման գործընթացը:–0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

ԿԲ տոկոսադրույքի բարձրացումը զգալի ազդեցություն չի ունենա Հայաստանի շուկայական տրամադրությունների և ներդրումային ակտիվության վրա․ Freedom Broker Armenia–ի ղեկավար

Freedom Broker Armenia-ի տնօրեն Հովակ Հովակիմյանը չի ակնկալում ԿԲ տոկոսադրույքի բարձրացման էական ազդեցություն շուկայական տրամադրությունների և ներդրումային ակտիվության վրա տեղական շուկայում

IDBank-ը և «Դէկավվա ֆոնդ»-ը` արցախցիների կողքին (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)

IDBank-ը «Կողք կողքի» ծրագրի շրջանակում նոր համագործակցություն է սկսել այս անգամ Սևան համայնքում բնակվող Արցախից բռնի տեղահանված ընտանիքների համար։

«ԻԿՕ Մաշիների» ՍՊԸ -ի 1.1 մլրդ դրամ ծավալով պարտատոմսերը ցուցակվել են AMX-ում

ԵՐԵՎԱՆ, 22 սեպտեմբերի․ /ԱՌԿԱ/․   Հայաստանի ֆոնդային բորսան (AMX) այսօր...

ՀՀ ԿԲ-ն և Վրաստանի ազգային բանկը ֆինանսական համագործակցության մասին փոխըմբռնման հուշագիր են ստորագրել

Հայաստանի Կենտրոնական բանկը և Վրաստանի ազգային բանկը ֆինանսական համագործակցության ոլորտում փոխըմբռնման հուշագիր են ստորագրել։

Armbanks Weekly Digest․ Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (սեպտեմբերի 14–20)

Հայաստանի ֆինանսական օրակարգն այս շաբաթ ձևավորվել է դրամավարկային քաղաքականության ուղղության փոփոխության, բանկային ֆինանսավորման արժեքի, գնաճի և արժութային շուկայում տիրող իրավիճակի շուրջ

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img