Հայաստանը կշարունակի ներգրավել նոր օտարերկրյա վարկեր. վարչապետ

ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի. /ԱՌԿԱ/. Հայաստանը 2010 թ.-ին կշարունակի նոր օտարերկրյա վարկերի ներգրավման գործընթացը, ասաց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:

«Հայաստանը արտաքին պարտքի տեսակետից գտնվում է օրենսդրությամբ սահմանված շրջանակներում, և մենք կշարունակենք նոր վարկերի ներգրավմանն ուղղված բանակցությունները: Մենք կվերցնենք այնպիսի վարկեր, որոնք կխթանեն տնտեսական աճն ու որոնք ի վիճակի կլինենք ետ վերադարձնել՝ տնտեսվարող սուբյեկտներից ստացված շ ահույթի հաշվին», – հինգշաբթի կառավարության նիստի ժամանակ ասաց վարչապետը:

Վարչապետը հիշեցրեց, որ 247 միլիոն դոլարի չափով նման վարկ է տրամադրվել Հայաստանին՝ Երևանի ՋԷԿ-ի նոր բլոկի կառուցման համար, որը բացվել է նախօրեին ՀՀ նախագահի ներկայությամբ: Այս վարկը կմարվի տնտեսվարող սուբյեկտների հաշվին:

Ինչպես ընդգծեց վարչապետը, այս վարկն արդեն ներառվել է ՋԷԿ-ի արտադրանքի ինքնարժեքի հաշվարկի մեջ:

Սարգսյանն ավելացրեց, որ դա նշանակում է, որ պարտքային այդ բեռը բյուջեի վրա չի ծանրանալու, այլ հենց տնտեսվարողն է մարելու։

Երևանի ՋԷԿ-ում համակցված շոգեգազային ցիկլ ունեցող նոր էներգակայանի կառուցումն իրականացվում է Միջազգային համագործակցության ճապոնական բանկի (JBIC) հետ կնքած համաձայնագրի համաձայն, որը Հայաստանին 247 միլիոն դոլարի վարկ է տրամադրել: Վարկը տրամադրվել է 30 տարով, 10 տարի արտոնյալ ռեժիմով:

«Դա նաև նշանակում է, որ մենք պետք է ավելի ակտիվ քաղաքականություն վարենք հենց տնտեսական աճը խթանելու համար և դասեր քաղենք այս ճգնաժամից` դիվերսիֆիկացիայի ենթարկենք մեր տնտեսությունը, որպեսզի արտաքին շոկերի ազդեցությունը մեր մակրոտնտեսական ցուցանիշների վրա հասցնենք նվազագույնի», – ավելացրեց Սարգսյանը:

Ինչպես տեղեկացրեց վարչապետը, այդ տեսակետից վերջին երկու տարիների ընթացքում բավականին դրական միտումներ արձանագրվել են, մասնավորապես` բիզնես միջավայրի բարելավումը՝ չնայած բոլոր պրոբլեմներին, բոլոր բացթողումներին և թերություններին:

«Բիզնես միջավայրի բարելավումը տնտեսական աճի կարևորագույն ազդակն է»,- նշեց Սարգսյանը:

2010 թ.-ի առաջին եռամսյակի արդյունքների համաձայն՝ Հայաստանում ՀՆԱ-ի 5,5 տոկոսանոց աճ է գրանցվել:

Վերջին ժամանակներս Հայաստանն ակտիվորեն օտարերկրյա միջոցներ է ներգրավում հակաճգնաժամային միջոցառումների իրականացման համար: Այսպես, Ռուսաստանը 2009 թ.-ի հունիսի 12-ին Հայաստանին 500 միլիոն դոլարի կայունացնող վարկ է տրամադրել, ԱՄՀ-ն մտադիր է որպես աջակցություն տրամադրել 822,7 միլիոն դոլար, իսկ ՀԲ-ն 2009-2012 թթ.-ին կփոխանցի 545 միլիոն դոլար:-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

ՎՏԲ-Հայաստան Բանկը պարզեցրել է ավտովարկավորման գործընթացն առաջնային շուկայից

ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկել է ավտովարկավորման պարզեցված գործընթաց՝ շուկայի ավելի քան 50 ավտոսրահներից նոր ավտոմեքենաների ձեռքբերման համար

Եվրոյի փոխարժեքը շարունակում է նվազել, դոլարն ու ռուբլին աճել են․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքը նվազել է 0․37 կետով և կազմել 433․76 դրամ, ռուբլին աճել է 0․0216 կետով և կազմել 4․6501 դրամ

Ակբա խումբը AI գործարանի ստեղծմանն ուղղել է 45 միլիոն ԱՄՆ դոլար(ՎԻԴԵՈ)

Ակբա բանկն ու Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթն ընդհանուր 45 միլիոն ԱՄՆ դոլար են ուղղել Firebird ընկերությանը՝ արհեստական բանականության գործարանի և տվյալների կենտրոնի ստեղծման համար

FINTECH360 միջազգային համաժողովին կմասնակցեն ավելի քան 500 փորձագետներ

Ապրիլի 27-ից 29-ը Երևանում կայանալիք FINTECH360 միջազգային համաժողովին կմասնակցեն ավելի քան 500 մասնագետներ 30 երկրներից

ԿԲ նախագահը ԱՄՀ առաքելության հետ քննարկել է ԱՄՀ կողմից սահմանված կառուցվածքային հենանիշների կատարման ընթացքը

ՀՀ կենտրոնական բանկում տեղի է ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի առաքելության հետ ամփոփիչ հանդիպումը՝ ԿԲ նախագահի և առաքելության ղեկավար Ալեքսանդր Թիմանի գլխավորած պատվիրակության մասնակցությամբ

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img