ՎՏԲ-Հայաստան բանկը դրամական պարգևներ է հանձնել Հայջրմուղկոյուղու բարեխիղճ բաժանորդներին

ԵՐԵՎԱՆ, 23 ապրիլի. /ԱՌԿԱ/. Արդեն ավանդական դարձած ակցիայի շրջանակներում ՎՏԲ-Հայաստան բանկը դրամական պարգևներ է հանձնել «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի պարտաճանաչ բաժանորդներին: Այս մասին ուրբաթ «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրեցին բանկի մամուլի ծառայությունից:

2008թ.-ից սկսած «Հայջրմուղկոյուղի» ընկերությունն իր ծառայություններից բարեխղճորեն օգտվողների միջև անց է կացնում նախադեպը չունեցող ակցիա ՎՏԲ-Հայաստան Բանկի հետ համատեղ, որը հանդիսանում է ակցիայի գլխավոր հովանավորը և ընկերության գլխավոր գործընկեր բանկը` Հայաստանի մարզերում ջրի օգտագործման դիմաց գանձվող վճարների հավաքագրման ասպարեզում:

Ակցիան անց է կացվում չորս ամիսը մեկ անգամ, և յուրաքանչյուր խաղարկության ընթացքում որոշվում են 4 մրցանակակիրներ (յուրաքանչյուր շրջանից մեկական բաժանորդ, բացառությամբ Երևանը): Վիճակահանության 4 մրցանակակիրներից յուրաքանչյուրը ՎՏԲ-Հայաստան բանկի կողմից ստանում է 300 հազարական դրամ և VISA վճարային քարտ, ինչպես նաև հիշարժան վկայագիր «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ կողմից:

Ինչպես նշվում է մամուլի հաղորդագրության մեջ, պարգևատրման արարողության ավանդույթի համաձայն մասնակցել են «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ տեխնիկական տնօրեն, գլխավոր տնօրենի ժամանակով պաշտոնակատար Կամո Աղաբաբյանն և «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն-տնօրինության նախագահ Վալերի Օվսյաննիկովը, ովքեր ջերմորեն ողջունել ու շնորհավորել են մրցանակակիրներին և նշել, որ բաժանորդների կողմից իրենց պայմանագրային պարտավորությունների բարեխղճորեն կատարումը նպաստել է Հայաստանի մարզերում ջրի համար գանձվող վճարների հավաքագրման նշանակալի աճին:

«Բանկի համար մեծ պատիվ է մասնակցել նմանատիպ ակցիային, առավել ևս, որ ՎՏԲ-Հայաստան բանկի մասնաճյուղերի լայնածավալ ցանցը նպաստում է երկրում կոմունալ վճարումների հավաքագրման գործընթացի որակի բարձրացմանը: Ես իմ խորին շնորհակալությունն եմ հայտնում «Հայջրմուղկոյուղի» ընկերությանը և անձամբ նրա ղեկավարին նման համագործակցության հնարավորության համար, որը տալիս է համատեղ արդյունք ինչպես մեր ընկերություններին, այնպես էլ ամեն օր ջրից օգտվող սովորական մարդկանց, ներառյալ մասնագետներին, որոնք պատասխանատու են ջուրը վերջնական սպառողին հասցնելու համար», – հայտարարել է Օվսյաննիկովը:

«Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ տեխնիկական տնօրեն, գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Կամո Աղաբաբյանն ի իր խորին երախտագիտությունն է հայտնել ՎՏԲ-Հայաստան բանկին և նրա ղեկավար Վալերի Օվսյաննիկովին՝ կոչ անելով երկրի բնակչությանը ջրի օգտագործման դիմաց վճարումները կատարել ժամանակին և բանկերի միջոցով, քանզի դա առավել հարմար է, արագ և հուսալի:

ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ն ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ-ն հանդիսանում է «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ի 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերը:

«ԱՌԿԱ» գործակալության տվյալների համաձայն, 2010 թ.-ի մարտի 31-ի դրությամբ բանկի ակտիվները կազմել են 125,6 միլիարդ դրամ, պարտավորությունները՝ 99,8 միլիարդ դրամ, ընդհանուր կապիտալը՝ 25,8 միլիարդ դրամ, կանոնադրական կապիտալը՝ 13,9 միլիարդ դրամ, վարկային ներդրումները՝ 74,7 միլիարդ դրամ, բանկի հաճախորդների նկատմամբ պարտավորությունները՝ 60,1 միլիարդ դրամ, իսկ 2010 թ.-ի հունվար-մարտին հարկումից հետո մնացած մաքուր եկամուտը կազմել է 669,6 միլիոն դրամ: Առաջին եռամսյակի վերջի տվյալներով, բանկն ունի 68 մասնաճյուղ: (1 դոլարը 392,09 դրամ է):-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Եվրոյի փոխարժեքը շարունակում է նվազել, դոլարն ու ռուբլին աճել են․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքը նվազել է 0․37 կետով և կազմել 433․76 դրամ, ռուբլին աճել է 0․0216 կետով և կազմել 4․6501 դրամ

Ինչպես են Idram-ն ու IDBank-ը խթանում հավասար հնարավորությունները կանանց և տղամարդկանց համար

Կանանց միամսյակը ևս մեկ առիթ է խոսելու մեր հասարակությունում և բիզնեսում կանանց դերի, նրանց նկատմամբ վերաբերմունքի, առաջնորդության և հասարակության յուրաքանչյուր անդամի հավասար հնարավորությունների մասին

Հայաստանում կներդրվի հետադարձ հիփոթեքի ինստիտուտ. Կադաստրի կոմիտեի ղեկավար

Հայաստանում կներդրվի կենսաթոշակառուների համար հետադարձ հիփոթեքի ինստիտուտը, հայտարարել է ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը

Եվրոյի, դոլարի և ռուբլու փոխարժեքները հայկական դրամի նկատմամբ նվազել են. ԿԲ

2026 թվականի մարտի 31-ին Հայաստանի արտարժույթի շուկայում ձևավորված ԱՄՆ դոլարի  միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ մարտի 30-ի համեմատ նվազել է 0.38 կետով՝ հասնելով 377.16 դրամի

Ակբա խումբը AI գործարանի ստեղծմանն ուղղել է 45 միլիոն ԱՄՆ դոլար(ՎԻԴԵՈ)

Ակբա բանկն ու Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթն ընդհանուր 45 միլիոն ԱՄՆ դոլար են ուղղել Firebird ընկերությանը՝ արհեստական բանականության գործարանի և տվյալների կենտրոնի ստեղծման համար

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img