Հայկական բանկերը պետք է բարձրացնեն օն-լայն բանկինգի անվտանգությունը. փորձագետ

ԵՐԵՎԱՆ, 14 մայիսի./ԱՌԿԱ/. Հայկական բանկերը պետք է օն-լայն բանկինգի անվտանգության ավելի արդյունավետ համակարգեր ներդնեն, ուրբաթ լրագրողներին ասաց Apaga Technologies ընկերության տնօրեն Միշել Դավուդյանը։

«Հայաստանում ինտերնետը բավականin ակտիվ է զարգանում, և ներկայումս արդեն լայն տարածում ունի, ինչի կապակցությամբ բանկերը կարող են ավելի մեծ թվով հաճախորդներ ներգրավել, ովքեր կօգտվեն օն-լայն ծառայություններից»,- ասաց Դավուդյանը օն-լայն բանկինգի անվտանգության հարցերին նվիրված սեմինարի շրջանակներում։

Ըստ նրա՝ օն-լայն բանկինգը շատ հետաքրքիր ծառայություն է բանկերի և հաճախորդների համար, սակայն, միաժամանակ, բավականին վտանգավոր գործիք է Ինտերնետի զարգացման և հասանելիության պայմաններում, ինչը հանգեցնում է նոր սպառնալիքների և ուշադրության բևեռմանը համակարգերի անվտանգության հարցերի վրա։

Նա նշեց, որ միայն անվան և գաղտնաբառի փոփոխումը բավարար չէ օն-լայն բանկինգի համակարգը չլիցենզավորված և անցանկալի մուտքերից պաշտպանելու  համար, ինչի կապակցությամբ նույնականացումն առաջնահերթ խնդիր է դառնում։

«Վերջին մեկ-երկու տարիների ընթացքում հայկական բանկերը մեծ շահագրգռվածություն են արտահայտել ինտերնետ-բանկինգի նկատմամբ, տվյալ ծառայությունների պահանջարկի աճ կա, և, անկասկած, բարձրացվում են անվտանգության հարցերը, որոնք մենք օգնում ենք լուծել սարքավորումների, ծրագրային ապահովման և խորհրդատվական ծառայությունների միջոցով»,- ասաց Դավուդյանը։

Նա նշեց, որ ընկերությունը բանկերին տարբեր գործիքներ և տեխնոլոգիական լուծումներ է առաջարկում հաճախորդների նույնականացման համար, այդ թվում՝ մեկանգամյա օգտագործման գաղտնաբառի ստացման համակարգեր, որոնք կարող են տարբեր լինել ամեն բանկի համար՝ կախված անվտանգության ոլորտում տարվող քաղաքականությունից։

Ինչ վերաբերում է գնային քաղաքականությանն, ապա, նրա խոսքերով, ավելի վաղ ինտերնետ-բանկինգի ծառայությունները բավականին թանկ էին, սակայն ներկայումս պրոգրեսիվ և ժամանակակից լուծումները դրանք ավելի էժան են դարձնում, այդ թվում՝ հաճախորդների թվի աճի հաշվին։

Ըստ նրա՝ գները բավականին տարբեր են՝ կախված կիրառվող տեխնոլոգիաներից և կազմում են 10-80 դոլար, միաժամանակ նման փաթեթային լուծումների արժեքը կախված է բանկերի մոտ համապատասխան ենթակառուցվածքի առկայությունից, այդ թվում՝  Data Center-ի (տվյալների մշակման կենտրոն) աշխատանքից։

Apaga Technologies-ը կովկասյան տարածաշրջանում OZONE Europe ընկերության ներկայացուցիչն է, որն OZONE լայնաշերտ ինտերնետի տեխնոլոգիաներ է տեղադրում Հայաստանի քաղաքներում և գյուղերում, օժանդակում է էլեկտրոնային կառավարության, հեռուստաբժշկության, հառահար կրթության զարգացմանը, տրամադրում է այլ ծառայություններ։ -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

ArmenianCard–ը հայտնել է տեխնիկական խափանումների մասին

«Արմենիան Քարդ» ազգային վճարային քարտը հայտնել է տեխնիկական խափանումների մասին

Հայաստանի ռիսկի հավելավճարը պատմական նվազագույն մակարդակի վրա է․ ԿԲ փոխնախագահ

Նուրբեկյանը նշեց, որ զարգացող շուկաներում նկատվող կապիտալի արտահոսքը, առնվազն մինչ օրս, Հայաստանում չի արձանագրվել, քանի որ ռիսկի հավելավճարը մնում է բավականին կայուն

ՀՀ ԿԲ–ն սթեյբլքոինները դիտարկում է որպես ռազմավարական առաջնահերթություն

ԿԲ–ն կարևոր է համարում այն խնդիրների լուծումը, որոնց բախվում են իրական մարդիկ և բիզնեսը, և հենց այդ պրիզմայով է դիտարկում սթեյբլքոինները որպես ռազմավարական առաջնահերթություն, հայտարարել է ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը

ՎՏԲ-Հայաստան Բանկը պարզեցրել է ավտովարկավորման գործընթացն առաջնային շուկայից

ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկել է ավտովարկավորման պարզեցված գործընթաց՝ շուկայի ավելի քան 50 ավտոսրահներից նոր ավտոմեքենաների ձեռքբերման համար

Եվրոյի և դոլարի փոխարժեքները հայկական դրամի նկատմամբ նվազել են, մինչդեռ ռուբլին աննշան աճել է. ՀՀ Կենտրոնական բանկ

ԱՄՆ դոլարի  հայկական դրամի միջին փոխարժեքը 2026 թվականի ապրիլի 9-ին ապրիլի 8-ի համեմատ նվազել է 0.26 կետով՝ կազմելով 376.06 դրամ

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img