Mon, 9 June
25.1 C
Yerevan
USD: 384.44 RUB: 4.83 EUR: 434.11 GEL: 140.51 GBP: 515.15

«Արարատբանկը» 2010 թ. կպահպանի աճի միտումները. տնօրեն

ԵՐԵՎԱՆ, 1 հունիսի. /ԱՌԿԱ/. «Արարատբանկը» այս տարի կպահպանի աճի միտումները, որոնք ցուցադրում է վերջին երեք տարվա ընթացքում, նշել է բանկի վարչության նախագահ, գործադիր տնօրեն Աշոտ Օսիպյանը։

«Ճգնաժամային 2009 տարում մեր թիմը կարողացավ ընտրել ճիշտ ծրագիր։ 2010 թ.-ին մենք կպահպանենք աճի միտումները, կփորձենք ակտիվացնել քաղաքականությունը, հաճախորդներին նոր ծառայություններ տրամադրել», – երկուշաբթի լրագրողներին ասել է Օսիպյանը։

Նրա խոսքերով՝ բանկը 2010 թ.-ին մտադիր է ուղղվածությունը պահել միկրո և փոքր վարկավորման վրա, որոշումների ընդունման գործընթացը գլխավոր գրասենյակից մասնաճյուղերի կողմը տեղափոխել։

Բանկի ներկայացուցիչն ավելացրել է, որ 2009 թ.-ի ճգնաժամն ազդել է բանկի գործունեության վրա, որը ծրագրում էր ավելի բարձր ցուցանիշների հասնել։

Բանկի վարչության նախագահը տեղեկացրել է, որ «Արարատբանկի» ակտիվները 2009 թ.-ին ավելացել են 46,7 տոկոսով՝ գերազանցելով 43,4 միլիարդ դրամը։ Արդեն 2010 թ.-ի մայիսի 24-ի դրությամբ, ինչպես նշել է Օսիպյանը, ակտիվներն ավելացել են ևս 5 միլիարդ դրամով։ Տնօրենի կարծիքով՝ ակտիվների աճը պայմանավորված է վարկային ավանդների աճով, որոնք, 2009 թ.-ի արդյունքում, ավելացել են 32,3 տոկոսով և գերազանցել են 16 միլիարդ դրամը։ Միաժամանակ Օսիպյանը տեղեկացրել է, որ ավելացել են նաև բանկի պարտավորությունները՝ 2008 թ.-ի 22 միլիարդ դրամից 2009 թ.-ին հասնելով 35 միլիարդ դրամի։

Բանկի գործադիր տնօրենը տեղեկացրել է, որ 2009 թ.-ին թողարկվել է 38 հազարից ավելш պլաստիկ քարտ, իսկ այժմ դրանց թիվն արդեն հասել է 44 հազարի։ Օսիպյանը տեղեկացրել է, որ 2009 թ.-ին գրանցվել է պլաստիկ քարտերով շրջանառության 118 տոկոսի աճի՝ 11 միլիարդ դրամից հասնելով մինչև 28 միլիարդ դրամի։

«Արարատբանկի» վարչության նախագահն ավելացրել է, որ բանկի հաճախորդների թիվն ավելացել է՝ հասնելով 66,1 հազարի՝ 2008 թ.-ի 26 հազարի փոխարեն։

Արարատբանկը ձևավորվել է 1991 թվականից Հայաստանի ֆինանսական շուկայում գործող «Հայկապբանկի» վերակազմավորման արդյունքում: Բանկի բաժնետերերի կազմի մեջ մտնում է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը՝ 25 տոկոս մասնաբաժնով: Բանկի կանոնադրական կապիտալում բաժնետոմսերի 74,1 տոկոսը պատկանում է հիմնական բաժնետեր, խոշոր ձեռներեց, «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանին:

«ԱՌԿԱ» գործակալությանը տվյալների համաձայն՝ 2010 թ.-ի մարտի 31-ի դրությամբ բանկի ակտիվները կազմել են 41,1 միլիարդ դրամ, պարտավորությունները՝ շուրջ 33 միլարդ դրամ, բանկի ընդհանուր կապիտալը՝ 8,3 միլիարդ դրամ, կանոնդրական կապիտալը՝ 6,1 միլիարդ դրամ, վարկային ներդրումները՝ 18,9 միլիարդ դրամ, հաճախորդների հանդեպ պարտավորությունները՝ 25,4 միլիարդ դրամ, իսկ 2010 թ.-ի հունվար-մարտ ամիսների մաքուր եկամուտը կազմել է շուրջ 304 միլիոն դրամ: –0—

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

ՀՀ  2024թ․–ի պետբյուջեի եկամուտները կազմել են 2,58տրլն․ դրամ․ Փաշինյանը նշել է, որ բյուջեն ընտանեկան է

2024թ․–ին Հայաստանի պետբյուջեի եկամուտները կազմել են 2 տրիլիոն 579 մլրդ 200 մլն դրամ, հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը

ՀՀ–ում մայիսին գրանցվել է 4,3%–անոց գնաճ

2025 թվականի հունվար-մայիսին գները, 2024 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ, աճել են 3%-ով

Հայաստանի ֆիսկալ քաղաքականության արդյունքները 2024թ․–ին շեղվել են թիրախային ցուցանիշներից․ ԿԲ նախագահ

2024 թվականին ձևավորված մակրոտնտեսական անորոշության պայմաններում Հայաստանում իրականացվող հարկաբյուջետային քաղաքականության արդյունքները շեղվել են միջնաժամկետ և երկարաժամկետ թիրախային ցուցանիշներից

AMX-ը ներդրել է Հեռավար մասնակցության մոդելը՝ բացելով դռներ միջազգային ներդրողների համար

Հայաստանի ֆոնդային բորսան և Կենտրոնական դեպոզիտարիան (AMX) ներդրել են Հեռավար մասնակցության մոդելը, որն ուղղված է ապահովելու  օտարերկրյա ներդրողների հասանելիությունը Հայաստանի ֆոնդային բորսային։

Դոլարի նկատմամբ դրամի միջին հաշվարկային փոխարժեքը մայիսին եղել է 0,3%–ով ցածր, քան մեկ տարի առաջ

2025 թվականի մայիսին ՀՀ դրամի  միջին հաշվարկային փոխարժեքը ԱՄՆ դոլարի նկատմամբ կազմել է 386.6, ինչը 0.3%-ով ցածր է 2024 թվականի մայիսի նույն ցուցանիշից (387.8 ՀՀ դրամ):

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img