Տնտեսական աճը Հայաստանում պասիվ է և անhուսալի. ԿԲ նախկին ղեկավար

ԵՐԵՎԱՆ, 4 հունիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանում տարվա առաջին չորս ամիսների ընթացքում արձանագրված տնտեսական աճը պասիվ և անհուսալի է, կարծում  է Հայաստանի Կենտրոնակա բանկի նախկին նախագահ Բագրատ Ասատրյանը:

Ընթացիկ տարվա հունվար-ապրիլին 7,2 տոկոսանոց աճ է արձանագրվել հայկական տնտեսությունում` 2009 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ:

«Ես շատ մտահոգված եմ Հայաստանի տնտեսության հետագա զարգացումներով: Իհարկե, ուրախալի է, որ հունվար-ապրիլին բավականին տպավորիչ տնտեսական աճ է արձանագրվել… Բայց ապրիլինմ մարտի համեմատ, անկում ենք ունեցել»,- ուրբաթ մամուլի ասուլիսում ասաց Ասատրյանը:

Ապրիլին Հայաստանում արձանագրված տնտեսական անկումը, մարտի համեմատ, ըստ պաշտոնական վիճակագրության՝ կազմել է 5,9 տոկոս:

Հայաստանի Կենտրոնական բանկի նախկին ղեկավարն ասաց, որ խոսելով տնտեսական աճի մասին` պետք է առանձնացնել դրա պատճառները, որոնք, նրա կարծիքով, Հայաստանի կառավարության գործողությունների արդյունք չեն:

Ինչպես կարծում է Ասատրյանը, Հայաստանի տնտեսական աճը պայմանավորված է համաշխարհային միտումներով, առաջին հերթին՝ լեռնահանքային ոլորտի արտադրանքի, մասնավորապես, պղնձի գնաճով: Փորձագետը հիշեցրեց, որ ներկայումս պնղձի մեկ տոննայի գինը կազմում է 7 հազար դոլար, ինչն, անկասկած, ազդում է Հայաստանի տնտեսության վրա:

Ըստ նրա՝ 2010 թվականի հունվար-ապրիլի արդյունաբերության ոլորտի 10-տոկոսանոց աճի 60-70 տոկոսը բաժին է ընկել լեռնահանքային արդյունաբերությանը:

Բացի այդ, ինչպես նշեց Ասատրյանը, որոշակի անհանգստություն է ներշնչում նաև գյուղատնտեսության ոլորտը, որն աճի միտումներ ցույց չի տալիս` չնայած կառավարության հակառակ պնդումներին:

Հենց այդ պատճառով էլ Հայաստանի ԿԲ նախկին ղեկավարը երկրի տնտեսական աճը անվանեց պասիվ և անհուսալի: Բացի այդ, ինչպես կարծում է Ասատրյանը, տնտեսության աճի վրա Հայաստանում ազդել են նաև համաշխարհային միտումները` չէ՞ որ աշխարհի զարգացող երկրներն արդեն դուրս են եկել ճգնաժամից, տնտեսական աճը Եվրոպայում շարունակվում է, ակտիվ է զարգանում նաև Ռուսաստանի տնտեսությունը: -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Եվրոյի և դոլարի փոխարժեքները հայկական դրամի նկատմամբ նվազել են, մինչդեռ ռուբլին շարունակել է աճել. ՀՀ ԿԲ

2026 թվականի հոկտեմբերի 13-ին ՀՀ արտարժույթի շուկայում  ձևավորված ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը  հայկական դրամի նկատմամբ  հոկտեմբերի 12-ի համեմատ, նվազել է 0.48 կետով՝ կազմելով 361.73 դրամ։

IDBank-ը COP17-ում կներկայացնի բնապահպանական և նորարարական նախաձեռնություններ

IDBank-ը գործընկերների հետ կմասնակցի Կենսաբազմազանության մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի Կողմերի համաժողովի 17-րդ հանդիպմանը՝ COP17-ին՝ ներկայացնելով «կանաչ» փոխակերպման, թվային էկոհամակարգերի և կենսաբազմազանության պահպանմանն ուղղված մի շարք առանցքային նախաձեռնություններ։

35 տարվա վստահություն․ IDBank-ը տոնում է հաճախորդների հետ (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)

IDBank-ը շարունակում է հիմնադրման 35-ամյակին նվիրված միջոցառումների շարքը՝ այս անգամ նշելով այն իր հաճախորդների հետ։

IDBank-ը իր 35-ամյակի միջոցառումների շրջանակում համագործակցության հուշագիր է կնքել Մատենադարանի հետ

Ըստ նախագծի՝ այգին դառնալու է Մատենադարանի ցուցադրությունների օրգանական շարունակությունը, որտեղ տնկվելու են հայկական ձեռագրերում և մանրանկարներում հիշատակված բացառիկ բուսատեսակներ

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img