Հայաստանը մոտ կլինի գնաճի 5,5% նպատակային տարեկան ցուցանիշին. ԿԲ

ԵՐԵՎԱՆ, 1 հուլիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանն իր առջև նպատակ է դրել հասնել 5,5 տոկոսանոց տարեկան գնաճի, ասել է ՀՀ ԿԲ փոխնախագահ Վաչե Գաբրիելյանը:

«Կարծում ենք, որ մոտ կլինենք այդ նպատակին», – ասաց Գաբրիելյանը հինգշաբթի Երևանում հուլիսի 1-2-ն անցկացվող ԱՊՀ և Բալթյան երկրների Պարտատոմսային յոթերորդ կոնգրեսի ժամանակ ելույթ ունենալիս:

Միաժամանակ փոխնախագահը նշեց, որ գնաճը, որի միջին տարեկան ցուցանիշը վերջին տասը տարիների ընթացքում կազմում էր շուրջ 3,4 տոկոս, առաջին եռամսյակում հասել է գագաթնակետի` 8,9 տոկոս, ինչից հետո սկսվեց անկումը:

«Առաջին կիսամյակում 12 ամսյա գնաճը կազմում է 5,8 տոկոս», – ավելացրեց նա:

Պաշտոնական վիճակագրության տվյալների համաձայն` հունիսին, մայիսի համեմատ, Հայաստանում 0,8 տոկոսանոց գնանկում է գրանցվել: Միաժամանակ հունիսին, 2009 թ.-ի հունիսի համեմատ, գնաճը կազմել է 5,8 տոկոս, հունվարհունիսին 2009 թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ` 7,3 տոկոս:

Պետբյուջեում ծրագրված 2010 թ.-ի գնաճի ցուցանիշը կազմում է 4 տոկոս (±1,5%): -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հայաստանը Համաշխարհային բանկից կստանա 200 մլն դոլար՝ կայուն և մրցունակ տնտեսության զարգացման համար

Հայաստանը Համաշխարհային բանկից կստանա 200 մլն դոլար (170,3 մլն եվրո)՝ աջակցելու Հայաստանի անցմանը դեպի ավելի մրցունակ և համաշխարհային շուկաներում ինտեգրված տնտեսության, որը նաև կունենա արտանետումների վերահսկման և կառավարման համակարգ

Եվրոյի փոխարժեքը շարունակում է նվազել, դոլարն ու ռուբլին աճել են․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքը նվազել է 0․37 կետով և կազմել 433․76 դրամ, ռուբլին աճել է 0․0216 կետով և կազմել 4․6501 դրամ

Մհեր Գրիգորյանը կարևորել է ԱԶԲ-ի ներգրավվածությունը Հայաստանի համար առանցքային նախագծերում

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) տարածաշրջանային գլխավոր տնօրեն Լիա Գուտիերեսին

IDBank-ը ԵՊՀ-ի արցախցի 103 ուսանողի 35 մլն դրամի չափով կրթաթոշակ կտրամադրի (ՎԻԴԵՈ)

IDBank-ը համագործակցության հուշագիր է ստորագրել Երևանի պետական համալսարանի հետ

Եվրոյի, դոլարի և ռուբլու փոխարժեքները հայկական դրամի նկատմամբ նվազել են. ԿԲ

2026 թվականի մարտի 31-ին Հայաստանի արտարժույթի շուկայում ձևավորված ԱՄՆ դոլարի  միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ մարտի 30-ի համեմատ նվազել է 0.38 կետով՝ հասնելով 377.16 դրամի

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img