Հայաստանն առաջիկա տարիներին կկարողանա ղեկավարել իր վարկային պորտֆելը. ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

ԵՐԵՎԱՆ, 1 հուլիսի. /ԱՌԿԱ/. 2010 թ.-ին և հետագա տարիների ընթացքում Հայաստանը կկարողանա ղեկավարել փոխառությունների իր պորտֆելն ու տնտեսության մեջ ապահովել ներդրումների անհրաժեշտ ծավալը, ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության տնտեսական քաղաքականության և ռազմավարության մշակման վարչության տեղեկատվական–վերլուծական բաժնի պետ Արտակ Չիլինգարյանը:

«Այն ֆոնի ներքո, որ Հայաստանը օտարերկրյա վարկային միջոցներ է ներգրավել, ինչի արդյունքում 2009 թ.-ին նրա արտաքին պարտքը կազմել է ՀՆԱ-ի շուրջ 36 տոկոսը` 2008 թ.-ի 18,4 տոկոսի փոխարեն, Հայաստանի վարկային պորտֆելը բավականին կայուն է», – ասաց նա հինգշաբթի Երևանում հուլիսի 1-2-ն անցկացվող ԱՊՀ և Բալթյան երկրների Պարտատոմսային յոթերորդ կոնգրեսի ժամանակ ելույթ ունենալիս:

Հայաստանի բյուջեի լրացուցիչ ֆինանսավորումը 2009-2010 թթ.-ին նախատեսված է շուրջ 1 միլիարդ դոլարի չափով, այդ թվում նաև` Համաշխարհային բանկի (60 միլիոն դոլար), Զարգացման ասիական բանկի (80 միլիոն դոլար), ԱՄՀ–ի (շուրջ 305 միլիոն դոլար), ինչպես նաև Ռուսաստանի (500 միլիոն դոլար) կողմից:

Միաժամանակ Չիլինգարյանն ավելացրեց, որ վարկերի մեծամասնությունը ներգրավվել է արտոնյալ պայմաններով, նրանց մարման ժամկետը 40 տարի է` վճարման 10 տարով երկարաձգմամբ:

Պաշտոնական վիճակագրության տվյալների համաձայն` Հայաստանի արտաքին պետական պարտքը մարտի 31-ի դրությամբ կազմել է 2980,9 միլիոն դոլար (կամ 1193,86 միլիարդ դրամ): 2009 թ.-ի նույն ամսաթվի համեմատ` արտաքին պարտքն ավելացել է 66,6 տոկոսով կամ 1192,1 միլիոն դոլարով:-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Armbanks Weekly Digest․ Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (հոկտեմբերի 26–ից նոյեմբերի 1)

Շաբաթվա ֆինանսական օրակարգը միավորեց բանկային կապիտալին ներկայացվող պահանջների վերանայումը, թեմատիկ պարտատոմսերի հիմքերի նախապատրաստումը և ֆինանսական ծառայությունների թվային ենթակառուցվածքի զարգացումը

Արտերկրից Հայաստան դրամական փոխանցումների զուտ ներհոսքը 9 ամսում աճել է գրեթե 2 անգամ

2026 թ.-ի հունվար-սեպտեմբերին Հայաստանի բանկային համակարգի միջոցով արտերկրից ֆիզիկական անձանց անունով ստացված անդրսահմանային փոխանցումների զուտ ներհոսքը գերազանցել է 2 մլրդ դոլարը՝ 2025 թ.-ի հունվար-սեպտեմբերի 1,02 մլրդ դոլար ցուցանիշի համեմատությամբ։

IDBank-ն առաջին անգամ թողարկել է արժեկտրոնային անժամկետ պարտատոմսեր

2026 թ․–ի նոյեմբերի 2-ին IDBank-ը հրապարակային առաջարկի միջոցով առաջին անգամ կտեղաբաշխի անվանական արժեկտրոնային անժամկետ պարտատոմսեր

Եվրոյի փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ բարձրացել է 2,33 դրամով, իսկ դոլարի և ռուբլու փոխարժեքները աննշան փոփոխություններ են գրանցել․ ԿԲ

2026 թվականի նոյեմբերի 4-ին Հայաստանի արտարժույթի շուկայում ձևավորված    ԱՄՆ դոլարի  միջին շուկայական փոխարժեքը  հայկական դրամի նկատմամբ, նոյեմբերի 3-ի համեմատ, աճել է 0.05 կետով՝ հասնելով 360.12 դրամի։

Ձևակերպի՛ր Յունիբանկի Visa Digital թվային քարտ՝ գնումների և փոխանցումների համար

Յունիբանկն առաջարկում է Visa Digital թվային քարտեր՝ փոխանցումներ կատարելու, առցանց ու խանութներում գնումների դիմաց վճարելու համար։ Անհպում վճարումներ կատարելու համար բավական է քարտն ավելացնել Apple Pay-ին կամ Google Pay-ին

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img