Արդշինինվեստբանկը փոքր բիզնեսի զարգացման համար նոր վարկատեսակ է մտցրել

ԵՐԵՎԱՆ, 2 հունիսի. /ԱՌԿԱ/. Արդշինինվեստբանկը Հայաստանի փոքր բիզնեսի զարգացմանն ուղղված իր ռազմավարության շրջանակներում մտցրել է նոր վարկատեակ, որ նախատեսված է ՀՀ ռեզիդենտ անհատ ձեռնարկատերերի համար: Ինչպես «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրեցին բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությունից, վարկը տրամադրվում է միայն արտարժույթով:

Միաժամանակ վարկի տոկոսադրույքներն այլ վարկերի համեմատ փոքր–ինչ բարձր են` 1-1,5 տոկոս և եվրոյով կազմում են տարեկան 20 տոկոս, ԱՄՆ դոլարով` 22 տոկոս:

«Նմանատիպ վարկավորման զարգացման առանձնահատկությունն այն է, որ այն կարճաժամկետ է, տրամադրվում է երեք տարով` անշարժ գույքի գրավի դիմաց: Ընդ որում գրավի գումարը պետք է 50 տոկոսով գերազանցի վարկի գումարը», – տեղեկացրեցին բանկի մարքեթինգի բաժնից:

Բանկից նաև ճշտեցին, որ մեկ փոխառուի համար նախատեսված վարկի նվազագույն գումարը պետք է լինի 1 միլիոն դրամ, առավելագույնը` 15 միլիոն դրամ:

«Արդշինինվեստբանկ» ՓԲԸ–ն ՀՀ ԿԲ բանկային գործունեություն իրականացնելու լիցենզիան (N 83) ստացել է 2003թ. փետրվարի 27-ին: Բանկի հիմնական բաժնետերերն են «Բիզնես ներդրումների կենտրոն» ՍՊԸ–ն (86,82%) և Միջազգային ֆինանսական կորպորացիան՝ IFC (10%), որը բաժնետեր դարձավ 2007թ.-ին: Բանկը MasterCard/Europay միջազգային վճարային համակարգի համակցված անդամ է, ինչպես նաև «Armenian Card» ՓԲԸ–ի բաժնետեր:

«ԱՌԿԱ» գործակալության տվյալներով՝ մարտի 31-ի դրությամբ բանկի ակտիվները կազմել են 118,1 մլրդ դրամ, պարտավորությունները՝ 90,8 մլրդ դրամ, բանկի ընդհանուր կապիտալը՝ 27,3 մլրդ դրամ, կանոնադրական կապիտալը՝ 15,5 մլրդ դրամ, վարկային ավանդները՝ 48,04 մլրդ դրամ, հաճախորդների նկատմամբ պարտավորությունները՝ 72,7 մլրդ դրամ, իսկ առաջին եռամսյակի մաքուր շահույթը՝ 733,3 մլն դրամ։

Մարտի 31-ի դրությամբ բանկն ունի 49 մասնաճյուղ Հայաստանում և վեցը՝ ԼՂՀ տարածքում։ Բանկի ներկայացուցչություն է գործում նաև Փարիզում։ -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

COP17-ում ներկայացվել է Ակբա բանկի Կայուն զարգացման հաշվետվությունը

COP17-ի շրջանակում Ակբա բանկը հայաստանյան և միջազգային հյուրերին ներկայացրել է իր Կայուն զարգացման հաշվետվությունը՝ ընդգծելով բանկի գործունեության առաջնահերթություններն ու կայուն զարգացմանն ուղղված քայլերը

Freedom Broker Armenia-ի տնօրենն ակնկալում է դադար ՀՀ ԿԲ-ի տոկոսադրույքի բարձրացման հարցում, սակայն մատնանշում է դրա հետագա աճի պայմանները (ԲԱՑԱՌԻԿ)

ՀՀ ԿԲ-ի հետագա որոշումները վերաֆինանսավորման տոկոսադրույքի վերաբերյալ կախված կլինեն գնաճի դինամիկայից և դրա կառուցվածքից, կարծում է Freedom Broker Armenia-ի տնօրեն Հովակ Հովակիմանը

Հայաստանում առաջին ընկերությունը ստացել է կրիպտոծառայությունների մատուցման լիցենզիա․ ՀՀ ԿԲ

Հայաստանում առաջին ընկերությունը ստացել է կրիպտոծառայությունների մատուցման լիցենզիա։

IDBank-ն ու Իդրամը ֆինանսական գրագիտության դասընթաց են անցկացրել պատանի շախմատիստների համար (ՖՈՏՈ)

IDBank-ն ու Իդրամը շարունակում են ֆինանսական գրագիտության դասընթացների շարքը։ Այս անգամ դասընթացին մասնակցել են Մալաթիա-Սեբաստիայի մանկապատանեկան մարզադպրոցի շախմատի սաները

Եվրոն հայկական դրամի նկատմամբ նվազել է, մինչդեռ դոլարն ու ռուբլին աճել են.  ՀՀ Կենտրոնական բանկ

2026 թվականի նոյեմբերի 5-ին Հայաստանի արժութային շուկայում  ձևավորված հայկական դրամի նկատմամբ ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը նոյեմբերի 4-ի համեմատ, աճել է 0,28 կետով և կազմել 360,4 դրամ

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img