Հայաստանի տնտեսության մեջ բանկերի ներդրած սպառողական վարկերն աճել են 0,7%

ԵՐԵՎԱՆ, 9 հուլիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի ռեզիդենտային տնտեսության մեջ  ներդրված առևտրային բանկերի սպառողական վարկերը մայիսի վերջին, ապրիլի համեմատ, ավելացել են 0,7 տոկոսով և կազմել 145,3 միլիարդ դրամ: Նման տեղեկատվություն է ներկայացված ՀՀ ԿԲ-ի 2010 թ.-ի մայիսի ամենամսյա տեղեկագրքում, որը հրապարակվել է ՀՀ ԿԲ-ի պաշտոնական կայքում:

Նշենք, որ բանկերի ընդհանուր վարկային ներդրումներում ամենամեծ մասնաբաժինը բաժին է հասնում առևտի ոլորտին՝ 21,8 տոկոս: Բանկերը հաշվետու ժամանակահատվածում այս ոլորտ են ուղղել շուրջ 161,6 միլիարդ դրամ (նախորդ տարվա ցուցանիշի համեմատ 1,9 տոկոսի աճ):

Մեծությամբ երկրորդ մասնաբաժինը` 19,6 տոկոս, բաժին է հասնում սպառողական վարկերին: 18,8 տոկոս մասնաբաժնով երրորդ տեղում է արդյունաբերության ոլորտը, որի վարկավորումը նախորդ ամսվա համեմատ ավելացել է 2 տոկոսով և կազմել 139,4 միլիարդ դրամ: Ռեզիդենտային տնտեսության մեջ բանկերի ներդրած հիփոթեքային վարկերը կազմել են շուրջ 83,5 միլիարդ դրամ՝ ապրիլի ցուցանիշի համեմատ կրճատվելով 0,3 տոկոսով:

Միաժամանակ բանկերը հաշվետու ժամանակահատվածում շինարարության ոլորտ են ուղղել 59,4 մլրդ դրամ (նախորդ ամսվա համեմատ 0,3 տոկոսի անկում): Բացի այդ, գյուղատնտեսության վարկավորումը մայիսի վերջին կազմել է 47,6 մլրդ դրամ՝ կրճատվելով 0,5 տոկոսով, սպասարկման ոլորտը՝ շուրջ 35,3 միլիարդ դրամ (1,1 տոկոսի աճ), իսկ տրանսպորտի և կապի ոլորտը՝ 20,7 միլիարդ դրամ (3,2 տոկոսի աճ):

Հայաստանի բանկային համակարգի ընդհանուր վարկային ներդրումները ռեզիդենտ տնտեսությունում մայիսի վերջին կազմել են 741,4 մլրդ դրամ՝ ապրիլի ցուցանիշի համեմատ ավելանալով 1,2 տոկոսով կամ ավելի քան 8,8 միլիարդ դրամով: (1 դոլարը 367,12 դրամ է):-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Մարտին դրամի միջին հաշվարկային փոխարժեքը դոլարի նկատմամբ 3,9%-ով ցածր է եղել, քան մեկ տարի առաջ

2026 թ.-ի մարտին հայկական դրամի միջին հաշվարկային փոխարժեքը ԱՄՆ դոլարի նկատմամբ կազմել է 377,4 դրամ՝ 2025 թվականի մարտի 392,8 դրամի դիմաց

Հայաստանում մարտին գրանցվել է 4,5% գնաճ

Ընդ որում, մարտին, փետրվարի համեմատ, արձանագրվել է 0,7% գնաճ

Հայաստանը Համաշխարհային բանկից կստանա 200 մլն դոլար՝ կայուն և մրցունակ տնտեսության զարգացման համար

Հայաստանը Համաշխարհային բանկից կստանա 200 մլն դոլար (170,3 մլն եվրո)՝ աջակցելու Հայաստանի անցմանը դեպի ավելի մրցունակ և համաշխարհային շուկաներում ինտեգրված տնտեսության, որը նաև կունենա արտանետումների վերահսկման և կառավարման համակարգ

ՎՏԲ-Հայաստան Բանկը պարզեցրել է ավտովարկավորման գործընթացն առաջնային շուկայից

ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկել է ավտովարկավորման պարզեցված գործընթաց՝ շուկայի ավելի քան 50 ավտոսրահներից նոր ավտոմեքենաների ձեռքբերման համար

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img