ՀՀ կառավարությունը 5 միլիարդ դրամով ավելացրել է պետբյուջեի չափը

ԵՐԵՎԱՆ, 22 հուլիսի. /ԱՌԿԱ/. ՀՀ կառավարությունը հինգշաբթի նիստի ժամանակ 5 միլիարդ դրամով ավելացրել է պետբյուջեի չափը:

Ինչպես նիստի ժամանակ տեղեկացրեց ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը, պետբյուջեի վերանայումը պայմանավորված է ռուսական վարկի միջոցների հաշվին իրականացվող տնտեսության վարկավորման ծրագրով:

«Նման որոշման ընդունումը պայմանավորված է նրանով, որ այժմ հարց է առաջացել  ծրագրի միջոցների հաշվին վարկավորման մասին: Վարկերի ֆինանսավորման համար է հենց ՀՀ պետբյուջե ներգրավում նշված 5 միլիարդ դրամը կայունացնող հիմնադրամի միջոցների հաշվին», – ասաց նախարարը:

Ռուսական կողմը հունիսի 12-ին մեկ տրանշով Կենտրոնական բանկի հաշվին է փոխանցել 500 մլն դոլարի չափով կայունացնող վարկի միջոցները, որոնք տրամադրվել են արտոնյալ LIBOR + 3% տոկոսադրույքով՝ ճգնաժամի պայմաններում երկրի տնտեսությանը սատարելու նպատակով:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր վարչապետ Տիգրան Սարգսյանը, Հայաստանն արդեն տեղաբաշխել է վարկի 160 մլրդ դրամը (շուրջ 414 մլն դոլար)։  Ռուսական կայունացման վարկային միջոցների մի մասն ուղղվում է աղետի գոտու վերականգնողական աշխատանքներին՝ 50 մլրդ դրամ, տնտեսության վարկավորմանը և աջակցությանը՝ 113 մլրդ դրամ: Եվս 20 միլիարդ դրամ ուղղվել է փոքր և միջին բիզնեսրի ոլորտ, ավելի քան 32 միլիարդ դրամ՝ գնող և վերամշակող ձեռնարկությունների վարկավորման միջոցով արտահանման խթանմանը:

«Հայաստանի 2010 թ.-ի պետական բյուջեի մասին» օրենքն ընդունվել է ՀՀ Ազգային ժողովի կողմից 2009 թ.-ի դեկտեմբերի 10-ին: Պետբյուջեի եկամտային մասը կազմում է 742 միլիադր դրամ, ծախսային մասը՝ 935,5 միլիարդ դրամ, դեֆիցիտը՝ 193,4 միլիարդ դրամ: Հայաստանի 2010 թ.-ի պետբյուջեում 1,2 տոկոսի տնտեսական աճ է ծրագրված: (1 դոլարը – 364,01 դրամ է)-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

ՎՏԲ-Հայաստան Բանկը պարզեցրել է ավտովարկավորման գործընթացն առաջնային շուկայից

ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկել է ավտովարկավորման պարզեցված գործընթաց՝ շուկայի ավելի քան 50 ավտոսրահներից նոր ավտոմեքենաների ձեռքբերման համար

IDBank-ը մասնակցեց ՀԲՄ մարզային համաժողովին՝ ներկայացնելով ՓՄՁ ոլորտի համար նորարար գործիքները

ԵՐԵՎԱՆ, 8 ապրիլի ․/ԱՌԿԱ/․     IDBank-ը Լոռու մարզի Վանաձոր քաղաքում...

ՀՀ առողջության համընդհանուր ապահովագրության համակարգում ներառվել են տաքսու վարորդներն ու մարտական գործողությունների մասնակիցները

ՀՀ Ազգային ժողովը երեքշաբթի օրը կայացած արտահերթ նիստում երկրորդ և վերջնական ընթերցմամբ ընդունեց «Առողջության համընդհանուր ապահովագրության մասին» և «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» ՀՀ օրենքներում, ինչպես նաև Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին նախագծերը

IDBank-ը և Idram-ը ֆինանսական գրագիտության դասընթաց են անցկացրել Լոռու մարզի երեխաների համար (ՎԻԴԵՈ)

IDBank-ի և Իդրամի կողմից Լոռու մարզի Վահագնի և հարակից գյուղերում բնակվող երեխաների համար անցկացվել է ֆինանսական գրագիտության դասընթաց

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img