ԱՄՀ-ն Հայաստանի համար մեղմացրել է վարկավորման պայմանները. Դավթյան

ԵՐԵՎԱՆ, 23 հուլիսի. /ԱՌԿԱ/. Արժույթի միջազգային հիմնադրամը Հայաստանի համար մեղմացրել է վարկավորման պայմանները՝ կրկնակի ավելացնելով հակաճգնաժամային վարկերի մարման ժամկետը, ասաց ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը:

Stand-by Arrangement ծրագրի վարկերը տրամադրվում են 5 տարի ժամկետով՝ երեք տարի արտոնյալ ժամանակահատվածով, ԱՄՀ-ի նոր ծրագրի շրջանակներում մարման ժամկետը կկազմի 10 տարի: Արժույթի միջազգային հիմնադրամի Գործադիր խորհուրդը հունիսի վերջին հաստատել է 395 միլիոն դոլար արժողությամբ Հայաստանի հակաճգնաժամային վարկային աջակցության երկու ծրագիր:

«Նոր պայմաներն ավել մեղմ և արտոնյալ են և նշանակում են, որ մենք ԱՄՀ-ի հետ եկել ենք համաձայնության, որ այն ճգնաժամային իրավիճակը, որի պատճառով տրամադրվել են Stand-By Arrangement ծրագրի վարկերը, դեպի լավն է փոխվել: Արդյունքում՝ մենք կարողացանք այլ ծրագիր ստանալ և թեթևացրինք վարկային բեռը,  ու պարտքի սպասարկումը կընթանա ավելի արտոնյալ և մեղմ պայմաններով», – ուրբաթ լրագրողներին ասաց նախարարը:

Դավթյանը նշեց, որ Stand-By Arrangement-ի պայմանները բավականին կոշտ են և ծանր էին երկրի համար:

«Սա զգալի թեթևացում է, եթե հաշվի առնենք, որ առաջիկա տարիները բավականին լարված են լինելու պարտքի սպասարկման տեսակետից, սակայն անհանգստության առիթ չկա: Մենք հաստատել ենք ծախսերի միջին ժամկետային ծրագիրը, որում նախատեսված են պարտքի սպասարկման մասին հոդվածները, այսինքն՝ հստակ նախատեսված է պարտքի սպասարկումը, որը ճգնաժամի պայմաններում կառավարությունն իր վրա է վերցրել», – ասաց նախարարը:

ԱՄՀ-ի կողմից Հայաստանի տրամադրված միջոցների ընդհանուր ծավալն այսօրվա դրությամբ կազմում է 350,4 միլիոն SDR (շուրջ 532,2 միլիոն դոլար):-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Եվրոյի ու ռուբլու փոխարժեքը նվազել է, դոլարը շարունակում է աճել․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքը նվազել է 1․63 կետով և կազմել 436․15 դրամ, ռուբլին նվազել է 0․0817 կետով և կազմել 4․5802 դրամ

Հայաստանը Համաշխարհային բանկից կստանա 200 մլն դոլար՝ կայուն և մրցունակ տնտեսության զարգացման համար

Հայաստանը Համաշխարհային բանկից կստանա 200 մլն դոլար (170,3 մլն եվրո)՝ աջակցելու Հայաստանի անցմանը դեպի ավելի մրցունակ և համաշխարհային շուկաներում ինտեգրված տնտեսության, որը նաև կունենա արտանետումների վերահսկման և կառավարման համակարգ

5% կանխավճար՝ էլեկտրամոբիլ ձեռք բերելու համար (ՎԻԴԵՈ)

Հայաստանի լիզինգային շուկայի բացարձակ առաջատար Ակբա Լիզինգը TOON EXPO 2026-ի շրջանակում իր գործընկեր ROEL Automotive Group-ի հետ համատեղ ներկայացնում է էլեկտրամոբիլներ ձեռք բերելու հատուկ առաջարկ

FINTECH360 միջազգային համաժողովին կմասնակցեն ավելի քան 500 փորձագետներ

Ապրիլի 27-ից 29-ը Երևանում կայանալիք FINTECH360 միջազգային համաժողովին կմասնակցեն ավելի քան 500 մասնագետներ 30 երկրներից

Մհեր Գրիգորյանը կարևորել է ԱԶԲ-ի ներգրավվածությունը Հայաստանի համար առանցքային նախագծերում

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) տարածաշրջանային գլխավոր տնօրեն Լիա Գուտիերեսին

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img