ՎՏԲ -Հայաստան Բանկը պարգևատրել է «Կենգուրու» միջազգային մրցույթի հայ հաղթողներին

ԵՐԵՎԱՆ, 2 օգոստոսի. /ԱՌԿԱ/. ՎՏԲ -Հայաստան Բանկի գլխավոր տնօրեն-տնօրինության նախագահ Վալերի Օվսյաննիկովը երկուշաբթի շնորհավորել է Հայաստանում «Կենգուրու» միջազգային մաթեմատիկական մրցույթի հաղթողներին և հանձնել նրանց հավաստագրեր ու դեպի Բուլղարիա ինքնաթիռի տոմսեր, որտեղ հաղթողները մեկ շաբաթ կգտնվեն միջազգային մանկական ճամբարում Ռուսաստանից, Գերմանիայից, Բուլղարիայից, Ռումինիայից, Ֆրանսիայից ժամանած այլ երեխաների հետ:

«Կենգուրու» մրցույթն անցկացվում է Հայաստանում արդեն երկրորդ տարին՝ ՀՀ ԿԳ նախարարության բարձր հովանու ներքո, մրցույթի կազմակերպիչն է «Այբ» հիմնադրամը, գլխավոր գործընկերն է ՎՏԲ-Հայաստան բանկը:

Այս տարի Հայաստանում «Կենգուրու» մրցույթի հաղթողներ են դարձել ութերորդ դասարանցիներ Էդգար Մինասյանը՝ Երևանից և Աբրահամ Գրիգորյանը՝ ՀՀ Արարատի մարզի Վանաշեն գյուղից:

«Տարեցտարի Հայաստանում ավելի շատ երեխաներ են հայտնվում, ովքեր մրցույթի ժամանակ հիանալի արդյունքներ են ցուցադրում, ինչը վկայում է կրթության դրական զարգացման մասին: Համոզված եմ, որ երեխաները կշարունակեն սովորել, կավարտեն համալսարանն ու կօգնեն Հայաստանի հաջող զարգացման գործին… Հայաստանում արժանի սերունդ է աճում, հուսով եմ, որ դպրոցն ու համալսարանն ավարտելուց հետո նրանք կաշխատեն մեր բանկում», – ասաց Օվսյաննիկովը մրցանակաբաշխության ժամանակ:

«Այբ» հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի նախագահ Մեսրոպ քահանա Արամյանն իր հերթին նշեց, որ որակյալ կրթությունը բիզնեսում արված ուղղակի ներդրում է, և վերջերս խոշոր բիզնեսը գիտակցում է դա՝ օգնելով շնորհալի երեխաներին:

Հայաստանում «Կենգուրու» մրցույթը տարեցտարի ավելի մեծ մասսակայանություն է վայելում, եթե նախորդ տարի մրցույթին մասնակցել է շուջ 30 հազար դպրոցական, ապա այս տարի նրանց թիվն արդեն 40 հազար է, ովքեր իրենց մաթեմատիկական գիտելիքներ են ցուցադրել:

«Կենգուրուն» տրամաբանական և հետաքրքրաշարժ խնդիրներից կազմված մրցույթ է, որն ամեն տարի նույն օրն անցկացվում է շուրջ 50 երկրում` մոտ 6 միլիոն դպրոցականների մասնակցությամբ:

Առաջին անգամ «Կենգուրու» մաթեմատիկական մրցույթը կազմակերպվել է 1991 թ.-ին Փարիզում, իսկ 1994թ.-ից այն միջազգային կարգավիճակ է ստացել: -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հայկական դրամի նկատմամբ դոլարի և ռուբլու փոխարժեքները բարձրացել են, մինչդեռ եվրոն նվազել է. ԿԲ

2026 թվականի հոկտեմբերի 7-ին  ՀՀ արտարժույթի շուկայում  ձևավորված ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ հոկտեմբերի 6-ի համեմատ, աճել է 0.18 կետով՝ կազմելով 362.32 դրամ։

Կենսաթոշակներ, նպաստներ և հետվճար․ ՀՀ կառավարությունն այս նպատակների համար կհատկացնի 40,8 մլրդ դրամ

Հայաստանի կառավարությունը հինգշաբթի  կայացած նիստում որոշում է կայացրել 40,8 մլրդ դրամ հատկացնել 2026 թ.-ի չորրորդ եռամսյակում կենսաթոշակային և սոցիալական վճարումների ֆինանսավորման համար։

«Ֆիզմաթ դպրոցի բարեկամ» հիմնադրամը՝ «Մի դրամի ուժի» հոկտեմբեր ամսվա շահառու

«Մի դրամի ուժը» նախաձեռնության շրջանակում սեպտեմբեր ամսվա ընթացքում կուտակված 4,648,503 դրամն ուղղվել է «Կլիմայի փոփոխությունը և կանայք» մրցանակաբաշխության կազմակերպմանը, որի նպատակն է ընդգծել կլիմայի փոփոխության դեմ պայքարում և կենսաբազմազանության պահպանության գործում կանանց ներդրումը։

Ներդրումային բարենպաստ միջավայրի և տնտեսական ավանդի գնահատում. Էդուարդ Մարությանին Անանիա Շիրակացու մեդալ է շնորհվել 

ՀՀ տնտեսության զարգացմանն ուղղված նշանակալի ջանքերի և ներդրումային գրավիչ միջավայրի ձևավորմանը նպաստելու համար «Ռենշին» ընկերության համահիմնադիր Էդուարդ Մարությանը պարգևատրվել է Անանիա Շիրակացու մեդալով

284,4 մլն դոլար՝ Արցախից բռնի տեղահանվածների բնակապահովման համար. ՀՀ ԱԺ-ն վավերացրել է ՎԶԵԲ-ի հետ համաձայնագիրը

ՀՀ Ազգային ժողովը երկուշաբթի  կայացած արտահերթ նիստում վավերացրել է Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի  հետ 284,4 մլն դոլարի վարկային և դրամաշնորհային համաձայնագրերի հաստատումը։

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img