Հայաստանի բանկերի տրամադրած վարկերի ծավալը II եռամսյակում ավելացել է 1,3%

ԵՐԵՎԱՆ, 2 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի բանկային համակարգի կողմից ռեզիդենտներին տրամադրված վարկերի ծավալը, այդ թվում նաև դեպոզիտները, ֆակտորինգն ու լիզինգը, հունիսի վերջին կազմել է 800,7 միլիարդ դրամ՝ երկրորդ եռամսյակում ավելանալով 10,6 միլիարդ դրամով կամ 1,3 տոկոսով: Այս մասին նշվում ՀՀ ԿԲ-ի՝ ՀՀ տարածքում գործող բանկերի  2010 թ.-ի երկրորդ եռամսյակի ամփոփ նկարագրում:

Միաժամանակ այս ժամանակահատվածում վարկավորման ծավալների աճի զգալի տեմպ է գրանցվել տրանսպորտի և կապի վարկավորման ոլորտում՝ 24,4 տոկոսով կամ 4,3 միլիարդ դրամից մինչև 22,2 միլիարդ դրամ, առևտրի ոլորտում՝ 2,3 տոկոսով կամ 3,7 միլիարդ դրամից մինչև 164,7 միլիար դրամ և շինարարության ոլորտում՝ 2,3 տոկոսով կամ 1,2 միլիարդ դրամից մինչև 58,8 միլիարդ դրամ:

Հաշվետու ժամանակահատվածում այլ բնագավառների վարկավորումն ավելացել է 6,1 տոկոսով կամ 4,7 միլիարդ դրամից մինչև 81,8 միլիարդ դրամ, գյուղատնտեսությանը տրամադրվող վարկերի ծավալներն ավելացել են 1,3 տոկոսով մինչև 48,7 միլիարդ դրամ: Միաժամանակ գրանցվել է նաև սպառողական վարկերի ծավալների 0,8 տոկոսանոց աճ կամ 1,1 միլիարդ դրամից մինչև 143,8 միլիարդ դրամ:

Միաժամանակ հաշվետու ժամանակահատվածում 1,9 տոկոսով կամ մինչև 83,5 միլիարդ դրամով նվազել է Հայաստանի բանկերի հիփոթեքային վարկավորման ծավալը, ինչպես նաև ֆինանսական հատվածի վարկավորումը՝ 4,9 տոկոսով՝ մինչև 45,1 միլիարդ դրամ:

Վարկավորման կառուցվածքում ընդհանուր վարկավորման պորտֆելում ամենամեծ տեսակարար կշիռը բաժին է հասնում առևտրի վարկավորմանը՝ 20.5 տոկոս, արդյունաբերությանը՝ 19 տոկոս, սպառողական վարկերին՝ 18 տոկոս և  հիփոթեքային վարկերին՝ 10,4 տոկոս:

«ԱՌԿԱ» գործակալության նախնական տվյալների համաձայն՝ առաջին կիսամյակի արդյունքներով վարկային պորտֆելի գծով առաջատարների եռյակում են հայտնվել ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ Բանկը (91,3 միլիարդ դրամ), Հայբիզնեսբանկը (77,6 միլիարդ դրամ) և Ամերիաբանկը (74,4 միլիարդ դրամ):

Հունիսի 30-ի դրությամբ Հայաստանում գործում է 21 բանկ և 393 մասնաճյուղ: (1 դոլարը 370,16 դրամ է):-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

IDBank-ն առաջին անգամ թողարկել է արժեկտրոնային անժամկետ պարտատոմսեր

2026 թ․–ի նոյեմբերի 2-ին IDBank-ը հրապարակային առաջարկի միջոցով առաջին անգամ կտեղաբաշխի անվանական արժեկտրոնային անժամկետ պարտատոմսեր

Ակբա բանկը՝ COP17-ում. լուծումներ՝ կայուն գյուղատնտեսության զարգացման համար (ՎԻԴԵՈ)

COP17-ի շրջանակում Ակբա բանկը մասնակցել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի նախաձեռնությամբ կայացած պանելային քննարկմանը

Գալստյան. ՀՀ Կենտրոնական բանկը շարունակել է բարձրացնել տոկոսադրույքը գնաճի գերիշխող ռիսկերի ֆոնին

Հայաստանի Կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է կայացրել շարունակել տոկոսադրույքի բարձրացման քաղաքականությունը՝ հաշվի առնելով գնաճային ռիսկերի ավելացում ենթադրող սցենարների իրականացման հավանականությունը, հայտարարել է ՀՀ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը

Սևակ Միքայելյանն ընտրվել է Հայաստանի Կենտրոնական բանկի խորհրդի անդամ

ՀՀ Ազգային ժողովը Սևակ Միքայելյանին ընտրել է ՀՀ Կենտրոնական բանկի խորհրդի անդամ։

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img