Հայաստանում II եռամսյակում պլաստիկ քարտերի բոլոր տեսակներով կատարվող գործարքների ծավալը կազմել է 130 մլրդ դրամ

ԵՐԵՎԱՆ, 24 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Հայաստանում II  եռամսյակում պլաստիկ քարտերի բոլոր տեսակներով կատարվող գործարքների ծավալը կազմել է 130 միլիարդ դրամ՝2790246 գործարքների դեպքում: «ԱՌԿԱ» գործակալությանը ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունից տրամադրված տեղեկատվության համաձայն,  քարտերով կատարվող գործարքների ծավալը, 2009 .-ի նույն ժամանակահատվածի համեմատ, ավելացել է 32 միլիարդ դրամով կամ 33 տոկոսով, իսկ գործարքների քանակն ավելացել է 29 տոկոսով (633996-ով):

ԿԲ տվյալների համաձայն, հաշվետու ժամանակահատվածում քարտերով անկանխիկ գործարքների ծավալը կազմել է շուրջ 9,4 միլիարդ դրամ կամ քարտերով իրականացրած բոլոր գործարքների շուրջ 7,23 տոկոսը: Անկանխիկ գործարքների ընդհանուր ծավալում ինտերնետի միջոցով իրականացրած գործարքների ծավալը կազմել է 2 միլիարդ դրամ, այդ թվում նաև էլեկտրոնային առևտրի ծավալները կազմել են 0,5 միլիարդ դրամ, քարտից քարտ կատարվող փոխանցումները` 1,5 միլիարդ դրամ:

Միաժամանակ երկրորդ եռամսյակի վերջին ArCa համակարգի տեղական քարտերով կատարվել է 1320746  գործարք` 51 միլիարդ դրամի չափով: 2009 թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ՝ քարտերով գործարքների ծավալը աճել է 20,4 տոկոսով կամ 6,4 միլիարդ դրամով, իսկ գործարքների քանակը աճել է շուրջ 35 տոկոսով կամ 13 միլիարդ դրամ, իսկ քանակն ավելացել է 331693 անգամ կամ 34 տոկոսով:

VISA միջազգային պլաստիկ քարտերով 2010 թ.-ի երկրորդ եռամսյակի ընթացքում կատարվել է 869687 գործարք՝ 50 միլիարդ դրամի չափով: 2009 թ.-ի երկրորդ եռամսյակի համեմատ՝ գործարքների ծավալն ավելացել է 39 տոկոսով կամ 14 միլիարդ դրամով:

MasterCard միջազգային պլաստիկ քարտերի միջոցով իրականացված գործարքների ծավալը 2010 թ.-ի երկրորդ եռամսյակում, 2009 թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ, ավելացել է 23,6 տոկոսով կամ 3,5 միլիարդ դրամով:Միաժամանակ  MasterCard-ով իրականացվել է 363246 գործարք՝ 19 միլիարդ դրամի չափով:

Այլ միջազգային պլաստիկ քարտերով կատարվել է  236567 գործարք, որոնց ընդհանուր ծավալը կազմել է 11 միլիարդ դրամ՝ ավելանալով 1,4 միլիարդ դրամով:

ԿԲ հաշվետվության տվյալների համաձայն, 2010 թ.-ի երկրորդ եռամսյակի վերջի դրությամբ ArCa գործող լոկալ քարտերի թիվը, նախորդ եռամսյակի համեմատ, ավելացել է 1,3 տոկոսով կամ 3645 քարտով՝ կազմելով 295735 քարտ: Միաժամանակ միջազգային համակարգերի քարտերի թիվն ավելացել է 6,8 տոկոսով (21938 քարտով), մասնավորապես, VISA քարտերի թիվն ավելացել է 6 տոկոսով (12551 քարտով)՝ հասնելով 222787-ի: Հատկանշական է, որ MasterCard-ի թիվն ավելացել է 11 տոկոսով (8510 քարտով)՝ հասնելով մինչև 85387-ի, իսկ այլ միջազգային քարտերի թիվը կրճատվել է 2,6 տոկոսով (877 քարտով):

2010 թ.-ի երկրորդ եռամսյակի ի դրությամբ պլաստիկ քարտերի տրամադրմամբ և սպասարկմամբ զբաղվել է 20 առևտրային բանկ, որոնք գործում են ՀՀ տարածքում: Ընդ որում, 19 առևտրային բանկեր ArCa ընդհանուր վճարային համակարգում են: (1 դոլարը 364,9 դրամ է):-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

5G միացնելու պատրվակով գողանում են տվյալներ և գումարներ. ՀՀ ԿԲ-ն նախազգուշացրել է հեռախոսային զեղծարարությունների աճի մասին

ՀՀ կենտրոնական բանկը նախազգուշացրել է հեռախոսային զեղծարարությունների աճի մասին և զգոն լինելու կոչ արել

Եվրոյի և դոլարի փոխարժեքն աճել է, ռուբլին նվազել է․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքը ևս բարձրացել է 3․21 կետով և կազմել 439․27 դրամ, ռուբլին նվազել է 0․0314 կետով և կազմել 4․7901 դրամ

ՎԶԵԲ-ը պատրաստակամ է շարունակելու աջակցությունը ՀՀ կառավարությանը տարբեր ոլորտներում նախատեսվող ծրագրերի և բարեփոխումների իրականացման գործում

Փաշինյանը հանդիպում է ունեցել Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի նախագահ Օդիլ Ռենո-Բասսոյի հետ

10 կամ 15 տոկոս քեշբեք ստանալու հնարավորություն. առաջարկ՝ բիզնեսին (ՎԻԴԵՈ)

Հայաստանում կանաչ ներդրումները աստիճանաբար դառնում են ոչ թե այլընտրանք, այլ ռազմավարական ընտրություն

Ապրիլի 1-ից կբարձրանան ԱՊՊԱ–ի գծով հատուցումների առավելագույն սահմանաչափերը

ԱՊՊԱ ոլորտում սպասվում են էական փոփոխություններ. ապրիլի 1-ից կբարձրանան հատուցումների առավելագույն սահմանաչափերը

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img