Հայաստանի բանկերի համախառն ակտիվները երկրորդ եռամսյակում կրճատվել են 3,36 %-ով

ԵՐԵՎԱՆ, 26 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի բանկային համակարգի համախառն ակտիվները երկրորդ եռամսյակում կրճատվել են 3,36 տոկոսով կամ 4,76 միլիարդ դրամով՝ 2010 թ.-ի հունիսի 30-ի դրությամբ կազմելով 1370,6 միլիարդ դրամ (տարեսկզբից 1,05 տոկոս աճ):

Համաձայն «ԱՌԿԱ» գործակալության կողմից բանկերի 2010 թվականի երկրորդ եռամսյակի ցուցանիշների տվյալների վերլուծության, ընդհանուր ակտիվների մեծությամբ հայկական բանկերի առաջատարն է «ԱԿԲԱ Կրեդիտ Ագրիկոլ Բանկը»։
Հունիսի 30-ի դրությամբ այդ բանկի ակտիվների ծավալը հասել է 171,5 մլրդ դրամի՝ եռամսյակի ընթացքում կրճատվելով 1,65 տոկոսով։ Հայաստանի բանկային համակարգի համախառն ակտիվներում «ԱԿԲԱ Կրեդիտ Ագրիկոլ Բանկի» մասնաբաժինը կազմում է ընդհանուր մեծության 12,51 տոկոսը։

Ըստ ակտիվների ծավալի, առաջատարների թվում են HSBC-Հայաստան բանկը՝ 126,7 մլրդ դրամ (տեսակարար կշիռը՝ 9,25 տոկոս), Ամերիաբանկը՝ 121,4 մլրդ դրամ (8,86%), Հայբիզնեսբանկը՝ 113,3 մլրդ դրամ (8,27 տոկոս) և Արդշինինվեստբանկը՝ 111,2 միլիարդ դրամ (8,11 տոկոս): Բանկային համակարգի բոլոր ակտիվների շուրջ 47 տոկոսը կենտրոնացված է այս հինգ բանկերում, որոնք առաջատարներն են ըստ այս ցուցանիշի:

Միաժամանակ ըստ ակտիվների աճի, հաշվետու ժամանակահատվածում առաջնորդների հնգյակում են՝ Մելլաթբանկը՝ երկրորդ եռամսյակի ընթացքում 22,41 տոկոսով՝ մինչև 19,9 մլրդ դրամ, Բիբլոս բանկը՝ 15,9 տոկոսով՝ մինչև 25,6 մլրդ դրամ, ՊրոԿրեդիտ բանկը՝ 8,82 տոկոսով՝ մինչև 19,4 միլիարդ դրամ, Առէկսիմբանկ-Գազրպոմբանկի խումբ՝ 7,8 տոկոսով՝ մինչև 49,2 միլիարդ դրամ և Արարատբանկը՝ 3,72 տոկոսով՝ մինչև 42,7 միլիարդ դրամ:

Հունիսի 30-ի դրությամբ Հայաստանում գրանցվել է 21 առևտրային  բանկ և 394 մասնաճյուղ ($1 – 366,76 դրամ): -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Armbanks Weekly Digest․ Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (սեպտեմբերի 28–ից հոկտեմբերի 4)

Շաբաթվա ֆինանսական օրակարգը միավորել է ԱՄՀ-ի հետ բարեփոխումների քննարկումը, ՀՀ ԿԲ վերահսկողական միջոցառումները և բյուջետային ֆինանսավորման նախապատրաստումը

Պատմություն մարդկանց, նպատակների ու վստահության մասին. 30 տարվա ճանապարհ (ՎԻԴԵՈ)

Տարիներ անց, Ակբան բացի գյուղատնտեսությունից, սկսեց ֆինանսավորել տնտեսության տարբեր ոլորտներ՝ նպաստելով Հայաստանի զարգացմանը

Սեպտեմբերին Հայաստանում գրանցվել է 4,3% գնաճ

Հայաստանի սպառողական շուկայում ընթացիկ տարվա սեպտեմբերին 12-ամսյա գնաճը կազմել է 4,3%, նշվում է Հայաստանի Վիճակագրական կոմիտեի զեկույցում։

Կենսաթոշակներ, նպաստներ և հետվճար․ ՀՀ կառավարությունն այս նպատակների համար կհատկացնի 40,8 մլրդ դրամ

Հայաստանի կառավարությունը հինգշաբթի  կայացած նիստում որոշում է կայացրել 40,8 մլրդ դրամ հատկացնել 2026 թ.-ի չորրորդ եռամսյակում կենսաթոշակային և սոցիալական վճարումների ֆինանսավորման համար։

Հայաստանը պլանավորել է տարեկան ապահովել ՀՆԱ-ի 6% աճ․ վարչապետ

ԵՐԵՎԱՆ, 6 հոկտեմբերի․ /ԱՌԿԱ/․  Հայաստանի կառավարությունը նպատակ է դնում...

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img