«Բիբլոս Բանկ Արմենիա» ՓԲ ընկերության գլխավոր գործադիր տնօրենի պաշտոնում է նշանակվել Արարատ Ղուկասյանը

ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. «Բիբլոս Բանկ Արմենիա» ՓԲ ընկերության գլխավոր գործադիր տնօրենի պաշտոնում է նշանակվել Արարատ Ղուկասյանը, նշված է բանկի կողմից ներկայացված հաղորդագրության մեջ:

Այս որոշումը ընդունվել է օգոստոսի 25-ին ՀՀ ԿԲ Խորհրդի կողմից:

Մինչ այդ Ղուկասյանը զբաղեցրել է տարբեր պաշտոններ ՀՀ բանկերում, արտերկրում և ներկայում հանդիսանում է ՀՀ Բանկերի միության նախագահ:

Լիբանանյան «ԲԻԲԼՈՍ ԲԱՆԿ» Էս-Էյ-Էլ-ը («Byblos Bank» SAL) 2007 թվականի հոկտեմբերից 65 տոկոս բաժնեմասով դարձավ հայկական «ԻՏԲ» Միջազգային Առևտրային Բանկ ՓԲԸ (հետագայում վերանվանվեց «Բիբլոս Բանկ Արմենիա») գլխավոր բաժնետեր։ Բանկի մյուս բաժնետերերն են ՎԶԵԲ-ը՝ 25 տոկոս մասնաբաժնով և Զարգացման Միջազգային ՕՊԵԿ Հիմնադրամը՝ 10 տոկոս բաժնետոմսերով։

«ԱՌԿԱ» գործակալության տվյալների համաձայն, 2010 թվականի հունիսի 30-ի դրությամբ բանկի ակտիվները կազմել են 25,6 մլրդ դրամ, պարտավորությունները՝ 17,2 մլրդ դրամ, ընդհանուր կապիտալը՝ 8,4 մլրդ դրամ, վարկային ավանդները՝ 16,9  մլրդ դրամ, հաճախորդների նկատմամբ պարտավորությունները՝ 10,3 մլրդ դրամ, իսկ 20101 թ.-ի առաջին կիսամյակի արդյունքում մաքուր վնասը կազմել է 29,9 միլիոն դրամ: (1 դոլարը 363,74 դրամ է):

Հունիսի 30-ի դրությամբ բանկն ունի 3 մասնաճյուղ:-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Armbanks Weekly Digest. Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (մարտի 23–29)

Հայաստանի ֆինանսական շուկայում շաբաթն անցավ հարկաբյուջետային հստակեցումների, կարգավորող փոփոխությունների և ինստիտուցիոնալ որոշումների համադրման ռեժիմում

Թրամփի ստորագրությունը կհայտնվի ԱՄՆ թղթադրամների վրա

Միացյալ Նահանգների ապագա թղթադրամների վրա կհայտնվի նախագահ Դոնալդ Թրամփի ստորագրությունը

Եվրոյի ու ռուբլու փոխարժեքը նվազել է, դոլարը շարունակում է աճել․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքը նվազել է 1․63 կետով և կազմել 436․15 դրամ, ռուբլին նվազել է 0․0817 կետով և կազմել 4․5802 դրամ

5% կանխավճար՝ էլեկտրամոբիլ ձեռք բերելու համար (ՎԻԴԵՈ)

Հայաստանի լիզինգային շուկայի բացարձակ առաջատար Ակբա Լիզինգը TOON EXPO 2026-ի շրջանակում իր գործընկեր ROEL Automotive Group-ի հետ համատեղ ներկայացնում է էլեկտրամոբիլներ ձեռք բերելու հատուկ առաջարկ

Եվրոյի, դոլարի և ռուբլու փոխարժեքները հայկական դրամի նկատմամբ նվազել են. ԿԲ

2026 թվականի մարտի 31-ին Հայաստանի արտարժույթի շուկայում ձևավորված ԱՄՆ դոլարի  միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ մարտի 30-ի համեմատ նվազել է 0.38 կետով՝ հասնելով 377.16 դրամի

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img