ՀՀ պետպարտքի հարաբերակցությունը ՀՆԱ-ի նկատմամբ 2012թ.-ին կհասնի առավելագույն՝ 43%-ի. Fitch Raitings

ԵՐԵՎԱՆ, 5 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Fitch Raitings միջազգային վարկանիշային գործակալության կանխատեսումների համաձայն՝ ՀՆԱ-ի նկատմամբ Հայաստանի ընդհանուր պետական պարտքի հարաբերակցությունը մինչճգնաժամային՝ 2008թ.-ի 14,9 տոկոս մակարդակից 2012թ.-ին կբարձրանա՝ հասնելով առավելագույն՝ 43 տոկոսի, իսկ այնուհետև աստիճանաբար կնվազի, երեքշաբթի «ԱՌԿԱ» գործակալությանը հաղորդեցին Fitch Raitings-ից։

«Այսպիսով, ակնկալվում է, որ պետական պարտքի ամենաբարձր մակարդակն էապես չի տարբերվի «BB» վարկանշային կատեգորիայով երկրների համար 10-ամյա միջնագծային ցուցանիշից՝ 40 տոկոս, այն ժամանակ, երբ փոխառությունների արտոնագրված բնույթը զգալի աստիճանով նշանակում է, որ պարտքի սպասարկման ծախսերը «BB» վարկանշային կատեգորիային սովորաբար բնորոշ մակարդակից ցածր կմնան»,- նշվում է հաղորդագրության մեջ։

Հունիսի 30-ի դրությամբ, Հայաստանի ընդհանուր պետական պարտքը շուրջ 1259 մլրդ դրամ է կազմել։ ՀՀ ֆինանսների նախարարության նախնական տվյալների համաձայն՝  ներքին պարտքը շուրջ 146,5 մլրդ դրամ է կազմել, իսկ արտաքին պարտքը՝ 1112,6 մլրդ դրամ կամ 3027,4 մլն դոլար է կազմել։

Ինչպես ցույց է տալիս Հայաստանի պետական պարտքի դինամիկայի վերլուծությունը, հաշվետու ժամանակահատվածում դրամային համարժեքով պետական պարտքի չափը 0,9 տոկոսով (կամ 11,7 մլրդ դրամով) նվազել է՝ 2009թ.-ի դեկտեմբերի 30-ի ցուցանիշի համեմատ։

Fitch Ratings միջազգային վարկանիշային գործակալությունն անփոփոխ է թողել Հայաստանի էմիտենտի դեֆոլտի երկարաժամկետ վարկանիշը արտասահմանյան և ազգային արժույթով BB- մակարդակում: Վարկանիշի կանխատեսումը «կայուն» է:

Միաժամանակ Fitch-ը հաստատել է էմիտենտի դեֆոլտի կարճաժամկետ վարկանիշը В մակարդակում և երկրի վերին շեմի վարկանիշը В մակարդակում։–0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հայաստանում կներդրվի հետադարձ հիփոթեքի ինստիտուտ. Կադաստրի կոմիտեի ղեկավար

Հայաստանում կներդրվի կենսաթոշակառուների համար հետադարձ հիփոթեքի ինստիտուտը, հայտարարել է ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը

Մարտին դրամի միջին հաշվարկային փոխարժեքը դոլարի նկատմամբ 3,9%-ով ցածր է եղել, քան մեկ տարի առաջ

2026 թ.-ի մարտին հայկական դրամի միջին հաշվարկային փոխարժեքը ԱՄՆ դոլարի նկատմամբ կազմել է 377,4 դրամ՝ 2025 թվականի մարտի 392,8 դրամի դիմաց

Եվրոյի փոխարժեքը շարունակում է նվազել, դոլարն ու ռուբլին աճել են․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքը նվազել է 0․37 կետով և կազմել 433․76 դրամ, ռուբլին աճել է 0․0216 կետով և կազմել 4․6501 դրամ

FINTECH360 միջազգային համաժողովին կմասնակցեն ավելի քան 500 փորձագետներ

Ապրիլի 27-ից 29-ը Երևանում կայանալիք FINTECH360 միջազգային համաժողովին կմասնակցեն ավելի քան 500 մասնագետներ 30 երկրներից

Հայաստանում մարտին գրանցվել է 4,5% գնաճ

Ընդ որում, մարտին, փետրվարի համեմատ, արձանագրվել է 0,7% գնաճ

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img