ԲՏԱ-Բանկը հայտարարել է ՓՄԲ-ի աջակցության արտոնյալ ակցիա

ԵՐԵՎԱՆ, 15 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. «ԲՏԱ Բանկ» ՓԲԸ-ն, փոքր և միջին բիզնեսի աջակցության հատուկ ակցիայի շրջանակներում, արտոնյալ պայմաններով ՓՄԲ-ի վարկավորման նոր ծրագիր է գործարկում, «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրեցին բանկի մամուլի ծառայությունից:

Ակցիայի շրջանակներում տրամադրվող վարկերի տարեկան տոկոսադրույքը կազմում է ԱՄՆ դոլարով` սկսած 12 տոկոսից և դրամով` սկսած 13 տոկոսից: Վարկերը տրամադրվում են 6 ամսից մինչև 4 տարի ժամկետով, վարկը տրամադրվում է շարժական և անշարժ գույքի գրավադրմամբ:

Միաժամանակ ակցիայի շրջանակներից դուրս «ԲՏԱ Բանկ» ՓԲԸ-ի փոքր և միջին բիզնեսի համար վարկերի նվազագույն տոկոսադրույքը կազմում է տարեկան 17 տոկոս:

«Վարկավորման ծրագիրը նախատեսված է փոքր ձեռնարկությունների և մասնավոր ձեռներեցների համար, այն առավելագույնս հաշվի է առնում հաճախորդների պահանջներն ու կհետաքրքրի ինչպես ավելի վաղ վարկավորված հաճախորդներին, այնպես էլ նորերին, ովքեր դեռ վարկային պատմություն չունեն», – նշվում է բանկի տեղեկատվության մեջ:

Ակցիան գործում է բանկի բոլոր մասնաճյուղերում՝ 2010 թ.-ի հոկտեմբերից մինչև դեկտեմբերի վերջն ընկած ժամանակահատվածում:

«ԲՏԱ Բանկ» ՓԲԸ-ն փոքր և միջին բիզնեսին աջակցելու նպատակով  նմանատիպ ակցիա էր հայտարարել մայիսին: Ակցիայի շրջանակներում տրամադրվող վարկերի տարեկան տոկոսադրույքն այն ժամանակ կազմում էր 13-16 տոկոս, վարկի գումարը տատանվում էր 10 հազար դոլարից մինչև 50 հազար դոլարի սահմաններում:

«ԲՏԱ Բանկ» ՓԲԸ-ն Ղազախստանի ամենախոշոր բանկի`«ԲՏԱ Բանկ» ԲԸ-ի ռազմավարական գործընկերն է, որը հայկական «ԲՏԱ Բանկ» –ի կանոնադրական կապիտալում ունի 48,9% շահաբաժին: Բաժնետոմսերի 31,1 տոկոսը պատկանում է  ZRL Beteilingungs-ին (Ավստրիա), 16,3 տոկոսը՝ «Մոբիլեքս էներջի լիմիթեդ» ԲԲԸ-ին (Ղազախստան), մնացած 3,7 տոկոսը՝ «ԱՄԿ-Ինվեստ» նախագծային-շինարարական ընկերությանը:

«ԲՏԱ Բանկ» ԲԸ-ի գործընկեր-բանկերի ցանցը ընդգրկում է Ռուսաստանը, Ուկրաինան, Բելառուսը, Վրաստանը, Հայաստանը, Ղրղզստանը և Թուրքիան: ԲՏԱ-ի ներկայացուցչություններն աշխատում են Ռուսաստանում, Ուկրաինայում, Չինաստանում և ԱՄԷ-ում:-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Եվրոյի ու ռուբլու փոխարժեքը նվազել է, դոլարը շարունակում է աճել․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքը նվազել է 1․63 կետով և կազմել 436․15 դրամ, ռուբլին նվազել է 0․0817 կետով և կազմել 4․5802 դրամ

Եվրոյի փոխարժեքն աճել է 3․82 կետով, դոլարը նվազել է․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքն աճել է 3․82 կետով և կազմել 437․43 դրամ, ռուբլին աճել է 0․0961 կետով և կազմել 4․6885 դրամ

Ռուսաստանը կսահմանափակի կանխիկ դրամի և ոսկու արտահանումը ԵԱՏՄ երկրներ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել, որով սահմանափակումներ են մտցվում ԵԱՏՄ անդամ պետություններ կանխիկ ռուբլու արտահանման համար

Եվրոյի փոխարժեքն աճել է, դոլարն ու ռուբլին նվազել է․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքն ավելացել է 0․35 կետով և կազմել 437․78 դրամ, ռուբլին նվազել է 0․0266 կետով և կազմել 4․6619 դրամ

FINTECH360 միջազգային համաժողովին կմասնակցեն ավելի քան 500 փորձագետներ

Ապրիլի 27-ից 29-ը Երևանում կայանալիք FINTECH360 միջազգային համաժողովին կմասնակցեն ավելի քան 500 մասնագետներ 30 երկրներից

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img