Հայաստանում ՍԱԶԲ-ի 70 միլիոն դոլարի տասը նախագիծ է իրականացվում

ԵՐԵՎԱՆ, 26 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանում Սևծովյան առևտրի և զարգացման բանկի (ՍԱԶԲ) 70 միլիոն դոլարի տասը ակտիվ նախագիծ է իրականացվում, ասաց ՍԱԶԲ-ի նախագահ Անդրեյ Կոնդակովը:

«Համեմատության համար բանկի կապիտալում Հայաստանի մասնաբաժինը կազմում է 1 տոկոս, ակտիվ պորտֆելում՝ շուրջ 5 տոկոս, այնպես որ, մեր կարծիքով, լավ վերադարձ է ստացվում», – երեքշաբթի Երևանում մամուլի ասուլիսի ժամանակ ասաց նա:

Խոսելով մեկ այլ ցուցանիշի՝ բանկի կանոնադրական կապիտալում ներդրված դոլարի նկատմամբ վերադարձի հարաբերակցության մասին՝ Կոնդակովը նշել է, որ այդ ցուցանիշը Հայաստանաում կազմում է 1:14:

«Այլ կերպ ասած՝ բանկի վճարված կապիտալի (paid-in) մեջ ներդրված յուրաքանչյուր դոլարի դիմաց այս պահին ստացվում է բանկի կողմից Հայաստանի տնտեսություն արված պատասխան ներդրում՝ 14 դոլարի չափով», – ասաց նա՝ համարելով այս ցուցանիշը նորմալ և նշելով դրա ավելացման հնարավորության առկայությունը:

Ընդգծելով, որ Հայաստան կատարած պաշտոնական այցը քաղաքավարության այց է, որը վերընտրված նախագահը պետք է կատարի բանկի բոլոր բաժնետեր-երկրներ՝ Կոնդակովը ասաց, որ «Հայաստանը բանկի հարգարժան անդամն է, որի հետ մեզ մոտ լավ համագործակցություն է հաստատվել, և որտեղ մենք հետաքրքիր նախագծեր ենք իրագործում և ապագայի համար հետաքրքիր ծրագրեր ունենք»:

Կոնդակովը նշանակվել է ՍԱԶԲ-ի նախագահի պաշտոնում 2010 թ.-ի հուլիսի 16-ին:

Նրա խոսքերով՝ բաժնետիրական կապիտալում և ակտիվ պորտֆելում բաժնետեր-երկրի մասնաբաժիններն իրար հետ խստորեն կապված չեն:

«Մեր կարծիքով՝ զարգացման ցանկացած բանկ պետք է ձգտի, որպեսզի փոքր բաժնետերերն ավելի շատ գումար ստանան, քան, օրինակ, խոշոր բաժնետերերը», – ասաց նա:

Այս կապակցությամբ ՍԱԶԲ-ի նախագահն ավելացրեց, որ նման փոքր բաժնետեր-երկրները, որոնցից է նաև Հայաստան, բանկում հինգն են, բանկի կապիտալում նրանց մասնաբաժինը կազմում է 9,5 տոկոս, իսկ բանկի ակտիվ պորտֆելում մասնաբաժինն այս պահին 20 տոկոս է:

«Մենք ամեն ձևով կպահպանենք այս մակարդակը, ավելի շուտ կփորձենք ավելացնել փոքր երկրների մասնաբաժինը մեր պորտֆելում», – ընդգծեց նա:

ՀՀ ֆինանսների փոխնախարար, ՍԱԶԲ-ի ազգային տնօրեն Վարդան Արամյանի խոսքերով՝ բանկը Հայաստանում ֆինանսավորել է արտադրության ոլորտը, փոքր և միջին բիզնեսը: «Բանկի գործառույթների մեջ է նաև մտնում տեղական բանկերի միջոցով առևտրի ֆինասնավորմանն աջակցելու գործառույթը», – ասաց նա:

Սևծովյան առևտրի և զարգացման բանկը (ՍԱԶԲ) միջազգային ոչ կառավարական կազմակերպություն է, որը Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության հետ կապված մարմնի կարգավիճակ ունի: Բանկում ՌԴ-ի, Հունաստանի և Թուրքիայի մասնաբաժինները կազմում են 16,5-ական տոկոս, Բուլղարիան, Ռումինիան, Ուկրաինան ունեն 13,5-ական տոկոս, Ալբանիային և Ադրբեջանին են պատկանում կանոնադրական կապիտալի 2-ական տոկոսը, Հայաստանին, Վրաստանին և Մոլդովային՝ 1-ական տոկոսը:

ՍԱԶԲ-ի գործունեության առաջնահերթ ուղղություններն են անդամ-երկրների համար փոխադարձ շահ ներկայացնող նախագծերի ֆինանսավորումը, մասնավորապես՝ էներգետիկայի, տրանսպորտի և արդյունաբերության ոլորտների նախագծերի ֆինանսավորումը, ինչպես նաև առևտրային գործողությունների վարկավորումը:

1999 թ.-ից ի վեր՝ ՍԱԶԲ-ն ֆինանսավորել է 220 նախագիծ՝ տրամադրելով շուրջ 3 միլիարդ դոլար: Այժմ իրական նախագծերի ակտիվ պորտֆելը կազմում է 1,5 միլիարդ դոլար, որում այս պահին կա 106 պորտֆել:

Հայաստանում ՍԱԶԲ-ն համագործակցում է երեք բանկերի՝ ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ Ագրիկոլ Բանկի, Ինեկոբանկի և Հայէկոնոմբանկի հետ:-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հայաստանի բրոքերային շուկան մինչև 2030թ․–ը․ «ԱՌԿԱ» գործակալությունը ներկայացրել է հետազոտություն

Հետազոտությունը հիմնված է շուկայի հինգ խոշոր մասնակիցների հետ 2026 թ․–ի գարնանն անցկացված խորը փորձագիտական հարցազրույցների վրա

Կոնվերս Բանկը հայտարարում է ՀՀ դրամով պարտատոմսերի տեղաբաշխման մասին

Կոնվերս Բանկը սկսել է 5 մլրդ ՀՀ դրամ ընդհանուր ծավալով դրամային պարտատոմսերի տեղաբաշխումը Converse Mobile հավելվածում և Բանկի մասնաճյուղերում

ԿԲ–ն իրականացնում է արժութային ինտերվենցիաներ շուկայում ցնցումները կանխելու համար․ Գալստան

Հայաստանի Կենտրոնական բանկն օտարերկրյա կապիտալի զգալի ներհոսքի պայմաններում պարբերաբար իրականացնում է արժութային ինտերվենցիաներ՝ արժութային շուկայում լուրջ ցնցումները կանխելու համար, հայտարարել է ԿԲ նախագահը

Հայաստանի առևտրային բանկերը 2026թ․–ի 9 ամսում պետբյուջե են վճարել 149,22 մլրդ դրամ

Հայաստանում գործող բոլոր 17 գործող առևտրային բանկերը ներառվել են երկրի 1000 խոշոր հարկատուների ցանկում2026 թվականի ինը ամիսների արդյունքներով, վկայում են ՀՀ պետական եկամուտների կոմիտեի տվյալները

COP17-ի շրջանակում կայացավ «Կլիմայի փոփոխությունը և կանայք» մրցանակաբաշխությունը. Idram և IDBank (ՎԻԴԵՈ)

Կլիմայի փոփոխության մեղմումից մինչև բնապահպանական կրթություն և նորարարական լուծումներ․ «Կլիմայի փոփոխությունը և կանայք» մրցանակաբաշխությունը միավորել է ոլորտի առաջատար կանանց՝ հանրայնացնելով նրանց նախաձեռնություններն ու կենսաբազմազանության պահպանման գործում ունեցած ներդրումը

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img