ՀՀ բանկերի ակտիվները հունվար-սեպտեմբերին կազմել են 1452,3 մլրդ դրամ

ԵՐԵՎԱՆ, 29 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի բանկային համակարգի ընդհանուր ակտիվների ծավալը 2010 թվականի հունվար-սեպտեմբերին աճել է 7,08 տոկոսով՝ սեպտեմբերի 30-ին կազմելով 1452,3 մլրդ դրամ։ Այս մասին վկայում են ընթացիկ տարվա երրորդ եռամսյակի արդյունքներով բանկերի հրապարակած միջանկյալ հաշվետվությունների տվյալները։

Միաժամանակ Հայաստանի բանկային համակարգի համախառն պարտավորությունների ծավալը սեպտեմբերի 30-ին աճել է 6,05 տոկոսով և կազմել 1134,6 մլրդ դրամ։

Միաժամանակ հայկական բանկերի կապիտալի համախառն ծավալը հաշվետու ժամանակահատվածում կազմել է 317,7 մլրդ դրամ՝ տարեսկզբի համեմատ ավելանալով 10,92 տոկոսով։ Ինչպես ցույց է տալիս «ԱՌԿԱ» գործակալության իրականացրած բալանսային տվյալների հաշվետվությունների վերլուծությունը, նույն ժամանակահատվածում բանկերի վարկային ավանդների ծավալը կազմել է ավելի քան 849 մլրդ դրամ՝ 2009 թվականի չորրորդ եռամսյակի համեմատ աճելով 15,82 տոկոսով։

Միաժամանակ հաճախորդների նկատմամբ համախառն պարտավորությունները երրորդ եռամսյակի վերջում կազմել են շուրջ 723,3 մլրդ դրամ՝ 2009 թվականի վերջի համեմատ աճելով 0,6 տոկոսով։

Հայաստանի բանկային համակարգի հասույթը հունվար-սեպտեմբերին կազմել է շուրջ 24,1 մլրդ դրամ՝ 2009 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ աճելով 3,5 անգամ։

Սեպտեմբերի 30-ի դրությամբ Հայաստանում գործել է 21 բանկ։ ($1 – 358,62 դրամ):   -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Մհեր Գրիգորյանը կարևորել է ԱԶԲ-ի ներգրավվածությունը Հայաստանի համար առանցքային նախագծերում

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) տարածաշրջանային գլխավոր տնօրեն Լիա Գուտիերեսին

Մարտին դրամի միջին հաշվարկային փոխարժեքը դոլարի նկատմամբ 3,9%-ով ցածր է եղել, քան մեկ տարի առաջ

2026 թ.-ի մարտին հայկական դրամի միջին հաշվարկային փոխարժեքը ԱՄՆ դոլարի նկատմամբ կազմել է 377,4 դրամ՝ 2025 թվականի մարտի 392,8 դրամի դիմաց

Յունիբանկը միացել է Ածխածնի արտանետումների հաշվառման ֆինանսական համագործակցությանը

PCAF-ը ֆինանսական հաստատությունների համաշխարհային համագործակցություն է, որի նպատակն է ներդնել միանման մոտեցումներ վարկերի և ներդրումների արդյունքում առաջացող ջերմոցային գազերի արտանետումները բացահայտելու համար

Եվրոյի, դոլարի և ռուբլու փոխարժեքները հայկական դրամի նկատմամբ նվազել են. ԿԲ

2026 թվականի մարտի 31-ին Հայաստանի արտարժույթի շուկայում ձևավորված ԱՄՆ դոլարի  միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ մարտի 30-ի համեմատ նվազել է 0.38 կետով՝ հասնելով 377.16 դրամի

IDBank-ը ԵՊՀ-ի արցախցի 103 ուսանողի 35 մլն դրամի չափով կրթաթոշակ կտրամադրի (ՎԻԴԵՈ)

IDBank-ը համագործակցության հուշագիր է ստորագրել Երևանի պետական համալսարանի հետ

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img