ՀՀ ֆինանսական հաշտարարը 2010 թ. քաղաքացիներին ավելի քան 18 մլն դրամ է հատուցել

ԵՐԵՎԱՆ, 2 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի ֆինանսական օմբուդսմենի կողմից 2010 թ.-ին քաղաքացիներին ավելի քան 18 միլիոն դրամ է հատուցվել, երեքշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ տեղեկացրեց ՀՀ ֆիանանսական համակարգի հաշտարար Փիրուզ Սարգսյանը:

Տասը ամսվա ընթացքում ֆինանսական հաշտարարի գրասենյակ է ստացվել 527 բողոք՝ 2009 թ.-ի հունվար-հոկտեմբերի 378 բողոքի համեմատ:

Ֆինանսական հաշտարարի գրասենյակի տվյալների համաձայն՝ բանկերի դեմ ուղղված պահանջների գծով հատուցումների չափը գերազանցել է 11 միլիոն դրամը, ապահովագրական ընկերությունների դեմ ուղղված պահանջների գծով հատուցումների չափը՝ 2.5 միլիոն դրամը, վարկային կազմակերպությունների դեմ՝ 3,2 միլիոն դրամը, գրավատների դեմ՝ 1.4 միլիոն դրամը:

«2010 թ.-ի տասը ամսվա ընթացքում քննության ենթարկված գործերի 55 տոկոսը լուծվել են հաճախորդի օգտին: Փոխհատուցման ամենախոշոր չափը կազմել է 5,1 միլիոն դրամ, իսկ նվազագույնը՝ հազար դրամ», – ասաց նա:

Հայաստանի ֆինանսական հաշտարարը տեղեկացրեց, որ մինչ օրս որևէ ֆինանսական կազմակերպություն չի մերժել փոխհատուցում վճարելու հարցում: Սարգսյանը պարզաբանեց, որ փոխհատուցումները վճարվում են ֆինանսական հաշտարարի կողմից որոշում ընդունելուց հետո 30 օրվա ընթացքում: Նա ավելացրեց, որ, օրինակ՝ այսօր լրանում է նման դեպքերից մեկի ժամկետը, և ֆինանսական հաշտարարի գրասենյակը դիմել է կազմակերպությանը 2,5 միլիոն դրամի փոխհատուցումը հնգօրյա ժամկետում վճարելու պահանջով:

«Եթե դա չարվի, ապա այն կլինի առաջին նման դեպքը», – ասաց ֆինանսական հաշտարարն՝ ավելացնելով, որ նման դեպքում քաղաքացին, ում օգտին որոշում է ընդունվել, կդիմի դատարան կատարողական թերթիկ ստանալու նպատակով, որի հիման վրա դատավարություն կընթանա:

Սարգսյանն ընդգծեց, որ ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակը ուշադիր հետևում է ընդունված որոշումների կատարման հետագա ընթացքին: Ֆինանսական հաշտարարը նշեց, որ քաղաքացին կարող է երեսուն օրվա ընթացքում համաձայնվել կամ չհամաձայնվել ֆինանսական հաշտարարի որոշման հետ:

Եթե քաղաքացին չի համաձայնվում, ապա այդ որոշումը, ինչպես պարզաբանեց Սարգսյանը, չունի պարտադիր ուժ և չի ենթարկվում պարտադիր կատարման, իսկ քաղաքացին կարող է բողոքարկել այն դատարանում: Ինչպես տեղեկացրեց ֆինանսական համակարգի հաշտարարը, գրասենյակի աշխատակիցները մշտապես կապի մեջ են հաճախորդների հետ և պարզում են, թե, արդյոք, նրանք դիմել են դատարան: «Մինչ օրս չկա մի դեպք, որ քաղաքացին դիմի դատարան», – նշեց նա:

Սարգսյանը նշեց, որ նման նախադեպերի բացակությունը կապված է այն բանի հետ, որ քաղաքացիները հասկանում են ֆինանսական հաշտարարի ընդունած որոշման արդարությունն ու օրինականությունը: Նա ավելացրեց, որ ֆինանսական հաշտարարի աշխատանքի հիմնական մասը տարվում է հենց քաղաքացիների հետ, նրանց բացատրում են խախտման հանգամանքները, պարզվում են, արդյոք խախտվել են նրանց իրավունքները, թե ոչ, ինչպիսին է նրանց օգտին որոշում ընդունելու հավանականությունը:

«Հաճախորդն ինքն է որոշում բողոք ներկայացնել, թե ոչ… Որոշում ընդունելիս ևս ներկայացվում են այս կամ այն որոշման ընդունման բոլոր հանգամանքները», – ասաց Սարգսյանը:

ԱՊՀ երկրների շրջանում առաջին Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակը ստեղծվել և սկսել է գործել Հայաստանում 2009 թ.-ի հունվարի 24-ից՝ «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» օրենքի համաձայն: (1 դոլարը 357,98 դրամ է):-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

IDBank-ը ԵՊՀ-ի արցախցի 103 ուսանողի 35 մլն դրամի չափով կրթաթոշակ կտրամադրի (ՎԻԴԵՈ)

IDBank-ը համագործակցության հուշագիր է ստորագրել Երևանի պետական համալսարանի հետ

Եվրոյի փոխարժեքը շարունակում է նվազել, դոլարն ու ռուբլին աճել են․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքը նվազել է 0․37 կետով և կազմել 433․76 դրամ, ռուբլին աճել է 0․0216 կետով և կազմել 4․6501 դրամ

Ակբա խումբը AI գործարանի ստեղծմանն ուղղել է 45 միլիոն ԱՄՆ դոլար(ՎԻԴԵՈ)

Ակբա բանկն ու Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթն ընդհանուր 45 միլիոն ԱՄՆ դոլար են ուղղել Firebird ընկերությանը՝ արհեստական բանականության գործարանի և տվյալների կենտրոնի ստեղծման համար

FINTECH360 միջազգային համաժողովին կմասնակցեն ավելի քան 500 փորձագետներ

Ապրիլի 27-ից 29-ը Երևանում կայանալիք FINTECH360 միջազգային համաժողովին կմասնակցեն ավելի քան 500 մասնագետներ 30 երկրներից

Armbanks Weekly Digest. Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (մարտի 23–29)

Հայաստանի ֆինանսական շուկայում շաբաթն անցավ հարկաբյուջետային հստակեցումների, կարգավորող փոփոխությունների և ինստիտուցիոնալ որոշումների համադրման ռեժիմում

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img