«Արցախ ՀԷԿ» ընկերությունը հայտարարել է երկրորդ IPO-ի մասին

ԵՐԵՎԱՆ, 3 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. «Արցախ ՀԷԿ» ԲԲԸ-ն հայտարարել է երկորդ IPO-ի անցկացման մասին 1 110 դրամով 1,4 միլիոն հասարակ անվանական բաժնետոմսերի տեղաբաշխման միջոցով: Ինչպես տեղեկացրել է Արմսվիսբանկի մամուլի ծառայությունը, որը հանդես է գալիս որպես տեղաբաշխման թողարկման կազմակերպիչ, տեղաբաշխող և հաշվարկային բանկ, ընկերության բաժնետոմսերի ազդագիրը գրանցվել է ՀՀ ԿԲ-ի կողմից 2010 թ.-ի հոկտեմբերի 29-ին:

Տեղեկատվության համաձայն՝ տեղաբաշխումն իրականացվելու է ընկերության բաժնետերերի կողմից բաժնետոմսերի ձեռք բերման նախապատվության իրավունքի կիրառմամբ, որի համաձայն՝ ծանուցումները կարող են ուղարկվել մինչև դեկտեմբերի 1-ը:

Միաժամանակ նախապատվության իրավունքի կիրառման շրջանակում չտեղաբաշխված բաժնետոմսերը ենթակա են տեղաբաշխման ազատ բաժանորդագրության միջոցով, որը կսկսվի դեկտեմբերի 2-ին և կտևի մինչև դեկտեմբերի 22-ը:

«Արցախ ՀԷԿ» ԲԲԸ-ի հիմնական գործունեությունը և շահույթի ստացման միակ աղբյուրը էլեկտրաէներգիայի արտադրությունն է, որն իրականացվում է Սարսանգ և Թրղե-1 ՀԷԿ-երի միջոցով: Ընկերությունը նախատեսում է մինչև 2011թ-ի օգոստոս ամիսը շահագործման հանձնել ևս 3 նոր ՀԷԿ-եր, ինչը հնարավորություն կտա 100%-ով բավարարել էլեկտրաէներգիայի նկատմամբ ԼՂՀ պահանջարկը:

«Արցախ ՀԷԿ» ԲԲԸ-ի բաժնետոմսերի առաջին հրապարակային տեղաբաշխումը իրականացվել է 2009 թ.-ի մարտի 3-ից – 2009 թ.-ի մարտի 20-ը: Տեղաբաշխված բաժնետոմսերի քանակը 862,074 հատ էր, որոնք տեղաբաշխվել են 1,050 ՀՀ դրամ գնով:

Ընկերության բաժնետոմսերը ցուցակված են «NASDAX OMX Արմենիա» ԲԲԸ-ում: «Արմսվիսբանկ» ՓԲԸ-ին շնորհվել է «Արցախ ՀԷԿ» ԲԲԸ-ի բաժնետոմսերի շուկա ստեղծողի կարգավիճակ, որը կազմակերպում է բաժնետոմսերի ամենօրյա պարտադիր գնանշումներ:

«Արմսվիսբանկ» ՓԲԸ-ն գրանցվել է 2004 թվականի նոյեմբերի 22-ին 100-տոկոսանոց շվեյցարական կապիտալով, իսկ 2005 թվականի փետրվարի 25-ին ստացել է ՀՀ ԿԲ №84 լիցենզիա բանկային գործունեության իրականացման նպատակով: Բանկի միանձնյա բաժնետերն է Վարդան Սիրմակեսը:

Արմսվիսբանկը ֆոնդային բորսայի անդամ է 2007 թ.-ի սեպտեմբերի 14-ից և այժմ «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի կորպորատիվ պարտատոմսերի (HRGAB2)  շուկա ստեղծողն է, որոնք այս պահին Abond բորսային ցանկում ներառված միակ պարտատոմսերն են, ինչպես նաև՝ «Արմենիան Քափր Փրոգրամ» ՓԲԸ-ի (ARCPB1) և «HSBC Հայաստան բանկ» ՓԲԸ-ի պարտատոմսերի շուկա ստեղծողն է, որոնք ներառված են Bbond բորսային ցանկում:-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Եվրոն և ռուբլին աճել են, դոլարը՝ նվազել․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքն ավելացել է 0․81 կետով և կազմել 405,92 դրամ, ռուբլին ավելացել է 0․0379 կետով և կազմել 4․4121 դրամ

Ակբա բանկը հրապարակել է Կայուն զարգացման առաջին հաշվետվությունը (ՎԻԴԵՈ)

Կայուն զարգացման հաշվետվության ներկայացմամբ Ակբան ընդգծում է իր հանձնառությունը բնապահպանական, սոցիալական և կառավարման սկզբունքներին, թափանցիկությանը և պատասխանատու բիզնեսի վարմանը

Ծննդյան օրը Իտալիայում՝ Յունիբանկի հետ

Մրցանակը երկու անձի համար 7-օրյա ուղևորությունն է դեպի Իտալիա

ՎՏԲ-Հայաստան Բանկն աջակցել է Newmag-ի BOOK DONATION նախաձեռնությանը Հրազդանում

ՎՏԲ-Հայաստան Բանկը շարունակում է աջակցել Newmag հրատարակչության BOOK DONATION սոցիալական նախաձեռնությանը, որի նպատակն է Հայաստանի մարզերում համայնքային գրադարանային ֆոնդերը համալրել ժամանակակից գրականությամբ։

COP17-ի շրջանակում կայացավ «Կլիմայի փոփոխությունը և կանայք» մրցանակաբաշխությունը. Idram և IDBank (ՎԻԴԵՈ)

Կլիմայի փոփոխության մեղմումից մինչև բնապահպանական կրթություն և նորարարական լուծումներ․ «Կլիմայի փոփոխությունը և կանայք» մրցանակաբաշխությունը միավորել է ոլորտի առաջատար կանանց՝ հանրայնացնելով նրանց նախաձեռնություններն ու կենսաբազմազանության պահպանման գործում ունեցած ներդրումը

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img