Առէկսիմբանկ –Գազպրոմբանկի խումբը սկսել է սպասարկել Orange-ի հաճախորդներին

ԵՐԵՎԱՆ, 10 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. «Առէկսիմբանկ –Գազպրոմբանկի  խումբ» ՓԲԸ-ն սկսել է սպասարկել Orange բջջային կապի օպերատորի բաժանորդներին, հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը:

«Այժմ բանկի ցանկացած մասնաճյուղում հաճախորդները կարող են վճարել այս ընկերության կողմից տրամադրվող ինտերնետ-ծառայությունների և բջջային կապի ծառայությունների դիմաց», – նշվում է տեղեկատվության մեջ:

«Orange Armenia»-ն France Telecom-ի (ապրանքանիշը՝ Orange) 100 տոկոսանոց դուստր ընկերությունն է, որը հայկական շուկա է մտել 2009 թ.-ի նոյեմբերի 5-ին՝ հանրապետության 500 համայնքներում ապահովելով ցանցի 83 տոկոսանոց ծածկույթ և բջջային ցանցի հասանելիություն, ինչպես նաև ինտերնետ-հասանելիություն:

Բանկը սպասարկում է VivaCell և Beeline ընկերությունների, ինչպես նաև  Cornet ինտերնետ փրովայդերի բաժանորդներին: Այս ընկերությունների ծառայությունների դիմաց կարելի է վճարել ինչպես բանկում, այնպես էլ բանկի բանկոմատների միջոցով: Հաջորդ տարվա սկզբին բանկը նախատեսում է sms-հաղորդագրությունների միջոցով կոմունալ ծառայությունների վճարման, ինտերնետի, բջջային և ստացիոնար կապի դիմաց վճարման համակարգ ներդնել (Տելեկարդ համակարգ):

«Առէկսիմբանկ –Գազպրոմբանկի  խումբ» ՓԲԸ-ն ստեղծվել է 1998թ. Ռուսաստանի և Հայաստանի միջև ֆինանսական հոսքերի սպասարկման և ձեռնարկատիրության աջակցման նպատակով: Բանկը VISA International և MasterCard International միջազգային վճարային համակարգերի սկզբունքային անդամ է:

Ռուսական Գազպրոմբանկն «Առէկսիմբանկ –Գազպրոմբանկի  խումբ» ՓԲԸ-ի 100 տոկոսանոց սեփականատերն է:

«ԱՌԿԱ» գործակալության տվյալների համաձայն՝ 2010 թ.-ի սեպտեմբերի 30-ի դրությամբ Առէկսիմբանկ –Գազպրոմբանկի  խմբի ակտիվները կազմել են 56,3 միլիարդ դրամ, պարտավորությունները՝ շուրջ 41,7 միլիարդ դրամ, ընդհանուր կապիտալը՝ 14,6 միլիարդ դրամ, կանոնադրական կապիտալը՝ 12,3 միլիարդ դրամ, վարկային ներդրումները՝ շուրջ 42,8 միլիարդ դրամ, բանկի հաճախորդների նկատմամբ պարտավորությունները 18.4 միլիարդ դրամ: 2010 թ.-ի հունվար-սետպեմբերին մաքուր շահույթը կազմել է շուրջ 647,7 միլիոն դրամ:

2010 թ.-ի սեպտեմբերի 30-ի դրությամբ բանկն ունի 15 մասնաճյուղ, որոնցից 15-ը՝ Երևանում, 9-ը՝ Հայաստանի մարզերում: (1 դոլարը 364,09 դրամ է):-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

ԿԲ նախագահը ԱՄՀ առաքելության հետ քննարկել է ԱՄՀ կողմից սահմանված կառուցվածքային հենանիշների կատարման ընթացքը

ՀՀ կենտրոնական բանկում տեղի է ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի առաքելության հետ ամփոփիչ հանդիպումը՝ ԿԲ նախագահի և առաքելության ղեկավար Ալեքսանդր Թիմանի գլխավորած պատվիրակության մասնակցությամբ

Հայաստանում կներդրվի հետադարձ հիփոթեքի ինստիտուտ. Կադաստրի կոմիտեի ղեկավար

Հայաստանում կներդրվի կենսաթոշակառուների համար հետադարձ հիփոթեքի ինստիտուտը, հայտարարել է ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը

Եվրոյի, դոլարի և ռուբլու փոխարժեքները հայկական դրամի նկատմամբ նվազել են. ԿԲ

2026 թվականի մարտի 31-ին Հայաստանի արտարժույթի շուկայում ձևավորված ԱՄՆ դոլարի  միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ մարտի 30-ի համեմատ նվազել է 0.38 կետով՝ հասնելով 377.16 դրամի

Էմիտենտների տեղեկատվության կանոնավոր բացահայտումը Հայաստանի կապիտալի շուկայի զարգացման առանցքային պայմաններից է․ Էկոնոմիկայի նախարարություն

Կապիտալի շուկայի հետագա խորացման առանցքային պայմաններից մեկը Էկոնոմիկայի նախարարությունում համարում են տեղեկատվության կանոնավոր և համադրելի բացահայտումը, առանց որի անհնար է վստահության ձևավորումը, ռիսկերի ճիշտ գնահատումը և կապիտալի շուկայի գործիքների նկատմամբ հետաքրքրության բարձրացումը

Հայաստանում մարտին գրանցվել է 4,5% գնաճ

Ընդ որում, մարտին, փետրվարի համեմատ, արձանագրվել է 0,7% գնաճ

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img