ՀՀ վարկային կազմակերպությունների ընդհանուր կապիտալը սեպտեմբերի 30-ի դրությամբ կազմել է 35,2 միլիարդ դրամ

ԵՐԵՎԱՆ, 17 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի վարկային կազմակերպությունների ընդհանուր կապիտալը հունիսի 30-ի դրությամբ կազմել է 35,2 միլիարդ դրամ՝ երրորդ եռամսյակի ընթացքում ավելանալով 2 մլրդ դրամով կամ 6,04 տոկոսով:

«ԱՌԿԱ» գործակալության կողմից անցկացված վերլուծության համաձայն՝ ընդհանուր կապիտալի մեծությամբ առաջատարի դիրքում է «Արեգակ» ընկերությունը: Սեպտեմբերի 30-ի դրությամբ կազմակերպության ընդհանուր կապիտալի ծավալը կազմել է շուրջ 6,3 միլիարդ դրամ: Հայաստանի վարկային կազմակերպությունների ընդհանուր կապիտալում այս ընկերության մասնաբաժինը կազմում է 17,76 տոկոս:

Ընդհանուր կապիտալի մեծությամբ առաջատարի հնգյակում են հայտնվել Նորվիկը՝ 5,8 միլիարդ դրամ (վարկային կազմակերպությունների ընդհանուր կապիտալի 16,53 տոկոսը), «Ազգային հիփոթեքային ընկերությունը»՝ 5,3 միլիարդ դրամ (14,94 տոկոս), «Բնակարան երիտասարդներին» կազմակերպությունը՝ ավելի քան 3 միլիարդ դրամ (8,64 տոկոս) և ԱԳԲԱ Լիզինգը՝ ավելի քան 2,3 միլիարդ դրամ (6,66 տոկոս): Նշենք, որ «Բնակարան երիտասարդներին» ունիվերսալ վարկային կազմակերպությունը սկսել է գործել 2010 թ.-ի փետրվարի 16-ից:

2010 թ.-ի երրորդ եռամսյակում կապիտալի աճի առավել բարձր տեմպեր են գրանցվել «ԳԱՌՆԻ ԻՆՎԵՍՏ» ՈՒՎԿ-ի (28,8 տոկոս), «Բլեսս» ՈՒՎԿ-ի  (23,4 տոկոս), «ՔԱՐԴ ԱգրոԿրեդիտ» ՈՒՎԿ-ի (13,7 տոկոս) մոտ:

Միաժամանակ կանոնադրական կապիտալի մեծությամբ առաջատարի եռյակում են Ազգային հիփոթեքային ընկերությունը (5 միլիարդ դրամ), «Արեգակ» ընկերությունը (3,46 միլիարդ դրամ), «Բնակարան երիտասարդներին» կազմակերպությունը (3 միլիարդ դրամ):

Սեպտեմբերի 30-ի դրությամբ Հայաստանում գործում է 32 վարկային կազմակերպություն՝ 62 մասնաճյուղով: -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Մհեր Գրիգորյանը կարևորել է ԱԶԲ-ի ներգրավվածությունը Հայաստանի համար առանցքային նախագծերում

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) տարածաշրջանային գլխավոր տնօրեն Լիա Գուտիերեսին

ԿԲ նախագահը ԱՄՀ առաքելության հետ քննարկել է ԱՄՀ կողմից սահմանված կառուցվածքային հենանիշների կատարման ընթացքը

ՀՀ կենտրոնական բանկում տեղի է ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի առաքելության հետ ամփոփիչ հանդիպումը՝ ԿԲ նախագահի և առաքելության ղեկավար Ալեքսանդր Թիմանի գլխավորած պատվիրակության մասնակցությամբ

Հայաստանը Համաշխարհային բանկից կստանա 200 մլն դոլար՝ կայուն և մրցունակ տնտեսության զարգացման համար

Հայաստանը Համաշխարհային բանկից կստանա 200 մլն դոլար (170,3 մլն եվրո)՝ աջակցելու Հայաստանի անցմանը դեպի ավելի մրցունակ և համաշխարհային շուկաներում ինտեգրված տնտեսության, որը նաև կունենա արտանետումների վերահսկման և կառավարման համակարգ

Եվրոյի, դոլարի և ռուբլու փոխարժեքները հայկական դրամի նկատմամբ նվազել են. ԿԲ

2026 թվականի մարտի 31-ին Հայաստանի արտարժույթի շուկայում ձևավորված ԱՄՆ դոլարի  միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ մարտի 30-ի համեմատ նվազել է 0.38 կետով՝ հասնելով 377.16 դրամի

Թրամփի ստորագրությունը կհայտնվի ԱՄՆ թղթադրամների վրա

Միացյալ Նահանգների ապագա թղթադրամների վրա կհայտնվի նախագահ Դոնալդ Թրամփի ստորագրությունը

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img