Հայաստանում 2011 թ. գնաճը կլինի 4±1.5% սահմաններում. ԿԲ

ԵՐԵՎԱՆ, 18 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանում 2011 թ.-ին գնաճը կլինի ծրագրված 4±1.5 տոկոսի սահմաններում, հինգշաբթի խորհրդարանում 2011 թ.-ի պետբյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասաց ՀՀ ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը:

«Համակարգված դրամավարկային և հարկաբյուջետային քաղաքականության անցկացումը թույլ կտա հետևողականորեն նվազեցնել գնաճի մակարդակը, որը 2011 թ.-ին կլինի պետբյուջեի նախագծում նախատեսածի շրջանակներում… Իրականացված քաղաքականության շնորհիվ հաջողվում է աստիճանաբար նվազեցնել գնաճը, և նման միտումների պահպանման դեպքում 2011 թ.-ին գնաճի մակարդակը կապահովվի ծրագրված 4±1.5 ցուցանիշի սահմաններում», – նշեց Ջավադյանը:

Պատասխանելով պատգամավորների հարցերին՝ ՀՀ ԿԲ նախագահը նշեց, որ գնաճի նվազման միտումներն ու տնտեսական աճի ցուցանիշների ավելացումը նկատվում են նաև 2010 թ.-ին, որը, ըստ Ջավադյանի, բավականին կայուն էր մակրոտնտեսական տեսակետից:

Նա նշեց, որ մակրոտնտեսական իրավիճակի աստիճանական բարելավման և 2010 թ.-ի ութ ամսվա ընթացքում անցկացված հակաճգնաժամային միջոցառումների իրագործման արդյունքում Հայաստանում ՀՆԱ-ի աճը հասել է 3,1 տոկոսի՝ 2009 թ.-ի նույն ժամանակահատվածի 18,4 տոկոս անկման համեմատ:

Ջավադյանի խոսքերով՝ Հայաստանում պայմաններ են ստեղծվել հարկերի արդյունավետ հավաքագրման և բյուջետային դեֆիցիտի նվազման համար: Ինչպես նշեց ԿԲ նախագահը, 2010 թ.-ի ութ ամսվա արդյունքում ծրագրված ցուցանիշից 24,9 միլիարդ դրամով ավելի հարկ է հավաքվել, իսկ 2009 թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ հարկերի հավաքագրման մակարդակն աճել է 20,9 տոկոսով:

Ինչպես հիշեցրել է ՀՀ ԿԲ նախագահը, խնայողություն է գրանցվել բյուջետային ծախսերի գծով, ինչը հանգեցրել է դեֆիցիտի կրճատման, որը 2010 թ.-ի ութ ամսվա ընթացքում կազմել է ծրագրված ցուցանիշի միայն 33,6 տոկոսը:

«Դեֆիցիտի կրճատման կառավարական քաղաքականության հետ մեկտեղ ԿԲ-ն հետևողականորեն խստացնում էր դրամավարկային պահանջները՝ մասնավորապես 2010 թ.-ի առաջին կիսամյակում 2,25 տոկոսով ավելացնելով վերաֆինանսավորման դրույքը, ինչը տարեկան կտրվածքում հանգեցրել է գնաճի մինչև 5,5 տոկոսի կրճատման», – ասաց Ջավադյանը:

ՀՀ կառավարությունը ՀՀ խորհրդարան էր ներկայացրել Հայաստանի 2011 թ.-ի պետյբուջեի նախագիծը: Հայաստանի 2011 թ.-ի պետբյուջեի ծախսերը կկազմեն 998,6 միլիարդ դրամ, եկամուտները՝ 849,9 միլիարդ դրամ՝ 148,6 միլիարդ դրամ դեֆիցիտի դեպքում: Հարկային մուտքերը ծրագրված են 650 միլիարդ դրամի սահմանում, ՀՆԱ-ի աճը՝ 4,6 տոկոսի չափով: (1 դոլարը 361,38 դրամ է):-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Ապրիլի 1-ից կբարձրանան ԱՊՊԱ–ի գծով հատուցումների առավելագույն սահմանաչափերը

ԱՊՊԱ ոլորտում սպասվում են էական փոփոխություններ. ապրիլի 1-ից կբարձրանան հատուցումների առավելագույն սահմանաչափերը

5G միացնելու պատրվակով գողանում են տվյալներ և գումարներ. ՀՀ ԿԲ-ն նախազգուշացրել է հեռախոսային զեղծարարությունների աճի մասին

ՀՀ կենտրոնական բանկը նախազգուշացրել է հեռախոսային զեղծարարությունների աճի մասին և զգոն լինելու կոչ արել

Եվրոյի և դոլարի փոխարժեքն աճել է, ռուբլին նվազել է․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքը ևս բարձրացել է 3․21 կետով և կազմել 439․27 դրամ, ռուբլին նվազել է 0․0314 կետով և կազմել 4․7901 դրամ

Հայաստանում ՀՆԱ–ի նկատմամբ պետական պարտքի հարաբերակցության նվազման միտումը շարունակվում է․ Ֆինանսների նախարարություն

Հայաստանը մտադիր է շարունակել նվազեցնել պետական պարտք-ՀՆԱ հարաբերակցությունը, հայտարարել է ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img