Ամերիաբանկը երկարաձգում է ուսանողական մրցույթի ժամկետը մինչև դեկտեմբերի 10-ը

ԵՐԵՎԱՆ, 1 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Ամերիաբանկը երկարաձգում է «ՀՀ բանկային համակարգը 100 տարի անց» թեմայով ուսանողական մրցույթի ժամկետը մինչև դեկտեմբերի 10-ը, հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը:

Ավելի վաղ Ամերիաբանկը 100-ամյա հոբելյանի կապակցությամբ նոյեմբերի 8-ից մինչև դեկտեմբերի 1-ը հայտարարել էր մրցույթ` «ՀՀ բանկային համակարգը 100 տարի անց» թեմայով:

«Ամերիաբանկը, ընդառաջ գնալով ուսանողների բազմաթիվ խնդրանքներին, կապված այն համգամանքի հետ, որ նոյեմբեր ամիսը ուսանողների համար ծանրաբեռնված էր միջանկյալ քննություններով և անհատական ու կուրսային աշխատանքներով, երկարաձգում է հայտարարված մրցույթի ժամկետը մինչև սույն թվականի դեկտեմբերի 10-ը», – նշվում է տեղեկատվության մեջ:

Մրցույթի արդյունքները կհրապարակվեն դեկտեմբերի 21-ին:

Մրցույթին մասնակցում են բոլոր այն ԲՈՒՀ-երի ուսանողները, որոնք համագործակցության պայմանագիր ունեն Ամերիաբանկի հետ՝ Երևանի պետական համալսարան, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան, Հայաստանի ամերիկյան համալսարան, Հայաստանում ֆրանսիական համալսարան հիմնադրամ, Հայ-ռուսական (սլավոնական) պետական համալսարան:

Մրցույթի պայմանների վերաբերյալ մանրամասն տեղեկատվությունը ներկայացված է Ամերիաբանկի կայքում՝ www.ameriabank.am.

«Ամերիաբանկ» ՓԲԸ-ն (ավելի վաղ «Հայիմպեքսբանկ», որը վերանվանվել է 2008 թ.-ի մայիսին) հիմնադրվել է 1992 թ.-ի հուլիսին ԽՍՀՄ-ի Վնեշէկոնոմբանկի հայկական մասնաճյուղի բազայի հիման վրա, 1992 թ.-ի սեպտեմբերի 8-ին ստացել է բանկային գործունեություն վարելու ՀՀ ԿԲ-ի արտոնագիրը: 2007թ.-ի օգոստոսին բանկի բաժնետոմսերի հիմնական փաթեթը` 96%-ը, ձեռք է բերում ռուսաստանյան խոշորագույն ներդրումային ընկերության` «Տրոյկա Դիալոգ» խմբի հետ փոխկապակցված «Թի-Դի-Էյ Հոլդինգս Լիմիթեդ» ընկերությունը:-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Ակբա բանկը՝ COP17-ի Կանաչ գոտու Հայաստանի տաղավարի պաշտոնական գործընկեր (ՎԻԴԵՈ)

Ակբա բանկը ՄԱԿ-ի Կենսաբազմազանության կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) Կանաչ գոտում Հայաստանի տաղավարի պաշտոնական գործընկերն է։

Armbanks Weekly Digest․ Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (հոկտեմբերի 19–25)

Անցած շաբաթվա Հայաստանի ֆինանսական օրակարգը կենտրոնացած էր 2026 թվականի ինը ամիսների բանկային ոլորտի գործունեության արդյունքների, պարտատոմսերի շուկայի զարգացման և ֆինանսական կարգավորման կատարելագործման վրա

COP17-ի շրջանակում կայացավ «Կլիմայի փոփոխությունը և կանայք» մրցանակաբաշխությունը. Idram և IDBank (ՎԻԴԵՈ)

Կլիմայի փոփոխության մեղմումից մինչև բնապահպանական կրթություն և նորարարական լուծումներ․ «Կլիմայի փոփոխությունը և կանայք» մրցանակաբաշխությունը միավորել է ոլորտի առաջատար կանանց՝ հանրայնացնելով նրանց նախաձեռնություններն ու կենսաբազմազանության պահպանման գործում ունեցած ներդրումը

Հայաստանի առևտրային բանկերը 2026թ․–ի 9 ամսում պետբյուջե են վճարել 149,22 մլրդ դրամ

Հայաստանում գործող բոլոր 17 գործող առևտրային բանկերը ներառվել են երկրի 1000 խոշոր հարկատուների ցանկում2026 թվականի ինը ամիսների արդյունքներով, վկայում են ՀՀ պետական եկամուտների կոմիտեի տվյալները

ՀՀ ԿԲ-ն նախազգուշացրել է կեղծ լիազորագրերով և տեղեկանքներով  խարդախության նոր սխեմայի մասին

Հայաստանի Կենտրոնական բանկը քաղաքացիներին նախազգուշացնում է կեղծ փաստաթղթերի կիրառմամբ զեղծարարությունների հաճախակիացած դեպքերի մասին, որոնք իբր տրամադրվել են ԿԲ-ի կողմից

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img