ՀՀ արտաքին պարտքի հարաբերակցությունը ՀՆԱ-ի նկատմամբ 2011թ. կարող է կազմել 49,2%. ԱՄՀ

ԵՐԵՎԱՆ, 20 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի արտաքին պարտքի հարաբերակցությունը ՀՆԱ-ի նկատմամբ 2011 թվականին կմոտենա 49,2 տոկոսին, ասաց ԱՄՀ հայկական առաքելության նորանշանակ ղեկավար Մարկ Հորթոնը (Мark Horton)՝ պատասխանելով «ԱՌԿԱ» գործակալության հարցին։

Նրա խոսքերով՝ այս հարցում կան ինչպես բացասական, այնպես էլ դրական ռիսկեր։

«Եթե Հայաստանի տնտեսությունը հաջորդ տարի ավելի քիչ աճի, ապա այդ թիվը կմեծանա, իսկ եթե աճն ավելի լինի, ապա այդ թիվն ավելի ցածր կլինի»,- ասաց նա;

Խոսելով այն մասին, թե ինչ քայլեր է անհրաժեշտ ձեռնարկել Հայաստանի կառավարությանը պետպարտքի կառավարման համար, Հորթոնը նշեց, որ այս ցուցանիշը մոտեցել է այնպիսի մակարդակի, երբ դրա նվազեցման անհրաժեշտություն է նկատվում։

«Մենք կարծում ենք, որ դա ֆիսկալային դիրքի բարելավման հարց է, ինչպես նաև, հնարավոր է, տնտեսական աճի ապահովման հարց»,- ասաց նա։

Միաժամանակ առաքելության ղեկավարը նշեց, որ եթե ԱՄՀ ծրագրերի շնորհիվ Հայաստանի կառավարությանը հաջողվի կրճատել դեֆիցիտը, ապա 2015 թվականին արտաքին պարտքի հարաբերակցությունը ՀՆԱ-ի նկատմամբ կարող է կազմել 35 տոկոս։

Այդ կապակցությամբ Հորթոնը նշեց նաև, որ Հայաստանը փոխառու միջոցներ է ներգրավել բավականին գրավիչ և արտոնյալ պայմաններով, մասնավորապես, «ԱՄՀ-ի փոխատվությունները ներգրավվել են շատ ցածր տոկոսներով»։

Հայաստանի ընդհանուր պետական պարտքը սեպտեմբերի 30-ի դրությամբ կազմել է շուրջ 1331,7 մլրդ դրամ։ Ինչպես «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին Ազգային վիճակագրական ծառայությունից, Հայաստանի ֆինանսների նախարարության նախնական տվյալներով՝ ներքին պարտքը կազմել է շուրջ 165,4 մլրդ դրամ, իսկ արտաքին պարտքը՝ 1166,3 մլրդ դրամ կամ 3228,1 մլն դոլար։

Ինչպես ավելի վաղ հայտարարել էր ֆինանսների նախկին նախարար, ներկայումս Հայաստանի էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը, պետպարտքի հարաբերակցությունը ՀՆԱ-ի նկատմամբ 2010 թվականի վերջին կկազմի 42-44 տոկոս։ -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

ԿԲ նախագահը պարզաբանել է փետրվարյան գնաճի պատճառը

Ինչպես նշվում է Հայաստանի Վիճակագրական կոմիտեի զեկույցում, ընթացիկ տարվա փետրվարին Հայաստանի սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը կազմել է 4,3%

Եվրոյի և ռուբլու փոխարժեքները հայկական դրամի նկատմամբ նվազել են, դոլարն աճել է. ՀՀ Կենտրոնական բանկ

ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ, որը ձևավորվել է Հայաստանի արժութային շուկայում 2026 թվականի մարտի 19-ի արդյունքներով, մարտի 18-ի համեմատ աճել է 0,11 կետով և կազմել 377,5 դրամ

Տոկենացումը ներառվել է թվային ակտիվների վերաբերյալ ՀՀ ԿԲ ռազմավարության առաջնահերթությունների թվում

Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը պատասխանել է «ԱՌԿԱ» գործակալության հարցին այն մասին, թե արդյոք կարգավորողը դիտարկում է տոկենացման մասին օրենքի մշակման հնարավորությունը

ՀՀ ԿԲ-ն և բանկերը պատրաստ են խստացնել հեռախոսային խարդախության դեմ պայքարի մեխանիզմները. Գալստյան

ՀՀ կենտրոնական բանկը բանկերի հետ համատեղ պատրաստ է ներդնել հեռախոսային խարդախությունների կանխարգելման ավելի խիստ մեխանիզմներ

Փոփոխություն Կոնվերս Բանկի ղեկավար կազմում

«Կոնվերս Բանկ» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պարոն Անդրանիկ Գրիգորյանը մարտի 31-ից դադարեցնելու է գործունեությունը Բանկի գլխավոր գործադիր տնօրենի պաշտոնում՝ իր նախաձեռնությամբ

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img