Հայաստանի ՀՆԱ աճը, 2010 թվականի արդյունքներով, 2,5% կկազմի. ԿԲ նախկին ղեկավար

ԵՐԵՎԱՆ, 23 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայկական տնտեսության աճը, 2010 թվականի արդյունքներով, 2,5 տոկոս կկազմի, ասաց Հայաստանի Կենտրոնական բանկի նախկին ղեկավար Բագրատ Ասատրյանը՝ պատասխանելով «ԱՌԿԱ» գործակալության հարցին:

«Ընթացիկ տարվա տասնմեկ ամիսների ընթացքում Հայաստանի տնտեսության 2,6-տոկոսանոց աճը պայմանավորված է ոչ այնքան դրա զարգացմամբ, որքան դա առանձին ճյուղերում նկատվող վերականգնման արդյունք է»,- հինգշաբթի մամուլի ասուլիսի ընթացքում ասաց նա:

Ասատրյանի խոսքով՝ հիմնականում աճի պատճառ են դարձել արդյունաբերական հատվածում արձանագրված առաջընթացները, առավելապես լեռնահանքային ոլորտում արտաքին շուկաներում պղնձի գների աննախադեպ աճի շնորհիվ:

Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայության օպերատիվ տվյալների համաձայն, Հայաստանի արդյունաբերական արտադրանքի ծավալը հունվար-նոյեմբերին, 2009 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ, աճել է 9,8 տոկոսով և կազմել շուրջ 734,6 մլրդ դրամ:

ԿԲ նախկին ղեկավարը միաժամանակ կարծում է, որ Հայաստանի տնտեսությունը կանգնած է համակարգային բնույթի լուրջ խնդիրների առջև:

«Տնտեսությունը խորը դեպրեսիոն վիճակում է, որից դուրս գալու համար համակարգային փոփոխություններ են անհրաժեշտ»,- ասաց նա՝ ավելացնելով, որ դրանք պետք է հիմնվեն քաղաքական լուրջ բարեփոխումների վրա:

Այս կապակցությամբ Ասատրյանը նշեց նաև, որ հայկական տնտեսության հիմնական «հիվանդություններից» է կոռուպցիան և մենաշնորհային տնտեսական համակարգը:

ԿԲ նախկին ղեկավարը կարծում է նաև, որ հայկական տնտեսությունը դրական կոնյունկտուրայի ժամանակաշրջան է մուտք գործել:

«Ընդհանուր առմամբ, արտաքին միջավայրից եկող ազդակները դրական են, և հարցը միայն այն է, թե կարող են, արդյո՞ք, տնտեսության համար պատասխանատու անձինք գտնել այն մոդելը, որը դուրս կբերի երկիրը ներկայիս իրավիճակից»,- ավելացրեց Ասատրյանը: -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հայաստանը զգալի առաջընթաց է արձանագրել ավելի բարդ ֆինանսական գործիքների կիրառման հարցում․ ՎԶԵԲ

Հայաստանը զգալի առաջընթաց է արձանագրել՝ աստիճանաբար ամրապնդելով ավելի բարդ ֆինանսական գործիքների ընդունման և կիրառման իր կարողությունները, «ԱՌԿԱ» գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է Թուրքիայի և Կովկասի հարցերով բանկի գործադիր տնօրեն Էլիզաբեթա Ֆալչետին:

Պատվիրեք աշխատավարձային քարտ Յունիբանկում անվճար՝ առցանց

Յունիբանկում այսուհետ հնարավոր է անվճար պատվիրել աշխատավարձային քարտ՝ դիմելով առցանց

ՎԶԵԲ–ը ՀՀ–ում ֆինանսավորել է ավելի քան 245 ծրագիր՝ շուրջ 3 միլիարդ եվրոյի չափով․ Ֆալչետտի

Այս ծավալն արտացոլում է ինչպես Հայաստանի կարևորությունը բանկի համար, այնպես էլ երկրի՝ ներդրումները արդյունավետ օգտագործելու աճող կարողությունը

Յունիբանկը՝ «Upside Down» մարզական ժայռամագլցման փառատոնի հովանավոր

Հայաստանի սպորտային մագլցման ֆեդերացիայի աջակցությամբ Ver Var մարզասրահում կայացավ «Upside Down» մարզական ժայռամագլցման փառատոնը, որի հովանավորը Յունիբանկն էր

IDBank-ը՝ Wizz Air-ի «Let’s Get Lost» արշավի բացման միջոցառման աջակից (ՎԻԴԵՈ)

Wizz Air-ի «Let’s Get Lost» արշավի հերթական թողարկման մասնակիցները, որոնք օդանավ էին բարձրացել՝ չիմանալով իրենց վերջնական ուղղությունը, ժամանել են Երևան, Հայաստան

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img