Ամերիաբանկն ամփոփել է «Հայաստանի բանկային համակարգը 100 տարի անց» թեմայով շարադրությունների մրցույթի արդյունքները

ԵՐԵՎԱՆ, 23 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հինգշաբթի Երևանում ամփոփվել են Ամերիաբանկի կողմից կազմակերպված «Հայաստանի բանկային համակարգը 100 տարի անց» թեմայով ուսանողական շարադրությունների մրցույթի արդյունքները:

«Ամերիաբանկի հիմնական արժեքներից է այն, որ մենք փորձում ենք իրագործել երազանքները, քանի որ մարդու գործունեության հիմնական իմաստը երազանքների իրականացումն է», – մրցույթի արդյունքները ներկայացնելիս ասաց Ամերիաբանկի զարգացման տնօրեն Տիգրան Ջրբաշյանը:

Նշելով, որ աշխարհն ուղղորդում են այն մարդիկ, ովքեր կարողանում եմ երազել և տեսնել ապագան՝ նա նշեց, որ ժամանակակից կյանքում երազելու, երազանքներին հավատալու և դրանց իրագործման համար աշխատելու ունակության պակաս է զգացվում:

«Մեր երիտասարդները կարողանում եմ երազել, ինչը բավականին զարմանալի է ժամանակակից կյանքում, երբ մարդիկ չեն կարողանում պլանավորել իրենց մեկ տարվա կյանքը», – ասաց նա:

Միաժամանակ նա ավելացրեց, որ մրցույթի մասնակիցների բոլոր աշխատանքներում մասնագիտական մոտեցում է նկատվում, բոլոր մասնակիցները հստակ պատկերացնում են, թե ինչի մասին են գրում:

Մրցույթի արդյունքներով երրորդ տեղն է զբաղեցրել Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ֆինանսական ֆակուլտետի ուսանող Մանուկ Խուդոյանը, երկրորդ տեղն է զբաղեցրել Երևանի պետական համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետի ուսանողուհի Լենա Հովհաննիսյանը, առաջին տեղն է զբաղեցրել ԵՊՀ-ի նույն ֆակուլտետի ուսանող Էդգար Հովհաննիսյանը:

Հաղթողներն արժանացել են, համապատասխանաբար, 100 հազար դրամ (շուրջ 278 դոլար), 200 հազար դրամ (շուրջ 557 դոլար) և 300 հազար դրամ (շուրջ 835 դոլար) մրցանակի, ինչպես նաև հնարավորություն են ստացել Ամերիաբանկում երկարաժամեկտ ստաժավորում անցնել աշխատանքի տեղավորվելու հետագա հնարավորությամբ:

Ինչպես նշեց Ամերիաբանկի կադրերի բաժնի ղեկավար Արմինե Ղազարյանը, Էդգար Հովհաննիսյանի աշխատանքը գրվել է թվային տեխնոլոգիաների թեմայով, այն անդրադարձել է 100 տարի անց հոլոգրամ միկրոհամակարգչի և կանխիկ դրամին փոխարինող էլեկտրոնային դրամական միջոցների դերին և կիրառմանը:

Նա տեղեկացրեց, որ մեկ ամիս տևած մրցույթին մասնակցել է 52 ուսանող հայկական հինգ բուհերից՝ ԵՊՀ-ից, Երևանի պետական տնտեսական համալսարանից, Ռուս-հայկական սլավոնական համալսարանից, «Հայաստանի ֆրանսիական համալսարան» հիմնադրամից և Հայաստանի ամերիկյան համալսարանից:

Նրա խոսքերով՝ մրցույթն անցել է երկու փուլով, քվեարկությունն իրականացվել է հատուկ կոդավորված համակարգով: Որոշ աշխատանքներ ներկայացվել են ոչ միայն տեքստային տեսքով, այլև ուղեկցվել են տեսանյութերով:

«Ամերիաբանկ» ՓԲԸ-ն (ավելի վաղ «Հայիմպեքսբանկ», որը վերանվանվել է 2008 թ.-ի մայիսին) հիմնադրվել է 1992 թ.-ի հուլիսին ԽՍՀՄ-ի Վնեշէկոնոմբանկի հայկական մասնաճյուղի բազայի հիման վրա, 1992 թ.-ի սեպտեմբերի 8-ին ստացել է բանկային գործունեություն վարելու ՀՀ ԿԲ-ի արտոնագիրը: 2007թ.-ի օգոստոսին բանկի բաժնետոմսերի հիմնական փաթեթը` 96%-ը, ձեռք է բերում ռուսաստանյան խոշորագույն ներդրումային ընկերության` «Տրոյկա Դիալոգ» խմբի հետ փոխկապակցված «Թի-Դի-Էյ Հոլդինգս Լիմիթեդ» ընկերությունը:-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

ԵԱՏՄ-ից դրամական փոխանցումները դեպի ՀՀ կարող են կրճատվել 2,1 մլրդ դոլարով, աշխատանքային միգրացիայի պայմանները՝ խստանալ․ հաշվետվություն

ԵԱՏՄ պետություններից Հայաստան դրամական փոխանցումները, Միությանը նրա մասնակցության հնարավոր կասեցման դեպքում, կարող են 2025 թվականի դրությամբ 3 953,5 միլիոն դոլարից կրճատվել մինչև 1 850 միլիոն դոլար։

35 տարվա վստահություն․ IDBank-ը տոնում է հաճախորդների հետ (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)

IDBank-ը շարունակում է հիմնադրման 35-ամյակին նվիրված միջոցառումների շարքը՝ այս անգամ նշելով այն իր հաճախորդների հետ։

Եվրոն և ռուբլին աճել են, դոլարը՝ նվազել․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքն ավելացել է 0․81 կետով և կազմել 405,92 դրամ, ռուբլին ավելացել է 0․0379 կետով և կազմել 4․4121 դրամ

ՀՀ ԿԲ–ն վերանայում է «Պետական պարտատոմսերում ներդրումներն ըստ ռեզիդենտայնության» վիճակագրական տվյալների հրապարակման ժամկետը

ՀՀ կենտրոնական բանկը վերանայում է «Պետական պարտատոմսերում ներդրումներն ըստ ռեզիդենտայնության» վիճակագրական տվյալների հրապարակման ժամկետը

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img