Տնտեսական աճը Հայաստանում 2010թ. արդյունքներով 2,6% կկազմի. ֆինանսների նախարարություն

ԵՐԵՎԱՆ, 17 հունվարի. /ԱՌԿԱ/. Տնտեսական աճը Հայաստանում 2010 թվականի արդյունքներով, հանրապետության ֆինանսների նախարարության գնահատմամբ, կկազմի շուրջ 2,6 տոկոս, ասվում է գերատեսչության կողմից երկուշաբթի տարածած հաղորդագրությունում:

«ՀՆԱ ինդեքս դեֆլյատորը կկազմի 110,5 տոկոս: Բնակչության մեկ շնչին բաժին ընկած ՀՆԱ մասնաբաժինը 2010 թվականի արդյունքներով կկազմի 2892 դոլար: Ամենից ավելի՝ համապատասխանաբար 2 և 1,3 տոկոսային կետով տնտեսական աճին են նպաստել ծառայությունների և արդյունաբերության ոլորտները»,- ասվում է հաղորդագրությունում:

Հայաստանի ֆինանսների նախարարության տվյալներով՝ տնտեսական անկում կնկատվի միայն գյուղատնտեսության ոլորտում, որը բացասաբար է ազդել տնտեսական աճի վրա 2,4 տոկոսային կետով:

Գերատեսչության հաշվետվության համաձայն՝ հանրապետության պետական բյուջեի երկամուտները (առանց արտաբյուջետային և դրամաշնորհային միջոցների) կազմել են 733,4 մլրդ դրամ, ինչը 11,6 տոկոսով ավելի է 2009 թվականի ցուցանիշից:

Հայաստանի պետական բյուջեի ծախսերի ընդհանուր չափը (առանց վարկային ու դրամաշնորհային ծրագրերի և արտաբյուջետային միջոցներից ստացված հատկացումների) կազմել է 835,4 մլրդ դրամ՝ 850,4 մլրդ դրամի դիմաց:

Հայաստանի պետական բյուջեի պակասորդը (առանց գրանտային, վարկային ծրագրերի և արտաբյուջետային հիմնադրամների) 2010 թվականի արդյունքներով կկազմի 2,9 տոկոս 2009 թվականի 4,8 տոկոսի դիմաց: Նախարարության տվյալներով՝ դեֆիցիտը, հաշվի առնելով գրանտային, վարկային ծրագրերը, կկազմի 5 տոկոս՝ նախորդ տարվա 7,7 տոկոսի դիմաց և 2010 թվականին ծրագրված 6 տոկոսի դիմաց:

«Հայաստանի 2010 թվականի պետական բյուջեի մասին» օրենքն ընդունվել է Ազգային Ժողովի կողմից 2009 թվականի դեկտեմբերի 10-ին: Պետբյուջեի եկամտային մասը կազմում է 742 մլրդ դրամ, ծախսերի մասը՝ 935,5 մլրդ դրամ, դեֆիցիտը՝ 193,4 մլրդ դրամ: Հայաստանի պետբյուջեով 2010 թվականին ծրագրված է 1,2 տոկոսանոց տնտեսկան աճ: -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Բիբլոս Բանկ Արմենիան մեկնարկել է նոր արշավ  հատուկ Mastercard World քարտապանների համար

Բիբլոս Բանկ Արմենիան հայտարարել է հատուկ Բանկի Mastercard World քարտապանների համար կազմակերպված արշավի մեկնարկի մասին

Հայաստանում մարտին գրանցվել է 4,5% գնաճ

Ընդ որում, մարտին, փետրվարի համեմատ, արձանագրվել է 0,7% գնաճ

Եվրոյի, դոլարի և ռուբլու փոխարժեքները հայկական դրամի նկատմամբ նվազել են. ԿԲ

2026 թվականի մարտի 31-ին Հայաստանի արտարժույթի շուկայում ձևավորված ԱՄՆ դոլարի  միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ մարտի 30-ի համեմատ նվազել է 0.38 կետով՝ հասնելով 377.16 դրամի

Հայաստանում կներդրվի հետադարձ հիփոթեքի ինստիտուտ. Կադաստրի կոմիտեի ղեկավար

Հայաստանում կներդրվի կենսաթոշակառուների համար հետադարձ հիփոթեքի ինստիտուտը, հայտարարել է ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը

Յունիբանկը միացել է Ածխածնի արտանետումների հաշվառման ֆինանսական համագործակցությանը

PCAF-ը ֆինանսական հաստատությունների համաշխարհային համագործակցություն է, որի նպատակն է ներդնել միանման մոտեցումներ վարկերի և ներդրումների արդյունքում առաջացող ջերմոցային գազերի արտանետումները բացահայտելու համար

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img