Հայաստանում ԱՊՊԱ պոլիս է ձեռք բերել ավտոսեփականատերերի 65%. ԿԲ

ԵՐԵՎԱՆ, 18 հունվարի. /ԱՌԿԱ/. Հայաստանում ավտոսեփականատերերի շուրջ 65 տոկոսն արդեն իրականացրել է ավտոքաղաքացիական պատասխանատվության պարտադիր ապահովագրման (ԱՊՊԱ) գործընթացը, երեքշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ տեղեկացրեց ՀՀ ԿԲ ֆինանսական համակարգի քաղաքականության և ֆինանսական կայունության վարչության պետ Վահե Վարդանյանը:

«Հունվարի 17-ի տվյալների համաձայն՝ Հայաստանում արդեն ապահովագրվել է ավելի քան 260 հազար ավտոմեքենա կամ ավտոմեքենաների 65 տոկոսը: Շուրջ 10 հազար մեքենա ժամանակավորապես հանվել է ոստիկանության հաշվառումից: 2011 թ.-ի հունվարին ամեն օր կնքվում է 7-10 հազար ԱՊՊԱ նոր պայմանագիր: Այսպիսով կարելի է ասել, որ Հայաստանում ավտոապահովագրման գործընթացն անցնում է բավականին հաջող և համապատասխանում է մեր սպասումներին», – նշեց Վարդանյանը:

Ինչպես կանխատեսում է վարչության պետը, առաջիկայում Հայաստանում ապահովագրված կլինի երկրում գրանցված ավտոմեքենաների 80-85 տոկոսը: Նրա խոսքերով՝ այս ցուցանիշը համաշխարհային չափորոշիչներով բավականին լավ ցուցանիշ է ԱՊՊԱ-ի ներդրման առաջին տարվա համար:

Վարդանյանը տեղեկացրեց, որ այժմ ՃՏՊ-ի մասին 1,2 հազար տեղեկատվություն է ստացվել, սակայն հաշվի առնելով այն, որ եղել են դեպքեր, երբ միևնույն միջադեպի կապակցությամբ մի քանի հեռախոսազանգ է գրանցվել, ապա խոսքը 700-800 հազար ՃՏՊ-ի մասին է:

Ինչպես տեղեկացրեց վարչության պետը, այժմ 354 տուժածներ ապահովագրական փոխհատուցումներ ստանալու դիմումներ են ներկայացրել ապահովագրական ընկերություններ, որոնցից 120-ի կապակցությամբ արդեն դրական եզրակացություններ են ընդունվել, և սկսվել է վճարումների գործընթացը: Ապահովագրական փոխհատուցման միջին չափը կազմում է շուրջ 140 հազար դրամ:

«Այս 120 դեպքերը այն ՃՏՊ-ներն են, որոնց կապակցությամբ կողմերը եկել են համաձայնության… Մնացած միջադեպերի կապակցությամբ փորձաքննության գործընթացն ավելի երկար կընթանա… Սակայն առաջիկայում այս միջադեպերի փոխհատուցումները ևս կիրականացվեն», – ասաց Վարդանյանը:

2011 թ.-ի հունվարի 1-ից Հայաստանում ներդրվել է ԱՊՊԱ ինստիտուտը: ԱՊՊԱ-ի նպատակն է ավտոտրանսպորտային միջոցների շահագործման հետևանքով տուժածներին պատշաճ փոխհատուցման վճարման ապահովումը, ինչպես նաև տուժածների շահերի պաշտպանությունը: Հանրապետությունում գրանցված է շուրջ 430 հազար ավտոմեքենա, որոնցից այս պահին ապահովագրված է ավելի քան 60 տոկոսը: ԱՊՊԱ-ով ապահովագրավճարների չափը կազմում է շուրջ 7,8 միլիարդ դրամ (1 դոլարը – 365,01 դրամ է):-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Ինչպես են Idram-ն ու IDBank-ը խթանում հավասար հնարավորությունները կանանց և տղամարդկանց համար

Կանանց միամսյակը ևս մեկ առիթ է խոսելու մեր հասարակությունում և բիզնեսում կանանց դերի, նրանց նկատմամբ վերաբերմունքի, առաջնորդության և հասարակության յուրաքանչյուր անդամի հավասար հնարավորությունների մասին

Եվրոյի և ռուբլու փոխարժեքները հայկական դրամի նկատմամբ շարունակել են աճել, մինչդեռ դոլարը նվազել է. ՀՀ Կենտրոնական բանկ

Հայաստանի արտարժույթի շուկայում 2026 թվականի ապրիլի 6-ի դրությամբ ձևավորված ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ, ապրիլի 3-ի համեմատ նվազել է 0.36 կետով՝ կազմելով 376.62 դրամ

ՎՏԲ-Հայաստան Բանկը պարզեցրել է ավտովարկավորման գործընթացն առաջնային շուկայից

ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկել է ավտովարկավորման պարզեցված գործընթաց՝ շուկայի ավելի քան 50 ավտոսրահներից նոր ավտոմեքենաների ձեռքբերման համար

Յունիբանկը միացել է Ածխածնի արտանետումների հաշվառման ֆինանսական համագործակցությանը

PCAF-ը ֆինանսական հաստատությունների համաշխարհային համագործակցություն է, որի նպատակն է ներդնել միանման մոտեցումներ վարկերի և ներդրումների արդյունքում առաջացող ջերմոցային գազերի արտանետումները բացահայտելու համար

Յունիբանկը կմասնակցի Leasing Expo 2026 ցուցահանդեսին հատուկ առաջարկով

Բիզնեսի ընդլայնման և արդյունավետության բարձրացման համար անհրաժեշտ նորագույն տեխնիկան և սարքավորումները Յունիբանկի լիզինգի միջոցով կարելի է ձեռք բերել սկսած 0% կանխավճարով և մինչև 84 ամիս մարման ժամկետով

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img