ASHIB-ում ընտրեցին 2010թ. լավագույն մասնաճյուղը և լավագույն աշխատակիցներին

ԵՐԵՎԱՆ, 26 հունվարի. /ԱՌԿԱ/. Արդշինինվեստբանկում ընտրել են տարբեր նոմինացիաներով սահմանված լավագույն աշխատակիցներին և լավագույն մասնաճյուղը, «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին բանկի մամուլի ծառայությունից:

Լավագույն մասնաճյուղ ճանաչվեց «Մասիս» մասնաճյուղը, որի կառավարիչ Դավիթ Միրզախանյանին հանդիսավոր պայմաններում հանձնվեց մրցանակային գավաթը:

Արդշինինվեստբանկի լավագույն գանձապահ է ճանաչվել Սեդա Բաբուռյանը «Վանաձոր» մասնաճյուղից, լավագույն հաշվապահության մասնագետ-ադմինիստրատոր` Անահիտ Կիրակոսյանը «Գյումրի» մասնաճյուղից և մասնաճյուղի լավագույն վարկային մասնագետ` Գուրգեն Հայրապետյանը «Եղեգնաձոր» մասնաճյուղից:

Մյուս երեք նոմինացիաներին արժանացել են մայրաքաղաքը ներկայացնող մասնաճյուղերի աշխատակիցները` լավագույն կառավարիչ է ճանաչվել «Մալաթիա» մասնաճյուղի կառավարիչ Կարեն Գյուլնազարյանը, մասնաճյուղի լավագույն գլխավոր հաշվապահ` «Արաբկիր» մասնաճյուղի գլխավոր հաշվապահ Սուսաննա Շաբոյանը և դրամական փոխանցումներ սպասարկող լավագույն օպերատոր` Հասմիկ Ասրյանը «էրեբունի» մասնաճյուղից:

Բոլոր յոթ նոմինանտներին հանձնվել են դրամական պարգևներ:

«Հաղթողներին ընտրելու համար մանրամասնորեն վերլուծվել են բոլոր մասնաճյուղերի 2010թ. աշխատանքների արդյունքները և կիրառվել է անհատական մոտեցում յուրաքանչյուր աշխատակցի կատարված աշխատանքի նկատմամբ»,- ասաց Արդշինինվեստբանկի վարչության նախագահի պաշտոնակատար Կարապետ Գևորգյանը՝ ավելացնելով, որ նմանատիպ խրախուսական մոտեցումը  աշխատակիցների կատարած աշխատանքի նկատմամբ շարունակվելու է նաև հետագայում:

Ժամանակակից տեխնոլոգիաները և փորձը բանկին հնարավորություն են տալիս մատուցել բարձրորակ բանկային ծառայություններ` հաշիվների սպասարկում, փոխանցումներ, վարկերի տրամադրում, փաստաթղթային ակրեդիտիվ, երաշխիքներ, ինկասո, գործառույթներ չեկերով, արտարժույթով, արժեթղթերով և կանխիկ դրամով:

Արդշինինվեսբանկն ունի 55 մասնաճյուղ` 49-ը ՀՀ-ում, 6-ը` ԼՂՀ-ում և ներկայացուցչություն Փարիզում:

Բանկն արժանացել է Moody’s-ի Ba1 երկարաժամկետ և Not Prime կարճաժամկետ` տեղական արժութային ավանդների, և Ba3 երկարաժամկետ և Not Prime կարճաժամկետ վարկանիշերի` արտարժութային ավանդների չափանիշներով, ինչպես նաև ֆինանսական կայունության (“BFSR”) “D-” վարկանիշին:

2008թ. Բանկին շնորհվել է Որակի կառավարման համակարգի միջազգային ISO 9001:2000 սերտիֆիկատ: –0—

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Էմիտենտների տեղեկատվության կանոնավոր բացահայտումը Հայաստանի կապիտալի շուկայի զարգացման առանցքային պայմաններից է․ Էկոնոմիկայի նախարարություն

Կապիտալի շուկայի հետագա խորացման առանցքային պայմաններից մեկը Էկոնոմիկայի նախարարությունում համարում են տեղեկատվության կանոնավոր և համադրելի բացահայտումը, առանց որի անհնար է վստահության ձևավորումը, ռիսկերի ճիշտ գնահատումը և կապիտալի շուկայի գործիքների նկատմամբ հետաքրքրության բարձրացումը

Եվրոյի փոխարժեքը շարունակում է նվազել, դոլարն ու ռուբլին աճել են․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքը նվազել է 0․37 կետով և կազմել 433․76 դրամ, ռուբլին աճել է 0․0216 կետով և կազմել 4․6501 դրամ

Ռուսաստանը կսահմանափակի կանխիկ դրամի և ոսկու արտահանումը ԵԱՏՄ երկրներ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել, որով սահմանափակումներ են մտցվում ԵԱՏՄ անդամ պետություններ կանխիկ ռուբլու արտահանման համար

Եվրոյի, դոլարի և ռուբլու փոխարժեքները հայկական դրամի նկատմամբ նվազել են. ԿԲ

2026 թվականի մարտի 31-ին Հայաստանի արտարժույթի շուկայում ձևավորված ԱՄՆ դոլարի  միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ մարտի 30-ի համեմատ նվազել է 0.38 կետով՝ հասնելով 377.16 դրամի

Եվրոյի փոխարժեքն աճել է, դոլարն ու ռուբլին նվազել է․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքն ավելացել է 0․35 կետով և կազմել 437․78 դրամ, ռուբլին նվազել է 0․0266 կետով և կազմել 4․6619 դրամ

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img